Մեծ Յոթնյակի անդամ երկրների արտգործնախարարները վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ այսօր Լոնդոնում մասնակցում են կառույցի լիագումար նիստին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Հանդիպմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտգործնախարարներն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Օրակարգային թեմաներն առնչվում են Չինաստանի, Մյանմայի, Լիբանանի, Սիրիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Աֆղանստանի խնդիրներին: