«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակում Հայաստանի զբոսաշրջային գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ջերմուկում, նախատեսվում են ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:
Մասնավորապես՝
-
Շահումյան փողոցի բարեկարգում
-
-
Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում
-
-
Ջրվեժի ճեմուղու բարեկարգում
-
-
Ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգում
-
-
Եղնիկի դիտահրապարակի կառուցում
-
-
Մաշտոցի փողոցի հիմնանորոգում
Աշխատանքները կիրականացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ։