Այսօրվանից եթերում է Առաջինի լրատվական ալիքը: Լրատվություն, քաղաքական ու վերլուծական հաղորդումներ, հարցազրույցներ, ուղիղ միացումներ, մեդիա գրագիտության դասեր: Առաջինի նոր լրատվական ալիքի հերթական համարը մայրաքաղաքի հեռուստացանկում 18-ն է:
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, երկու անձ բերման է ենթարկվել:
Կոռուպցիայի դեմ պայքարում դեռ կան մարտահրավերներ. Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին տեսաուղերձ է հղել:
ԱՄՆ պետքարտուղարությունը ճամփորդության համար Հայաստանի ռիսկայնության աստիճանը չորրորդ մակարդակից իջեցրել է երրորդի:
Խաղաղապահների տեղակայման հատվածում լուրջ միջադեպեր չկան, իսկ ԼՂ կարգավիճակը պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Մեկ օրում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք: Առողջացել է 81, մահացել՝ 11 մարդ: