ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շնորհավորել է Ռազմական ոստիկանության օրը:
«Մայիսի 5-ը ՀՀ զինված ուժերում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր: Ռազմական ոստիկանության աշխատակիցների նվիրումով ու ջանքերով է, որ զինված ուժերում զգալիորեն բարձրացել է իրավագիտակցության մակարդակը, բարելավվել է օրինապահպանությունը, իսկ շարունակական աշխատանքի շնորհիվ աստիճանաբար նվազում է նաև զինվորական հանցագործությունների թիվը։
Շնորհավորելով ռազմական ոստիկանության բոլոր աշխատակիցներին՝ մաղթում եմ առողջություն, ուժ, տոկունություն և արդյունավետ աշխատանք»,- ասված է Անդրանիկ Քոչարյանի շնորհավորական ուղերձում։