Օմանի ծոցում այրվել և խորտակվել է Իրանի նավատորմի ամենամեծ «Խարկ» լցանավը: Դեպքը տեղի է ունեցել իրանական Ջասք նավահանգստի մոտակայքում: Հրդեհի պատճառները չեն նշվում: Նավը ծով էր դուրս եկել վարժանքների համար:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության՝ փրկարարական ջոկատի օգնությամբ ողջ անձնակազմը անվտանգ տեղափոխվել է ափ, զոհեր չկան, բայց հրդեհի ժամանակ տուժել է անձնակազմի 25 անդամ:
Գրեթե 19 հազար տոննա ջրատարողությամբ նավը Շահի կառավարությունը Մեծ Բրիտանիային պատվիրել էր 1977 թ.: Այն իրանական նավատորմին է միացել 1984-ին: Նավի վերջին խոշոր վերանորոգումն իրականացվել է 2016-ին: