• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք. ԱԱԾ Կանխվել է առանձնապես խոշոր... 10:24
Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք Երկրաշարժ Բավրա գյուղից 13... 08:22
Հանրային քննարկում. Դատաիրավական համակարգի բարեփոխումները Հանրային քննարկում. Դատաիրավական համակարգի բարեփոխումները 21:48
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միայն 2019-ին Հայաստանը ստացել է վերջին 10 տարվա սպառազինության մատակարարումների 62,3%-ը. SIPRI
Քաղաքականություն
18:0504 Հնս, 2021

Միայն 2019-ին Հայաստանը ստացել է վերջին 10 տարվա սպառազինության մատակարարումների 62,3%-ը. SIPRI

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հրապարակման համաձայն՝ 2011-2020 թվականների ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 3 մլրդ 274 մլն դոլարի սպառազինություն, իսկ Հայաստանը՝ 398 մլն դոլարի։ Ըստ կենտրոնի՝ հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը իրականացվել են 2018 թվականից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երևանը ներմուծել է 248 մլն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներմուծվածի 62,3%-ը։

SIPRI-ի փորձագետների տվյալների համաձայն՝ 2011-2020 թթ. ընթացքում Ադրբեջանին մատակարարած սպառազինության 60,1%-ը եկել է Ռուսաստանից, 26,6%-ը ՝ Իսրայելից, 7,1%-ը ՝ Բելառուսից, 2,9%-ը՝ Թուրքիայից, այլ երկրներից՝ 3,3 %։

Հայաստանի պարագայում ևս Ռուսաստանն է հիմնական մատակարարը: Սպառազինությունների ներմուծումների 93,7%-ը Հայաստանը իրականացրել է Ռուսաստանից, 5,3%-ը ՝ Հորդանանից, իսկ 1%-ը՝ Ուկրաինայից:

SIPRI-ի համաձայն՝ 2011-2020 թթ. Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ 2016-ին Մոսկվան Երևանին փոխանցել է «Իսկանդեր» հրթիռային համալիրներ՝ 300 կմ հեռահարությամբ, որոնցից առնվազն մեկը Հայաստանը կիրառել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2016-2017 թթ. Ռուսաստանը մատակարարել է համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր, որոնք նույնպես կիրառվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ 2019-ին Ռուսաստանից ստացվել են Սու-30 СМ չորս կործանիչներ:

Նույն ժամանակահատվածում Կրեմլը Ադրբեջանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, տրասնպորտային և հարվածային ուղղաթիռներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի։ Բոլոր այս զինատեսակները, ըստ հրապարակման, կիրառվել են հայկական ուժերի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Դիտումների քանակ1346
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք. ԱԱԾ 10:2427 Հնս, 2022
  • ԵՊՀ-ն նոր միջազգային գործընկերներ ունի. բուհերի միջև իրականացվելու են ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր 10:0327 Հնս, 2022
  • Լուրեր 10:00 | 27.06.2022 10:0027 Հնս, 2022
  • Կառավարությունը ճանապարհների նորոգման համար բյուջեից հատկացրել է ավելի քան 47 միլիարդ դրամ 09:3727 Հնս, 2022
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում 09:1927 Հնս, 2022
  • Արմավիր համայնքի երեք գյուղերում մոդուլային մանկապարտեզներ կկառուցվեն 09:0027 Հնս, 2022
  • ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած 08:3427 Հնս, 2022
  • Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք 08:2227 Հնս, 2022
  • Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 22:0826 Հնս, 2022
  • Քրեական գործեր՝ ՀՀ-ից գողացված արվեստի գործերի վերադարձման համար. ժամանակին 164 նմուշ է անհետացել 21:3926 Հնս, 2022
  • Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան տարաձայնություններ ունեն Ղարաբաղի կարգավիճակի քննարկման ժամկետների շուրջ 21:2226 Հնս, 2022
  • Մարզադպրոցների և դահլիճների կառուցման լայնամասշտաբ ծրագիր ՀՀ-ում. այս տարի հատկացվել է 6 մլրդ դրամ 21:1726 Հնս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.06.2022 21:0026 Հնս, 2022
  • Ինչ քայլեր են ձեռնարկվում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար 20:4926 Հնս, 2022
  • Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:4526 Հնս, 2022
  • Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք 20:3526 Հնս, 2022
  • Սյունիքում 2022-ին մոտ 170 կմ ճանապարհ է կառուցում պետությունը. լայնածավալ աշխատանքներ են ընթանում 20:2426 Հնս, 2022
  • Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան 20:1526 Հնս, 2022
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան 20:0326 Հնս, 2022
  • Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի առաջին Metaexpo-ն | Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 19:5726 Հնս, 2022
  • Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն 19:3726 Հնս, 2022
  • Երևանում անցկացվում է թենիսի` մինչև 14 տարեկան տղաների թիմային մրցաշարը 19:2226 Հնս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.06.2022 19:0226 Հնս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Էմմա Պալյանի տանը 18:2726 Հնս, 2022
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 18:1026 Հնս, 2022
  • Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:3526 Հնս, 2022
  • Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում 16:3226 Հնս, 2022
  • ՄԻՊ-ն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ 13:2326 Հնս, 2022
  • ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 10:2826 Հնս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015