Մոսկվայի քաղաքային դատարանը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու՝ Կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիների իրավապաշտպան հիմնադրամներն ու շտաբները ճանաչել է ծայրահեղական կազմակերպություններ՝ փոխանցում է РБК-ն:
Դատական լսումներն անցկացվել են փակ ռեժիմով՝ լրատվամիջոցների բացակայությամբ: Դատախազությունը պնդում է, որ նյութերում կան պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Կազմակերպությունների գործունեության կամ ֆինանսավորման շարունակման դեպքում ակտիվիստներն ու դոնորները քրեական պատասխանատվության կենթարկվեն: