ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին ճանաչողական այց է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որի ընթացքում հանդիպել է Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի և մի շարք ներկայացուցիչների հետ։
Ռեկտորը ներկայացրել է շուրջ 100 տարի առաջ հիմնադրված ինստիտուտի պատմությունն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության հեռանկարներին: