Բելառուսի Վիտեբսկի շրջանի բնակիչը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում՝ նախագահ Լուկաշենկոյի մասին ինտերնետում արած մեկնաբանությունների համար, հայտնում է ТАСС-ը:
Մեղադրող կողմը պնդել է, որ 29-ամյա երիտասարդը 2019-ի հոկտեմբերից մինչև 2020-ի հուլիսը թողել է մեկնաբանություններ՝ կոչ անելով բռնություն գործադրել իրավապահ մարմինների և նախագահի նկատմամբ, ինչպես նաև վիրավորանքներ է ուղղել Լուկաշենկոյի հասցեին:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել սոցիալական թշնամանք հրահրելու, նախագահին հրապարակավ վիրավորելու և նախագահի նկատմամբ բռնության սպառնալիքների համար:
Բելառուսի երեք քաղաքացի էլ դատապարտվել է 3-3,5 տարվա ազատազրկման պաշտոնյաների պատկերներով տիկնիկներ ու ցինիկ գրություններ տարածելու համար: