• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության խոստումները Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության խոստումները 19:47
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ՌԴ պետական ռեեստրում Նարեկ... 18:41
ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված. The Insider ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի... 18:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:0224 Ապր, 2021

Մեծապես գնահատում ենք այն վերաբերմունքը, որ Ֆրանսիան ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ. Արմեն Սարգսյանը՝ Ժան-Բատիստ Լըմուանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Վերջինս Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:  

Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար կարևոր է Ցեղասպանության 106-րդ տարելիցի և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակի կապակցությամբ գտնվել Հայաստանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա նախագահ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ հայ ժողովրդի կողքին գտնվելու համար. «Այս նամակն ի ցույց է դնում այն բարեկամությունը, որ կա մեր երկրների ու ժողովուրդների միջև, այն վերաբերմունքը, որն ունի Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, որը մենք մեծապես գնահատում ենք: Ֆրանսիայի բարեկամությունը մենք զգացինք նաև պատերազմի ժամանակ, ականատեսը եղանք իրական բարեկամության դրսևորման և աջակցելու պատրաստակամության»:

Նախագահ Սարգսյանն ու պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու բարեկամ երկրները փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքների մասին՝ այս համատեքստում անդրադառնալով մարդասիրական խնդիրներին և առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի առաջնահերթ կարևորությունը: Նա նշել է, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության և իր բարեկամների աջակցությունը:

Նախագահ Սարգսյանն ու պետքարտուղար Լըմուանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ:

Դիտումների քանակ23
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմերով 13:5520 Մայ, 2026
  • Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ 13:4420 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվի 13:3620 Մայ, 2026
  • ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանն առնչվող կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ 13:2820 Մայ, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի և Լոռու մարզերի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 13:2120 Մայ, 2026
  • Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները 13:1220 Մայ, 2026
  • Թուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ 13:0020 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Սևանա լճի ափին ապամոնտաժվել են նախկին պաշտոնյաներին առնչվող շինություններ 13:0020 Մայ, 2026
  • ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը 12:5220 Մայ, 2026
  • Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը 12:3920 Մայ, 2026
  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն 12:2520 Մայ, 2026
  • Մեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը․ գորգ դուրս կգան հունահռոմեականները 12:0920 Մայ, 2026
  • Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն 12:0120 Մայ, 2026
  • ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն 11:4920 Մայ, 2026
  • 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ 11:4220 Մայ, 2026
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 949 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:3120 Մայ, 2026
  • Չինաստանը մտադիր է ավելի ամրապնդել Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունը․ Սի Ծինփին-Պուտին հանդիպում է տեղի ունեցել 11:2120 Մայ, 2026
  • Գեղարքունիքի քրեական և Սևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին դանակահարած անձին․ նա ձերբակալվել է 11:0420 Մայ, 2026
  • Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ 11:0320 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 10:5420 Մայ, 2026
  • Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի 10:4720 Մայ, 2026
  • Գիտության փառատոնի մրցանակակիրն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի․ ԿԳՄՍՆ 10:2420 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ըստ երևույթին Կարապետյանին ստիպել են ստեղծել «Ուժեղ Հայաստան» դաշինքը. The Insider 10:0020 Մայ, 2026
  • Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր 09:4920 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է ՊՆ N զորամաս, հանդիպել հրամանատարական և սպայական կազմի ներկայացուցիչների հետ 09:4520 Մայ, 2026
  • Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել 09:2820 Մայ, 2026
  • Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներով 09:0920 Մայ, 2026
  • Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 08:4120 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:2920 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1520 Մայ, 2026
  • Միսաք Խոստիկյանի աբստրակտ կտավները 08:0620 Մայ, 2026
  • Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը 00:5720 Մայ, 2026
  • Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը տեսնել ԵԱՏՄ-ում. Օվերչուկ 00:4220 Մայ, 2026
  • Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները 00:3520 Մայ, 2026
  • Հայկական պետության ձևավորման հիմքում՝ համահայկականություն, առաջին քայլը՝ ընդդիմափոխություն. ԺՀԿ 00:1020 Մայ, 2026
  • Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնել ՄԻՊ ազգային համակարգը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին 23:5919 Մայ, 2026
  • Գլխադասային հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ՀԾԿՀ և ՄՍՇՊՀ զեկույցները 23:3519 Մայ, 2026
  • ԼՀԿ-ն պահանջում է չեղարկել Ակադեմիական քաղաքի ծրագիրը 23:1519 Մայ, 2026
  • Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել 22:4819 Մայ, 2026
  • Ովքեր են վարչապետ Փաշինյանի հաղթանակը կանխել փորձող ՌԴ գործակալները. The Insider-ի բացահայտումը 22:4219 Մայ, 2026
  • Գրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը 22:3619 Մայ, 2026
  • Հաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար 22:2419 Մայ, 2026
  • Մեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացը․ ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին 22:1519 Մայ, 2026
  • Հարցազրույց Նինա Կարապետյանցի հետ 22:0519 Մայ, 2026
  • Թե ում եք ընտրել՝ ոչ ոք չի իմանա. նոր իրազեկում՝ հենց սահմանին՝ Զվարթնոցից Բագրատաշեն 21:5419 Մայ, 2026
  • ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է միջազգային համաժողովի 21:4519 Մայ, 2026
  • Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կա երկու զոհ և երկու տուժած 21:3819 Մայ, 2026
  • ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը 21:1419 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Կրեմլի պլանը՝ տապալել Փաշինյանին․ բացահայտվել են ներգրավված գործակալները 21:0019 Մայ, 2026
  • Ավագ դպրոցականները՝ ծխախոտի դեմ պայքարի առաջամարտիկներ 20:5919 Մայ, 2026
  • ԵՄ-ն կկրճատի ներդրումները Ռուսաստանի հետ համագործակցող երկրներում. Կալաս 20:5619 Մայ, 2026
  • Հայկական ինքնատիպ գորգեր՝ Աննա Պօղիկեանի գծանկարներով 20:5319 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները մայրաքաղաքում կատարած խուզարկություններով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերել 20:5119 Մայ, 2026
  • Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 20:4819 Մայ, 2026
  • Մեկ օր՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ 20:4519 Մայ, 2026
  • «ՆԱ». մշակույթ ստեղծող կանայք 20:4519 Մայ, 2026
  • ՀԱՊԿ-ը ոչ մեկի համար սպառնալիք չէ. Մասադիկով 20:4219 Մայ, 2026
  • Մայիսի 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3919 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքի հանրահավաքին Գյումրիում 19:12-ի դրությամբ եղել է շուրջ 970 մարդ. ԻՔՄ 20:3419 Մայ, 2026
  • Կուբայի նախագահն զգուշացրել է ԱՄՆ-ին 20:3219 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.05.2026 20:2619 Մայ, 2026
  • Հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը 20:1919 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 19. 2026 20:1219 Մայ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում 20:0619 Մայ, 2026
  • Կարծրատիպերի հաղթահարումը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան 19:5819 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից 19:5119 Մայ, 2026
  • «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 988 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4319 Մայ, 2026
  • Օգտագործել են ռուսական բանկային քարտեր. «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցները ընտրակաշառք են տվել-ստացել 19:3419 Մայ, 2026
  • Պայթյուն Դամասկոսում. կա առնվազն մեկ զոհ 19:2819 Մայ, 2026
  • ԵՄ-ն քննադատել է ռուսական նավթի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը 19:1919 Մայ, 2026
  • Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը 19:1219 Մայ, 2026
  • Արարատի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 19:0719 Մայ, 2026
  • Պետեր Մադյարը բարձրացրել է Ուկրաինայում ապրող հունգարացիների իրավունքների հարցը 18:5919 Մայ, 2026
  • Պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս. ոստիկանները բացահայտել են գողությունը 18:5219 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը 18:4419 Մայ, 2026
  • ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի 18:4119 Մայ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր է քննարկել 18:2719 Մայ, 2026
  • ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված. The Insider 18:1819 Մայ, 2026
  • Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը 18:0419 Մայ, 2026
  • «ԴԱՎՈ ՕԻԼ» լցակայանում կրկին խախտում է արձանագրվել. ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել 17:5719 Մայ, 2026
  • Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար․ Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը 17:4819 Մայ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Ախուրյան բնակավայրում 17:4419 Մայ, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի՝ 2025-ի գործունեության վերաբերյալ հաղորդումը 17:3819 Մայ, 2026
  • Քննարկվել է դպրոցական սննդի կազմակերպման ՀՀ փորձը 17:2919 Մայ, 2026
  • Ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների դադարեցման ժամկետը դարձյալ երկարացվել է. ԶԼՄ-ներ 17:1419 Մայ, 2026
  • Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը 17:0819 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Լոռու մարզում ՔՊ քարոզարշավին խոչընդոտելու գործով 11 մեղադրյալ կա 17:0019 Մայ, 2026
  • Քրեական պատասխանատվություն՝ միայն խոշոր խախտումների համար․ հարկային վարչարարության բարեփոխումների նոր փուլ 16:5719 Մայ, 2026
  • ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է զենք-զինամթերքի հետագծման հարցերին նվիրված աշխատաժողովին 16:4219 Մայ, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարը անդրադարձել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը 16:3419 Մայ, 2026
  • Հայաստան-ՄԱԿ ՊԳԿ 5-ամյա ռազմավարական գործակցություն 16:2719 Մայ, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է 16:1819 Մայ, 2026
  • Իրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». Էրդողան 16:0819 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով ևս մեկ մեղադրյալ կա, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ 16:0019 Մայ, 2026
  • Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության շրջանակում առաջարկվում է ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնել 15:5619 Մայ, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ 15:4219 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ. ՀԾԿՀ հաշվետվությունը 15:2819 Մայ, 2026
  • Ամեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձը 15:2119 Մայ, 2026
  • Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն 15:1619 Մայ, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի դեմ հարձակման հետաձգման մասին 15:0319 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015