Ռուսաստանում սկսվել է արհեստական բանականությամբ, ինքնուրույն պայքարելու ունակ մարտական ռոբոտների սերիական արտադրությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Սկսվել է մարտական ռոբոտների սերիական արտադրությունը: Դրանք ոչ թե փորձարարական նմուշներ են, այլ ռոբոտներ, որոնք ի վիճակի են ինքնուրույն պայքարելու, և որոնք կարելի է ցուցադրել գիտաֆանտաստիկ ֆիլմերում»,- ասել է Շոյգուն: «Այն կոչվում է վաղվա զենք»:
EADaily-ն հայտնում է, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերության առջև խնդիր է դրվել առաջիկայում պատրաստ լինել նաև «Ցիրկոն» գերձայնային հրթիռի սերիական արտադրությանը: Ամռան վերջին կավարտվեն նավերից այդ հրթիռի փորձարկումները: Այն կարող է օգտագործվել նաև սուզանավերի վրա: