Ֆրանսիան Պակիստանում գտնվող իր բոլոր քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես հեռանալ երկրից՝ ամբողջ երկրում հակաֆրանսիական տրամադրությունների և բողոքի ցույցերի պատճառով՝ փոխանցում է BBC-ն:
Պակիստանում Ֆրանսիայի դեսպանությունը զգուշացրել է «Պակիստանում Ֆրանսիայի շահերին սպառնացող լուրջ վտանգի» մասին:
Այս շաբաթ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների հետ բախումների հետևանքով մահացել է երկու ոստիկան: Բողոքի ցույցերը սկսվել էին մեկ ամիս առաջ, երբ ֆրանսիական ամսագրերից մեկը վերահրապարակել էր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել էր ծաղրանկարը հրապարակելու ամսագրի իրավունքը, ինչը զայրույթի ալիք էր բարձրացրել Պակիստանում: