Միացյալ Նահանգները Եվրամիության և մյուս գործընկերների հետ միասին մշակում է Բելառուսի իշխանությունների առանցքային ներկայացուցիչների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ և մտադիր է վերականգնել այդ երկրի ինը պետական ձեռնարկությունների դեմ սահմանափակումները, որոնք ավելի վաղ կասեցվել էին: Այս մասին նշվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակիի մամուլի հաղորդագրության մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:
Մինսկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
ԱՄՆ վարչակազմից հայտնել են, որ պատժամիջոցները կիրառում են «Բելառուսում շարունակվող մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի, ինչպես նաև 2020-ի ընտրախախտումների պատճառով»: