2022 թվականի հունիսի 2-ին Լոնդոնը պատրաստվում է մեծ հանդիսությամբ նշել Էլիզաբեթ Երկրորդ թագուհու գահակալության 70-ամյակը: Նախատեսված է համավարակից հետո առաջին անգամ շքերթ անցկացնել, որին կմասնակցի 1,4 հազար զինծառայող տարբեր ստորաբաժանումներից, 200 նժույգ և 400 երաժիշտ: Թագավորական ընտանիքի անդամները կմասնակցեն ձիերով կամ կառքերով:
Թագուհու թագադրման օրը փետրվարի 6-ն է, բայց շքերթը տեղի կունենա հունիսին, որ համընկնի թագուհու պաշտոնական ծննդյան օրվա հետ: Տոնական արարողությունը կտևի 4 օր:
Էլիզաբեթ Երկրորդը գահ է բարձրացել իր հոր՝ թագավոր Ջորջ VI-ի մահից հետո՝ 1952 թվականի փետրվարի 6-ին: Այդ ժամանակ նա 25 տարեկան էր: Թագադրումը տեղի է ունեցել 1953-ի հունիսի 2-ին և առաջին անգամ հեռարձակվել հեռուստատեսությամբ: