• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Բագրատյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Բագրատյանի հետ 17:50
Այլ հայացք Ռուսաստանում վառելիքային ճգնաժամին Այլ հայացք Ռուսաստանում վառելիքային ճգնաժամին 15:18
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ... 09:08
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 12:3310 Հնս, 2021

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակում կայացած հանդիպմանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ երեկ հրապարակած ձայնագրությանը:

«Հանրությունը մի փոքր տարակուսած է. նրանք հարց են տալիս, թե այս ձայնագրությամբ Սերժ Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ: Հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որ վերջին յոթ ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:

Նա մանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը: «2018 թ. մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը մենք, ես ժառանգել եմ փակուղային, դեֆորմացված վիճակում: Եվ ո՞րն է եղել ամենակարևոր պրոբլեմն այդ պահի դրությամբ. ամենակարևոր պրոբլեմը եղել է այն, որ միջնորդներն, ըստ էության, հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018 թ. չի, որ տեղի է ունեցել: Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ այդ մասին՝ խոսելով 2016 թ. հունվարի իրադարձությունների մասին: Միջնորդները Հայաստանին պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ ըստ էության, հարցը դրված է եղել այսպես՝ նախկինում գոյություն ուներ «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո՝ «տարածքներ խաղաղության դիմաց բանաձև», 2016-18 թթ. ձևակերպվեց ու 2016 թ. ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ մենք 2018 թ. բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունն ըստ էության մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց»,- ասաց Փաշինյանը: Նա ներկայացրեց նաև՝ 2018 թ. մայիսի դրությամբ իրադրության զարգացման ինչ հնարավորություններ կային: «Առաջինը՝ տարածքներ ոչ մի բանի դիմաց: Եվ երկրորդ՝ տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ Լեռնային Ղարաբաղ: Որ վերադառնային, վերադառնալու էին այնտեղ, որտեղ ապրել էին շարժման մեկնարկից առաջ: Հետո ի՞նչ: Հետո՝ ոչ մի բան: Հետո՝ կապրենք, կտեսնենք: Իսկ հետո, երբ ապրում ու տեսնում ենք, ապրում ու տեսնում ենք Նախիջևանը»,- ասաց նա: 

Փաշինյանը նաև նշեց, որ այս պատմությունն իրականում սկսվել է 1998 թ. «Երբ Հայաստանի ղեկավարի որոշմամբ ԼՂ-ն, որ 1998 թ. ուներ բանակցային կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ, որն Արցախյան պատերազմի առաջին ամենամեծ ու շոշափելի հաջողությունն էր, որը շատ անկյունաքարային նշանակություն ուներ Ղարաբաղի կարգավիճակի հետագա ճշգրտման համար, այդ կարգավիճակը Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ զիջվեց, և Ղարաբաղը զրկվեց միջազգայնորեն ճանաչված իր միակ կարգավիճակից»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մասին ոչ թե ինքն է ասել, այլ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր զոհերի, մեր նահատակների արյունը 1998 թ. որոշմամբ Քոչարյանն ուղղակի վաճառեց սեփական իշխանության դիմաց: Ղարաբաղ իշխանության դիմաց բանաձևը գործի դրվեց 1998 թ.: Հաջորդ փուլում մեջտեղ բերվեց Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը»,- ասաց նա:  

Փաշինյանը հիշեցրեց նաև 1999 թ. նոյեմբերի 30-ին Քոչարյանի ստորագրած ԵԱՀԿ ստամբուլյան խարտիան: «Այն, դիվանագիտական լեզվով թարգմանած, նշանակում է, որ ԼՂ հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Սա է ամբողջ ճշմարտությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ երեք տարի իրենց ուժերի ներածին չափով պայքարել են, որ այդ ծրագիրն իրականություն չդառնա: «Եվ այդ ձայնագրությունը հրապարակում են՝ մոռանալով պատասխանել մեկ հարցի՝ բա ի՞նչ եղավ, որ ասում էիք՝ Դուբայում 5 մլրդ դոլարով հողերը ծախել է: Բա ի՞նչ եղավ այդ 5 միլիարդը, ի՞նչ եղավ հողերը ծախելու թեման: Հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում, հողերը չտալու մեջ են մեղադրում»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ հիմա ժողովուրդը պետք է դատի նախորդ 30 տարվա ՀՀ բոլոր ղեկավարներին, գնահատական տա նախորդ բոլոր ղեկավարներին: «Սա առաջին դեպքն է, երբ բոլոր ղեկավարներն առանձին-առանձին քաղաքական ուժերով մասնակցում են ընտրություններին»,- ասաց նա:

Դիտումների քանակ387
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Սերժ Սարգսյանը ձայնագրություն է հրապարակել 21:3109 Հնս, 2021 Սերժ Սարգսյանը ձայնագրություն է հրապարակել Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հուսով եմ՝ այսօրվա բանակցությունների արդյունքում կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը 16:3006 Հլս, 2026
  • Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները 16:3006 Հլս, 2026
  • Հատուկ դիզայն և ուժեղ պաշտպանություն. աշնանից կշրջանառվի կենսաչափական նույնականացման նոր քարտը 16:2206 Հլս, 2026
  • Հայաստանը նպատակ ունի զբաղեցնել իր արժանի տեղը տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային քարտեզում. վարչապետ 16:1306 Հլս, 2026
  • Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին 16:0006 Հլս, 2026
  • «Քանի ձեն ա, մի 100 000 կոխենք ջեբը». ՀԿԿ-ն «Հայաստան» դաշինքին առնչվող ձայնագրություն է հրապարակել 15:5406 Հլս, 2026
  • Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը 15:4206 Հլս, 2026
  • Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 15:3006 Հլս, 2026
  • Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվի 15:2106 Հլս, 2026
  • Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազ 15:1106 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Բենզինի ճգնաժամ Ռուսաստանում․ ինչպե՞ս է փոխվել Հայաստանի ներմուծման քարտեզը 15:0006 Հլս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում 14:5806 Հլս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել 14:5106 Հլս, 2026
  • Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը 14:4206 Հլս, 2026
  • Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին 14:3406 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 4-5 աստիճանով 14:3306 Հլս, 2026
  • Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է 14:1806 Հլս, 2026
  • Ռուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցեր 14:0806 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել 14:0006 Հլս, 2026
  • Ֆրանսիայի նախագահը 17 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Սիրիա 13:4806 Հլս, 2026
  • Երևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառում 13:3906 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին 13:3006 Հլս, 2026
  • Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները 13:2206 Հլս, 2026
  • Ռուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկը 13:1506 Հլս, 2026
  • Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեները 13:0806 Հլս, 2026
  • Նոր զանգվածային հարված Կիևին, կան զոհեր. BBC 13:0106 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Արտահանման նոր քարտեզ․ հայկական գյուղմթերքը դուրս է գալիս նոր շուկաներ | 06.07.2026 13:0006 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ 12:5406 Հլս, 2026
  • Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար 12:4906 Հլս, 2026
  • Իրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆ 12:4306 Հլս, 2026
  • Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ 12:3806 Հլս, 2026
  • 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ 12:3106 Հլս, 2026
  • Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում 12:2406 Հլս, 2026
  • Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը 12:1306 Հլս, 2026
  • «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները կվերցնեն խորհրդարանական մանդատները 12:0406 Հլս, 2026
  • Ում պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համար 12:0306 Հլս, 2026
  • Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին 11:4506 Հլս, 2026
  • ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը Գազայում 11:3106 Հլս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 10:4606 Հլս, 2026
  • Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը 10:1606 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Այսօր Եկատերինբուրգում նախատեսված է ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը | 06.07.2026 10:0006 Հլս, 2026
  • Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել 09:4006 Հլս, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 09:2506 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:2106 Հլս, 2026
  • ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը 09:0906 Հլս, 2026
  • Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը 08:4006 Հլս, 2026
  • Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն 08:3206 Հլս, 2026
  • Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար 08:2606 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0306 Հլս, 2026
  • Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան 23:2705 Հլս, 2026
  • ՌԴ-ն թաքցնում է իրականությունը. դատարկ բենզաբաքերի ձայները խլացրել են պաշտոնական քարոզչությունը 22:5005 Հլս, 2026
  • Նույնիսկ Ռուսաստանում դեֆիցիտ է, իսկ Հայաստանում դիվերսիֆիկացման շնորհիվ վառելիքի գինը կայուն է 22:2905 Հլս, 2026
  • Ֆոն դեր Լայենի այցն ու ՀՀ-ԵՄ նոր հնարավորությունները. Մեծ բանավեճ 21:5005 Հլս, 2026
  • Գյուղմթերք արտահանողներին պետաջակցությունը կլինի շարունակական 21:1205 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Վառելիք է ներկրվում 11 երկրից, ՌԴ-ն առաջատարը չէ. ՀՀ-ում վառելիքի գինը կայուն է 21:0005 Հլս, 2026
  • Փրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված 20:5105 Հլս, 2026
  • Հունիսի 7-ի ընտրությանը կանխվել է ՀՀ-ից ժողովրդավարությունը խլելու փորձ. դիտորդների արձանագրումները 20:1805 Հլս, 2026
  • Իրավիճակը Վենեսուելայի հայ համայնքում | Հարցազրույց Գերաշնորհ Տեր Պետրոս Եպիսկոպոս Մանուելյանի հետ 20:0105 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.07.2026 19:1505 Հլս, 2026
  • Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ 19:0005 Հլս, 2026
  • Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ 17:0105 Հլս, 2026
  • Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 15:4705 Հլս, 2026
  • Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար 15:0905 Հլս, 2026
  • Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ 14:4105 Հլս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով 14:1505 Հլս, 2026
  • Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան 13:1305 Հլս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում 12:5805 Հլս, 2026
  • Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը 12:5105 Հլս, 2026
  • Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել 12:4505 Հլս, 2026
  • Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 12:2505 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում 10:4805 Հլս, 2026
  • Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ 10:3705 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5105 Հլս, 2026
  • 2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն Սիմոնյան 09:2705 Հլս, 2026
  • Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 09:2305 Հլս, 2026
  • Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան 09:1605 Հլս, 2026
  • Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ 09:0805 Հլս, 2026
  • Կյանքի պտույտը՝ «Հողի մարմնում» 00:5705 Հլս, 2026
  • Պակիստանն ու Թուրքիան նույն հոգու երկու սիրտն են. Շարիֆ 00:3305 Հլս, 2026
  • Դեղերի ապօրինի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը խստացվում է 00:1505 Հլս, 2026
  • Պարտադիր հաշտարարության շրջանակն ընդլայնվում է 23:5104 Հլս, 2026
  • Դաշտաքարում ծիրանի իրացման խնդիր չունեն, ուզում են մարզադահլիճ ունենալ. վարչապետի շրջայցը 23:3004 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրանը» և հայկական կինոյի խնդիրները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Հլս, 2026
  • Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան 22:2104 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.07.2026 22:0304 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում 21:4604 Հլս, 2026
  • Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 21:2004 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները 21:0004 Հլս, 2026
  • Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք 20:4704 Հլս, 2026
  • Երկաթուղային համագործակցության հուշագիր ՌԴ, Իրանի և Ադրբեջանի միջև 20:3904 Հլս, 2026
  • ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը 20:2204 Հլս, 2026
  • «Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում». մուտիմեդիա ցուցադրություն 20:1204 Հլս, 2026
  • Թուրքիան դժվար ժամանակներում միշտ եղել է Պակիստանի կողքին. Շարիֆ 19:5804 Հլս, 2026
  • Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին 19:4604 Հլս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրներն ընտրական գործընթացներում 19:1704 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին 18:5904 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում 18:5404 Հլս, 2026
  • Ծայրահեղ շոգը խափանել է ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունները մի քանի նահանգում 18:3204 Հլս, 2026
  • Իրանին մեկշաբաթյա դադար ենք տրամադրել՝ Ալի Խամենեիի հուղարկավորության հետ կապված. Թրամփ 18:2104 Հլս, 2026
  • Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը 18:0004 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015