Հանրապետության տարածքում ապրիլի 28-30-ն առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում ապրիլի 28-30-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Մանրամասները՝ տեսանյութում: