Վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանքեր չի խնայում տասը տարի առաջ իր համակիրների նեղ շրջանակին տված գաղտնի խոստումը կատարելու համար՝ ոչնչացնել ՆԱՏՕ-ն, երբ հնարավորություն լինի և ամրապնդել իր իշխանությունը՝ փոխանցում է Nordic Monitor-ը:
Հունիսի 14-ին Բրյուսելում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, Թուրքիայի նախագահի գործունեությունից ակնհայտ է դառնում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշ չափով կատարել է խոստումը՝ որոշ հարցերում սեպ խրելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների և Թուրքիայի միջև:
Էրդողանի խոստումը 2011-ին բացահայտել էին թուրք մասնագետները, որոնք հետաքննություն էին անցկացրել Թուրքիայում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման ցանցի գործունեության գործով:
«Հնարավորության դեպքում ես գիտեմ, թե ինչ կանեմ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի ու Իսրայելի հետ: Ես նրանց հերը կանիծեմ (I’m going to f*ck their mothers): ՆԱՏՕ-ն ու Միացյալ Նահանգները նույն ահաբեկիչներն են, ինչ Իսրայելը»,- մասնավոր զրույցում ասել էր Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: