• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր. Արայիկ Հարությունյան Մեր եռագույնը երեկ «Սան... 10:34
Հարցազրույց Դավիթ Խուդաթյանի հետ Հարցազրույց Դավիթ Խուդաթյանի հետ 20:37
Վարորդական քննությունների հերթերի խորքային պատճառները Վարորդական քննությունների հերթերի խորքային պատճառները 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունների ապացույցներ
Հասարակություն
15:5924 Մայ, 2021

Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունների ապացույցներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2021 թ. մայիսի 21-ին ընդունել են ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակած զեկուցող Պոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նեվիլին, որոնք Հայաստանի Հանրապետությունում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:
 
Արման Թաթոյանը կարևորել է հատուկ զեկուցողի հարցով ԵԽ նախաձեռնությունը և այցը Հայաստան: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հատուկ զեկուցողի այցը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներ, քանի որ առանց տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու, բնակիչների հետ հանդիպելու զեկույցը չի լինի ամբողջական, օբյեկտիվ ու լիարժեք:
 
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները պետք է այցելեն Արցախ՝ այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով։ ԵԽԽՎ-ն ինքն ունի բանաձևեր, որոնցով կարևոր է համարում ԵԽ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ պետության ճանաչված լինելուց: Գ. Ստեփանյանն անդրադարձել է նաև այն հարցին, որ Ադրբեջանը միշտ իրականացրել է Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն, բայց միջազգային հանրությունը պետք է նկատի ունենա, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող ազդեցություն ունենալ մարդու իրավունքների (կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն) վրա։
 
Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը ներկայացրել են 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները:
 
Միջազգային կառույցներին են ուղարկվել շուրջ 300 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի, արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ:
 
Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն ընդգծել են, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Ավելին, այն, որ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կայացրած հանցագործություններն ունեն էթնիկ շարժառիթներ և խրախուսվում են իշխանության մարմինների կողմից, հաստատված է նաև ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներով։
 
Արման Թաթոյանը ԵԽԽՎ ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ դրանք ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը։ Այդ համատեքստում նա ներկայացրել է Ադրբեջանի նախագահի առավել հաճախ օգտագործվող հայատյաց հայտարարությունները և ցուցադրել տեսանյութեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն օգտագործում են այդ նույն բառերը հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս:
 
Հանդիպմանը Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը մանրամասն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, հոգեկան տառապանքներ է պատճառել նրանց ընտանիքներին։
 
Հատուկ ընդգծվել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների ազատ արձակման ու վերադարձի գործընթացը:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանների հետ կապված լարված իրավիճակին: Նա ներկայացրել է Սյունիքում և Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021 թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:
 
Ա.Թաթոյանը, ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները, եզրահանգել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով:
 
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ նշելով, որ պատերազմի հետևանքով Արցախի 120 համայնքներ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, ավելի քան 38000 մարդ տեղահանվել է այդ համայնքներից, այդ թվում՝ 11000 երեխա։ Տեղահանված բնակչության մի մասը՝ ավելի քան 13000 մարդ, վերադարձել է Արցախ, իսկ 25000 մարդ դեռևս գտնվում է Արցախի տարածքից դուրս։
 
Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է տեղահանված անձանց նվազագույն կենսաապահովման պայմանների և սոցիալական իրավիճակի հետ կապված խնդիրները և ընդգծել միջազգային հումանիտար աջակցության խիստ կարևորությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված վայրերում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման քաղաքականության՝ ներկայացնելով կոնկրետ օրինակներ։
 
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները կարևորել են Եվրախորհրդի մարմինների դերը հետպատերազմյան ժամանակահատվածում մարդու իրավունքների վերականգնման ու նոր խախտումներ թույլ չտալու հարցում:
Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել:

 

Դիտումների քանակ125
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաքան Ֆիդանը և Մարթա Կոսը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 11:4707 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ 11:4107 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի Գետափնյա գյուղում 11:2907 Փտր, 2026
  • ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ 11:2307 Փտր, 2026
  • 3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան 10:5607 Փտր, 2026
  • Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր. Արայիկ Հարությունյան 10:3407 Փտր, 2026
  • Բարեվարքություն, զսպվածություն, էթիկա. Աննա Վարդապետյանն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող ուսանողներին 10:2207 Փտր, 2026
  • Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է 09:5107 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 09:3707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության 09:1107 Փտր, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 364 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:4807 Փտր, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:1307 Փտր, 2026
  • Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փոքրամասնության համար սահմանադրական երաշխիքներ է ստեղծում 00:5907 Փտր, 2026
  • Արաղչին կառուցողական է որակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները 00:4407 Փտր, 2026
  • Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով. քննարկում ԿԳՄՍՆ-ում 00:2707 Փտր, 2026
  • Կանանց ծաղրող խոսքեր, սեռական վիճակի քննարկում. Կարապետյանի որդու բառապաշարը՝ միջազգային մամուլում 00:0207 Փտր, 2026
  • Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը 23:4706 Փտր, 2026
  • Հանձնեցինք բժշկի ID քարտերը․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 23:3306 Փտր, 2026
  • Գնումների պլանով նախատեսված՝ 164 մլն դրամի փոխարեն բազմապատիկ անգամ ցածր գնով ձեռք կբերվեն հայկական արտադրության 4G/3G մոդեմներ 23:1806 Փտր, 2026
  • 5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի 23:0006 Փտր, 2026
  • Խաղաղության օգուտների մասին խոսակցությունը խրախուսելի է. էկոնոմիկայի նախարար 22:4206 Փտր, 2026
  • Մխիթար Հայրապետյանն արձակուրդ է մեկնում 22:2106 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:0706 Փտր, 2026
  • ՀՀ-ում այրվածքաբանների կարիք կա. ինչո՞ւ պահանջված չէ մասնագիտությունը 22:0006 Փտր, 2026
  • Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը 21:4806 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 6 Փետրուար․ 2026 21:3606 Փտր, 2026
  • Կվերանայվեն պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը 21:2206 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Ոչ միայն հակաէթիկական, այլև հակաքաղաքական.քաղաքագետը՝ Կարապետյանի որդու զրույցի մասին 21:0006 Փտր, 2026
  • Փետրուար 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5706 Փտր, 2026
  • Քննության գնահատականը՝ ատեստավորման փոխարեն. փոփոխություն՝ պայմանագրայինների ատեստավորման կարգում 20:4406 Փտր, 2026
  • Կրեմլի թուրք քարոզչի հերթական կեղծիքի թիրախում դարձյալ ՀՀ կառավարությունն է 20:3906 Փտր, 2026
  • ՔՊ վարչության արտահերթ նիստ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:3406 Փտր, 2026
  • Զբաղվածության ապահովման թիրախային ծրագրերը շարունակվել են. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ հաշվետվությանը 20:2906 Փտր, 2026
  • Կանադան և Ֆրանսիան հյուպատոսություններ են բացում Գրենլանդիայում. BBC 20:2406 Փտր, 2026
  • Նորոգումից՝ պեղումներ և այցելությունների աճ. հուշարձանների ներուժը 20:1906 Փտր, 2026
  • ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ իր 20-րդ պատժամիջոցների փաթեթը 20:1406 Փտր, 2026
  • 6 ամիս Երևանն ապրում էր Սարոյանի շնչով 20:0906 Փտր, 2026
  • 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ 20:0406 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.02.2026 19:5606 Փտր, 2026
  • Ռուբիոն անհրաժեշտ է համարել Չինաստանի մասնակցությունը միջուկային հրթիռների մասին նոր պայմանագրին 19:5006 Փտր, 2026
  • Տեքստիլ և հագուստ. տեղական արտադրություն 19:4306 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է 19:3606 Փտր, 2026
  • Իրանի պաշտպանության նախարարն Ադրբեջանում է 19:3106 Փտր, 2026
  • Մոսկվայում մահափորձ է կատարվել գլխավոր հետախուզական վարչության գեներալի դեմ 19:2106 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ 19:1306 Փտր, 2026
  • ՀԱՖՆ համերգը՝ Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ 19:0406 Փտր, 2026
  • Լուրեր 19։00 | 3 անշարժ գույք, շուրջ 36 մլն դրամ. Դատախազության պահանջը պաշտպանության նախկին փոխնախարարից 19:0006 Փտր, 2026
  • Կյանքից հեռացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը 18:5306 Փտր, 2026
  • Իսլամաբադի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել 18:4606 Փտր, 2026
  • Ազգային ժողովի հերթական ընտրությունը կլինի 2026-ի հունիսի 7-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել 18:3806 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ 18:3406 Փտր, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց 18:2406 Փտր, 2026
  • Սննդի առաքում իրականացնողը պարտավոր է ունենալ սանիտարական գրքույկ 18:1506 Փտր, 2026
  • ՔԿ-ն հորդորում է WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին 18:0706 Փտր, 2026
  • ՆԳ նախարարը և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են տեղահանված անձանց ինտեգրման և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ հարցեր 18:0406 Փտր, 2026
  • Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար 17:5506 Փտր, 2026
  • Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են խաղաղության բանակցություններից. Բեսենթ 17:5506 Փտր, 2026
  • «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում 2025-ին մուտքագրվել է 2575, ելքագրվել՝ 3580 փորձաքննություն 17:4706 Փտր, 2026
  • QR-ն ու բիզնեսը 17:4106 Փտր, 2026
  • Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ընդհանուր 40.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Փաշինյան 17:3206 Փտր, 2026
  • Իրանական անօդաչու թռչող սարքերը դադարեցրել են թռիչքները Արաբական ծովի վրայով 17:2906 Փտր, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հարցեր 17:2206 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 17:0006 Փտր, 2026
  • Լուրեր 17։00 | Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից օգտվել է 8165 քաղաքացի 17:0006 Փտր, 2026
  • Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 16:5706 Փտր, 2026
  • Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ 16:4206 Փտր, 2026
  • Մեծամորի ուսանողները կտնտեսեն ժամանակն ու ֆինանսները. անվճար երթուղի է գործարկվել 16:2806 Փտր, 2026
  • ICE-ի 700 գործակալի հետ կկանչեն Մինեապոլիսից 16:2106 Փտր, 2026
  • ՏԿԵ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր 16:1406 Փտր, 2026
  • Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է 16:0406 Փտր, 2026
  • 400 572 կենսաթոշակառուի ու նպաստառուի հունվարին հետվճարի տեսքով վերադարձվել է 33,3 մլրդ դրամ 15:5506 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները 15:5006 Փտր, 2026
  • Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու համար. նրա պաշտոնավարումը կասեցվել է 15:4306 Փտր, 2026
  • Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր 15:3806 Փտր, 2026
  • Բարեփոխումների կարևորագույն բաղադրիչ է մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը. ՆԳ փոխնախարարը հանդիպել է «Ռաուլ Վալենբերգ» ինստիտուտի տնօրենի հետ 15:3306 Փտր, 2026
  • Թրամփը կողմ է ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագրի կնքմանը 15:1806 Փտր, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 15:0706 Փտր, 2026
  • ԱՍՀ նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:0006 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Գնդերեցները կենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը. Պապիկյան 15:0006 Փտր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վերջին զարգացումները 14:5406 Փտր, 2026
  • Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ չի շրջանառում 14:3706 Փտր, 2026
  • Հրդեհ Օձունում. այրվել է անասնակեր 14:3406 Փտր, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 14:2606 Փտր, 2026
  • Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 14:1306 Փտր, 2026
  • Օմանում մեկնարկել է ԱՄՆ-Իրան հանդիպումը 13:5806 Փտր, 2026
  • Վրաստանի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ առևտրի նախարարությունում քննարկել է Միջին միջանցքում ներդրումների հարցը 13:4406 Փտր, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել 13:3406 Փտր, 2026
  • Երկու ապրանք կա, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի. Պապոյան 13:2406 Փտր, 2026
  • Պղնձաձուլարան կառուցելը մեր օրակարգից երբեք դուրս չի գալիս. Պապոյան 13:1606 Փտր, 2026
  • Երբ «Արմեդ»-ում կարձանագրվի, որ անձը ունի խնդիր, մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի. ՆԳ փոխնախարար 13:0906 Փտր, 2026
  • Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ժամանել է Բաքու 13:0206 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Ռազմավարական սպառազինությունների հարցով նոր պայմանագիր է պետք. Թրամփ 13:0006 Փտր, 2026
  • Նորավարտ լեյտենանտը կարող է ստանալ 620-750 հազար աշխատավարձ, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում՝ մինչև 820 հազար դրամ. Պապիկյան 12:5406 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ 12:4706 Փտր, 2026
  • Հուսով եմ՝ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն. Պապոյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին 12:4306 Փտր, 2026
  • Շուկաները դեռևս միմյանց անծանոթ են, ժամանակ է պետք. Պապոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրի մասին 12:3706 Փտր, 2026
  • Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները 12:2806 Փտր, 2026
  • Մարդկային ռեսուրսների կառավարման հարցերը՝ քննարկումների օրակարգում․ ՆԳՆ պատվիրակությունը Իսպանիայում էր 12:2006 Փտր, 2026
  • Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն. Պապիկյան 12:1306 Փտր, 2026
  • Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում. Կոս 12:0606 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015