• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Արմեն Փամբուխչյանի ինքնազգացողությունը լավացել է, քիչ անց կրկին կլինի դեպքի վայրում Արմեն Փամբուխչյանի ինքնազգացողությունը լավացել... 21:49
Երևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել Երևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքավորումներ... 21:42
Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել ԲԿ. Առողջապահության նախարարություն Պայթյունի հետևանքով ևս մեկ... 21:34
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գերիների հարցում միջազգային իրավունքով Ադրբեջանի վրա կարելի է ճնշում գործադրել. ֆրանսիացի պատգամավոր
Քաղաքականություն
21:2102 Մայ, 2021

Գերիների հարցում միջազգային իրավունքով Ադրբեջանի վրա կարելի է ճնշում գործադրել. ֆրանսիացի պատգամավոր

Ինչպիսի՞ն կլիներ աշխարհի այցեքարտն առանց թանգարանների... առանց ամենամեծ ու շքեղ Լուվրի, ֆրանսիական Օրսեի, Ռուսաստան այցելելու գլխավոր պատճառներից՝ Էրմիտաժի, մադրիդյան Պրադոյի, Լոնդոնի՝ Բրիտանական, Ամստերդամի՝ Վան Գոգյան, Նյու Յորքում էլ՝ Ժամանակակից արվեստի՝ MoMA և Գուգենհայմ անունների... Ժամանակակից աշխարհի աչքի առաջ Ադրբեջանն իր երկրի այցեքարտը դարձրել է ատելությունը, անվանել թանգարան, հասցրել նույնիսկ հպարտանալ:

«Բաքվում պետական թանգարան՝ նվիրված հայերի դեմ ատելությանը». ադրբեջանական ատելության հասցեն այսպես ներկայացրեց նաև ֆրանսիական մամուլը: Եվ քանի դեռ ատելություն քարոզող երկիրը դժգոհում է Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայից, Ֆրանսիայի Սենատի նախագահը ապրիլի 24-ին Երևանում հայտնեց՝ իրենց սրտերը հայերեն են բաբախում, իսկ պատվիրակությունը մեկ շաբաթ էլ մնաց մեր երկրում թուրք-ադրբեջանական ատելության հետևանքների մասին վերադարձին բարձրաձայնելու համար:

Գզավիե Բրըտոն (Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր) - Երկու հակադիր պատկեր կա. մի կողմից ագրեսոր երկիրն է, որ ատելության թանգարան է բացում, իսկ այստեղ Հայաստանում բաց երկնքի տակ մի ամբողջ սերունդ է թանգարան դարձել: Բայց ինձ զարմացրեց նաև հայերի առաջ գնալու ուժը: Ուստի կարևոր է, որ եթե բանակցությունը խաղաղ կարգավորման համար շարունակվելու է, դրա համար առաջին նախապայման պետք է լինի հայ գերիների անհապաղ վերադարձը:

Ադրբեջանից հայ գերիներին պահանջելու անհապաղ կոչով խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ներկայացրած բանաձևում շեշտվում է՝ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության 8-րդ կետը, խախտվում է նաև պատերազմից տուժածների պաշտպանության Ժնևյան 4 կոնվենցիան:

Ֆրանսուա Պուպոնի (Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խորհրդարանական խմբի փոխնախագահ) - Կարծում եմ, որ միջազգային իրավունքներով Ադրբեջանի վրա կարելի է ճնշում գործադրել, բոլոր լծակները կան գործի անցնելու համար: Այդ երկիրը չի կարող անել ինչ մտքին փչի: Ադրբեջանը պետք է հասկանա, որ կան միջազգային օրենքներ, որ գոյություն ունեն տնտեսական, իրավական պատժամիջոցներ: Հենց այդ հույսով եմ բանաձևը ներկայացրել խորհրդարանին, որ Ադրբեջանն ի վերջո պատասխան տա ռազմական հանցագործությունների համար: 

Ֆրանսիայի Ազգային ժողովի սեղանին դրված բանաձևում պատգամավորները պահանջում են կառավարությունից՝ հայ գերիներին չվերադարձնելու դեպքում անհապաղ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ:

Գի Տեսիե (Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ) - Ինքս եմ գրել այդ բանաձևը: Խորհրդարանում ընդունվելուց հետո օրենքի ուժով է պետք ստիպել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերիներին: Մեր Կառավարությունն իհարկե քաջատեղյակ է իրավիճակից, բայց մենք՝ պատգամավորներս, պարտավոր ենք օր առաջ խնդրի արագ լուծման օրինական ճանապարհով գնալ: Կառավարությունն էլ պետք է դիմի ՄԱԿ-ին, միջազգային այլ կառույցների, որ այս անընդունելի, անմարդկային արարքին վերջ դրվի: Կան պատերազմի օրենքներ, Հայաստանն այդ օրենքներին հավատարիմ մնաց, հետ ուղարկեց իր մոտ պահվող գերիներին, այնինչ Ադրբեջանը հրաժարվում է մոտ 200 գերու վերադարձնել իրենց ընտանիքներին:

Դեռ 20 տարի առաջ Մարսելի քաղաքապետ Գի Տեսիեն առաջիններից էր, որ ստորագրեց Հայոց Ցեղասպանության ճանաչումը, այսօր պատգամավորն ասում է՝ ցեղասպանությունն իրականացնող երկրի շարունակվող քաղաքականության ապացույցը տեսել է վիրավոր զինվորների հետ հանդիպումներին, աշխարհի մարդասպան լռության հետևանքները՝ զգացել Եռաբլուրում: 

Գի Տեսիե - Ընդարմացնող, սահմռկեցնող խոր ցավ էր՝ տեսնել տղաներին, որ հայրեր ու եղբայրներ էին, ամուսիններ, որոնք այժմ դրոշների ծովի տակ են: Փշաքաղվեցի այդ ընտանիքների ցավը զգալով: Շատ փոքր տարիքից Ֆրանսիայի հայկական թաղամասում եմ ապրել: Ծնվել եմ հայերի շրջապատում, իմ ընկերները եղել են մեծ մասամբ հայերը, մենք միասին ենք գնացել եկեղեցի, դասի, այդպես հայերը դարձել են ասես իմ ընտանիքի, Ֆրանսիայի ընտանիքի անդամները: Չես կարող ընտանիքիդ անդամի նկատմամբ անտարբեր լինել:

Վալերի Բուայեն Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի սենատորներից միակն է, որ Ազգային ժողովի պատգամավորների հետ մնացել է Երևանում: Նաև Բուայեի ջանքերի շնորհիվ էր, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը:

Վալերի Բուայե (Ֆրանսիայի Սենատի անդամ) - Անհնար է լուծումներ գտնել չեզոքության դիրքից: Ադրբեջանն այս պատերազմում Թուրքիայի դրածոն էր: Անհնար է հերքել, որ նրանք անցան պատերազմների բոլոր օրենքները, դրոններ կիրառեցին երեխաների դեմ: Անհավասար պատերազմ էր, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ը չընդվզեցին: Այս ամենի կողքին նաև ամոթի այգի են բացում ու հպարտանում: Հայոց Ցեղասպանությունն ավարտին հասցնելու մտքից այդ մարդիկ երբեք չեն հրաժարվել: Նրանք ոչ միայն չեն ընդունում, այլև շարունակում են այդ ցեղասպան քաղաքականությունը: Հայտնի խոսք կա՝ չճանաչել ցեղասպանությունը՝ նշանակում է սպանել երկու անգամ:

Երկու անգամ չսպանելու կոչով բանաձևը կքննարկվի առաջիկայում: Խորհրդատվական, կառավարությանը չպարտադրող, բայց հուշող բանաձև է: 

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Դիտումների քանակ73
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արմեն Փամբուխչյանի ինքնազգացողությունը լավացել է, քիչ անց կրկին կլինի դեպքի վայրում 21:4914 Օգս, 2022
  • Երևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել 21:4214 Օգս, 2022
  • Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել ԲԿ. Առողջապահության նախարարություն 21:3414 Օգս, 2022
  • «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով «911» թեժ գծի ծառայություն 21:0314 Օգս, 2022
  • Քննիչներն արդեն աշխատում են «Սուրմալուի» տարածքում. ՔԿ մամուլի քարտուղար 20:4014 Օգս, 2022
  • Կտրուկ վատթարացել է N զորամասի պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը. նրա կյանքը փրկել չի հաջողվել 20:3414 Օգս, 2022
  • Ֆրանսահայ բժիշկները ծրագրերով եկել են Հայաստան և Արցախ | Հարցազրույց Լևոն Խաչատրյանի հետ 20:2814 Օգս, 2022
  • Թարմ կադրեր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքից. հրշեջները դեռ փորձում են մարել կրակը 20:2514 Օգս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 14.08.2022 20:2414 Օգս, 2022
  • Պայթյունի հետևանքով հոսպիտալացված 5-ամյա աղջնակը դուրս է գրվել հիվանդանոցից 20:2214 Օգս, 2022
  • Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը 20:0314 Օգս, 2022
  • Պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն 20:0014 Օգս, 2022
  • 20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին. ԱԻ նախարար 19:5114 Օգս, 2022
  • Մեկ տասնյակից ավելի խախտումներ էին հայտնաբերվել Սուրմալու տոնավաճառում. ՔՏՀԱ տեսչական մարմին 19:4814 Օգս, 2022
  • Փլատակների տակից փրկարները գտել են ևս 1 քաղաքացու դի. Առողջապահության նախարարություն 19:4414 Օգս, 2022
  • Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա հղի կին. նրա առողջական վիճակը բավարար է 19:3814 Օգս, 2022
  • Ականատեսը մանրամասներ է պատմում «Սուրմալուի» պայթյունից 18:5914 Օգս, 2022
  • «Շենգավիթ» ԲԿ-ում բուժում է ստանում 12 վիրավոր. մեկը վերակենդանացման բաժանմունքում է 18:5014 Օգս, 2022
  • Ենթադրվում է, որ փլատակների տակ կան քաղաքացիներ. ԱԻ նախարար 18:4914 Օգս, 2022
  • «Էրեբունի» ԲԿ բերված 13 տուժածներից մեկը՝ մոտ 45-50 տարեկան տղամարդը, եղել է մահացած 18:4814 Օգս, 2022
  • ԱԻՆ խոսնակը պարզաբանել է, թե ինչու են որոշ փրկարարներ քաղաքացիական հագուստով 18:4614 Օգս, 2022
  • Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի. նրանցից 36-ի վիճակը միջին ծանրության է 18:3514 Օգս, 2022
  • Տեսչական մարմինը «Սուրմալու» տոնավաճառում իրականացված ստուգման, արձանագրված խախտումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել 18:2714 Օգս, 2022
  • Հերթական տեղեկությունն է ստացվել պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ 18:1914 Օգս, 2022
  • Ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված 18:1214 Օգս, 2022
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ 18:0514 Օգս, 2022
  • «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողությունները. ՔԿ խոսնակ 18:0014 Օգս, 2022
  • «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ԲԿ-ներ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի. Առողջապահության նախարարություն 17:4314 Օգս, 2022
  • Երբ պատճառները պարզ լինեն, պատասխանատուներն էլ պարզ կլինեն. Երևանի փոխքաղաքապետը՝ «Սուրմալու»-ում պայթյունի մասին 17:0714 Օգս, 2022
  • 5 տարեկան երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում. բժիշկ 17:0214 Օգս, 2022
  • «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունը՝ վերևից․ DroDrone-ի տեսանյութը 16:4714 Օգս, 2022
  • Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում. ՀՀ ԱՆ 16:4014 Օգս, 2022
  • «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի 16:1914 Օգս, 2022
  • Լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ առողջապահության նախարարություն 16:0314 Օգս, 2022
  • Մարդկանց հնարավորինս արագ դուրս հանելն է առաջնային խնդիրը. Ալեն Սիմոնյանը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո կատարվող աշխատանքների մասին 15:5114 Օգս, 2022
  • Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր ԲԿ-ներում. ԱՆ 15:3414 Օգս, 2022
  • Քիչ առաջ պայթած պահեստը տեսչական մարմնի կողմից ստուգվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել. Լևոն Զաքարյան 15:2714 Օգս, 2022
  • Նոր մանրամասներ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից. կա 1 զոհ և 20 տուժած | ՈՒՂԻՂ 15:0014 Օգս, 2022
  • «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պահը 14:5714 Օգս, 2022
  • ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից. կա 1 զոհ և 20 տուժած 14:5214 Օգս, 2022
  • Դդմասարում շչակ է գործարկվելու 13:4914 Օգս, 2022
  • «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ 13:4714 Օգս, 2022
  • Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 30,8 հա տարածքում բռնկված հրդեհները 13:0614 Օգս, 2022
  • ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհն․ կան տուժածներ և զոհ 12:3614 Օգս, 2022
  • Ալավերդու ԲԿ-ին հատկացվել է ամենագնաց նոր ռեանիմոբիլ 12:0414 Օգս, 2022
  • Այսօր Խաղողօրհնեք է՝ Աստվածածնի Վերափոխման տոնը 10:1514 Օգս, 2022
  • 7-ամյա երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում. փրկարարներն օգնություն են ցուցաբերել 23:5213 Օգս, 2022
  • Օգոստոսի 14-ի եղանակային կանխատեսումները 23:2313 Օգս, 2022
  • «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի երկու ստարտափ 22:4113 Օգս, 2022
  • ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա զոհ 22:0613 Օգս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015