Ապրիլի 27-ին, ժամը 14։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ջրվեժ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի աղբավայրում: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել էին ժամը 17:52-ին, մարել՝ ապրիլի 28-ին, ժամը 20։21-ին։ 5000 քմ տարածքում այրվել է աղբ:
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն: