Երեխաների պաշտպանության համար նախատեսված օրն ու տարվա մյուս օրերին, Հայաստանում բազմաթիվ երեխաներ իրենց անպաշտպան են զգում, ենթարկվում բռնության ու բախվում առողջական, հոգեբանական լուրջ խնդիրների:
Այս տարին դեռ չսկսած, միայն առաջին երեք ամսվա ընթացքում մեր երկրում 34 երեխա ենթարկվել է սեռական կամ ֆիզիկական բռնության՝ անգամ հասարակական վայրում, մարդկանց աչքի առաջ: Ու պարզվում է, որ կան մարդիկ, որ տեսնում են երեխաների տառապանքները, բայց լռում են: Ոստիկանությունը ցանկանում է, որ մշակվի պատժի մեխանիզմ՝ բռնության մասին հայտնելու պարտավորություն ունեցող, բայց այն կոծկողների համար: