Էկվադորի ոստիկանությունը կոկաինի 805 բրիկետ է հայտնաբերել Ռուսաստան և Բելգիա առաքվող բանանների բեռի մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:
Թմրանյութերի քաշը պարզ չէ, բայց առգրավված թմրանյութն արժի մի քանի միլիոն դոլար:
Միջազգային թմրանյութերի վաճառքում բանանը հաճախ է օգտագործվում որպես քողարկման միջոց: Հանցագործները կոկաինը կամ թաքցնում են մրգի տուփերում կամ էլ զգուշորեն քողարկում են ապրանքները՝ թմրանյութերը լցնելով իսկական բանանների մեջ:
Նարկոկարտելները, սակայն, բանանով չեն սահմանափակվում: Ապրիլի 26-ին Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին հայտնաբերվել է վարունգում քողարկված թմրանյութերի մեծ խմբաքանակ: Առգրավված գրեթե 100 կիլոգրամ թմրանյութը գնահատվել է 4,3 միլիոն դոլար: