Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը երկրի քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությունն ընդլայնելու օրենք է ընդունել՝ փոխանցում է Kyodo գործակալությունը:
2018-ից ի վեր Ճապոնիայում արդեն գործում է կանոնակարգ, որը քաղաքական կուսակցություններից պահանջում է քաղաքային և խորհրդարանի ընտրությունների թեկնածուներ ընտրելիս ձգտել գենդերային հավասարության:
Համաշխահային տնտեսական ֆորումի տվյալների համաձայն՝ 2020-ին Ճապոնիան, Գլոբալ գենդերային ճեղքվածքի ինդեքսով, 153 երկրների շարքում զբաղեցնում է 121-րդ հորիզոնականը: Ընդ որում՝ 2012-ին Ծագող արևի երկիրը զբաղեցնում էր 101-ը տեղը: