Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հետաքննություն է սկսել, հայտնում է ermenihaber-ը: Նախարարության մամուլի խոսնակը, սակայն, հայտնել է, որ ընդդիմադիր քաղաքապետի դեմ ոչ թե հետաքննություն, այլ նախաքննություն է սկսվել: Նա մեղադրվում է նախորդ տարի Ֆաթիհ Սուլթան Մեհմեդի (Օսմանյան սուլթան) դամբարան կատարած այցի ընթացքում ձեռքերը գոտկատեղի հետևում դրած քայլելու համար: Նշվում է, որ Իմամօղլուի այդ արարքը ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում։
Ստամբուլի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մուրաթ Օնգունը հայտնել է, Իմամօղլուն մեղադրվում է նաև ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ համայնքապետներին այցելելու համար: