• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:14
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի... 13:42
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ֆեյք ուժի ֆեյք վարչապետի թեկնածուն է. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ալիևի սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը. ԱԳՆ խոսնակ
Քաղաքականություն
13:4415 Ապր, 2021

Ալիևի սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը. ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:

Հարց. Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել: Այս համատեքստում և ընդհանրապես առաջիկայում սպասվո՞ւմ են հանդիպումներ ադրբեջանական կողմի հետ։

Պատասխան. Նման հանդիպում նախատեսված չէ: Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով:

Այս ամենը, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։

Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին:

Պարզապես մեկ պարզ դիտարկում անենք այս առնչությամբ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո:

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն համաժողովի ժամանակ հերթական անգամ խեղաթյուրել է պատմական փաստերը, գործել միջազգային հանրությանն ու իր լսարանին մոլորության մեջ դնելու՝ իր կողմից չարչրկված գործելաոճով: Նա հայտարարել է, թե Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է, արտահայտել նկրտումները Երևանի և Սևանի նկատմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի այս հայտարարությունները:

Պատասխան. Զավեշտալի է, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն՝ թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, սակայն հարկ ենք համարում վերստին ընդգծել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:

Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Հարց. Կանադան որոշում է կայացրել «Բայրաքթար» անօդաչուների կիրառման մասին: Ինչպես հայտնել է Կանադայի Հայ Դատի գրասենյակը, Կանադան խնդրել է Հայաստանին՝ տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը «Բայրաքթար» անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Պատասխան. Թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի և Արցախի ժողովրդի դեմ կիրառված զինատեսակների վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ համապարփակ տեղեկատվություն է տրամադրվել մեր բոլոր գործընկերներին: Այդ տեղեկատվությունը, այդ թվում՝ համապատասխան զեկույցների տեսքով, տրամադրվել է պատերազմի առաջին իսկ օրերից: Զեկույցները նվիրված են եղել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությանը և վերջինիս կողմից ահաբեկիչների տեղափոխմանը, Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառմանը և այլն:

Այս հարցով առավել պատկերավոր լինելու համար պարզապես մեկ իրավիճակ նկարագրեմ. Բայրաքթար անօդաչու սարքերի մասեր արտադրող երկրներում մեր դեսպանություններին, այդ թվում՝ Կանադայում ՀՀ դեսպանությանը, դեռ պատերազմի օրերին հանձնարարականներ տրվեցին՝ դիմելու դեսպանընկալ երկրներին դադարեցնելու Բայրաքթարներում կիրառվող մասերի մատակարարումը Թուրքիային: Ձեռնարկված քայլերի արդյունքում, Կանադայում գլխադասային «Բոմբարդիր» ընկերությունը, անտեսելով իր բիզնես պարտավորությունները, որոշում կայացրեց դադարեցնելու իր ավստրիական դուստր «Ռոտաքս» ընկերության կողմից արտադրվող շարժիչների վաճառքը իտալական մատակարարող ընկերության կողմից Թուրքիային:

Վստահեցնում եմ, որ նույն աշխատանքը իրականացվել է նաև «Վեսքամ»-ի ուղղությամբ. անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ դեսպանություններ այն ստանալուն պես: Վերոնշյալ աշխատանքն իրականացվել է նաև կանադական ուղղությամբ, թեև կանադական կողմը պաշտոնապես նման տեղեկատվություն չի հայցել: Հավելեմ, որ խոսքը ոչ թե մամուլում հրապարակված տեղեկատվության և հայտարարությունների մասին է, այլ փաստական ապացույցների, որոնք բացառապես ծառայողական կիրառման համար են: Այս առնչությամբ այլ մանրամասներ չեմ կարող տրամադրել: 

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, իր պարտավորություններին համապատասխան՝ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին: Այս ամենին, սակայն, մեր կողմից պաշտոնական որևէ արձագանք չեղավ: Ի՞նչ ռազմավարություն ունենք մենք այս հարցում:

Պատասխան. Այս հարցի առնչությամբ ԱԳՆ-ն տարբեր մակարդակներով արդեն բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը: Ցանկանում եմ հավելել, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան բացահայտ արհամարհանք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած սեփական հանձնառությունների և իր միջազգային պարտավորությունների հանդեպ: Ադրբեջանի իշխանությունների նման ապակառուցողական դիրքորոշումն ու գործելաոճը նաև վտանգում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լիակատար իրականացումը:

Մենք բազմիցս ենք նշել, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների և հրադադարի մասին եռակողմ հայտարարության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք պետք է Ադրբեջանի կողմից հայրենադարձվեն՝ առանց որևէ նախապայմանի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա:

Այս հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային մասնագիտացված կառույցների գործուն աջակցությունը՝  ապահովելու ադրբեջանական կողմում պատանդառության մեջ պահվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ վերադարձը:

Ապրիլի 13-ին եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում հատուկ նշվել է վերոնշյալ հարցը: Ինչպես գիտեք այս հարցում իրենց դիրքորոշումն են արտահայտել միջազգային մեր բազմաթիվ գործընկերներ առ այն, որ ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն:

Դիտումների քանակ189
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին 23:0008 Ապր, 2026
  • Պոլիսոմնոգրաֆիա՝ պարզելու քնի ապնոէի պատճառները 22:5108 Ապր, 2026
  • ՆԳ նախարարը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին 22:4208 Ապր, 2026
  • Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 22:3608 Ապր, 2026
  • Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյան 22:2308 Ապր, 2026
  • ԲԴԽ նախագահը հանդիպել է շվեդ պատգամավորների հետ 22:1508 Ապր, 2026
  • Հրդեհ Պառավաքար գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը 21:5708 Ապր, 2026
  • Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Doing Digital Forum 2026-ին՝ կարևորելով թվային վերափոխման օրակարգը 21:4808 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 8. 2026 21:3308 Ապր, 2026
  • Հենաշարժական խնդիր ունեցող ընտրողները կարող եք փոխել քվեարկության վայրը՝ ընտրելով մատչելի տեղամաս 21:1208 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր մանկապարտեզներ, դպրոցներ և ներդրումային ծրագրեր. վարչապետը Կոտայքում էր 21:0008 Ապր, 2026
  • Ապրիլ 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5808 Ապր, 2026
  • Արև ու շատ գույներ՝ Նվարդ Հայթայանի կտավներում 20:5208 Ապր, 2026
  • Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ հայկական կողմը վերադառնա ՀԱՊԿ. Զախարովա 20:4808 Ապր, 2026
  • Ջերմատների հիմնման ծրագիր՝ Սյունիքի բնակավայրերում 20:4708 Ապր, 2026
  • Էստոնիայի ԱԳ նախարարը ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում 20:4508 Ապր, 2026
  • Բուժաշխատողների աշխատավարձն ու առողջության ապահովագրությունը 20:4208 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները. Զախարովա 20:3608 Ապր, 2026
  • Իրանն Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները պայմանավորել է Լիբանանում հրադադարով. Wall Street Journal 20:3108 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին 20:2508 Ապր, 2026
  • Կրեմլը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը 20:2008 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:1408 Ապր, 2026
  • Իսրայելի ընդդիմության առաջնորդը Իրանի հետ հրադադարը դիվանագիտական աղետ է անվանել 20:0808 Ապր, 2026
  • Վթար Ալավերդի քաղաքում. կա տուժած 20:0308 Ապր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում 19:5908 Ապր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և «Քրոնիմետ»-ի տնօրենը քննարկել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման հարցեր 19:5208 Ապր, 2026
  • Ոչնչացվել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների ավելի քան 80%-ը. Դեն Քեյն 19:4508 Ապր, 2026
  • Կալանավորների տեղափոխման խնդիր չի լինի. ՔԿԾ-ն նոր տրանսպորտային միջոցներ է ձեռք բերել 19:3708 Ապր, 2026
  • Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 31-ից ապրիլի 6-ը 19:2608 Ապր, 2026
  • Իրանը պետք է փոխհատուցի պատճառած վնասները. Կատարի ԱԳՆ 19:1808 Ապր, 2026
  • Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամ 19:1008 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | 5000-ից ավելի պայմանագրային զինծառայող՝ 5 տարվա ծառայության ծրագրում. բանակի բարեփոխումները 19:0008 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն կվերցնի հարստացված ուրան Իրանից. Հեգսեթ 18:5708 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը վերսկսվել է 18:4408 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը 18:3608 Ապր, 2026
  • Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը 18:3208 Ապր, 2026
  • Երևանի փրկարարական վարչությունն ամփոփում է մարտ ամիսը. անցկացվել են ուսումնավարժանքներ 18:2408 Ապր, 2026
  • Հայաստան–Շվեդիա համագործակցություն. ժողովրդավարության զարգացմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ 18:1608 Ապր, 2026
  • Քննարկվել է բիզնեսի համար մաքսային վարչարարության խաղի կանոնները հստակեցնող կարևոր բարեփոխում 18:0708 Ապր, 2026
  • Նավուրի կեսդարյա դպրոցի փոխարեն՝ նոր կրթահամալիր 17:5808 Ապր, 2026
  • Ինչպես քվեարկել, եթե ընտրողը մեկ համայնքում հաշվառված է, սակայն կանցկացնի քվեարկությունը այլ համայնքում 17:4908 Ապր, 2026
  • Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և VAZ մակնիշի ավտոմեքենան. կա երկու զոհ 17:3808 Ապր, 2026
  • Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն 17:3708 Ապր, 2026
  • Կսահմանվեն էկոպարեկային ծառայողի իրավունքները 17:2908 Ապր, 2026
  • Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 17:1708 Ապր, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր 17:1008 Ապր, 2026
  • Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ 17:0408 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | Ինչքան լավ սովորեք, այնքան դպրոցը, գյուղը, պետությունը լավը կդառնան. վարչապետը՝ Մրգաշենում 17:0008 Ապր, 2026
  • 2022-ի համեմատ 2025 թվականին զորակոչվածների թիվն ավելացել է 25,3 %-ով ՊՆ 16:5808 Ապր, 2026
  • Ուրանի հարստացում Իրանում չի լինի. Թրամփ 16:5108 Ապր, 2026
  • Մարտին Հայաստան է այցելել 152.444 զբոսաշրջիկ 16:4308 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Բալահովիտ բնակավայրում կառուցված մանկապարտեզ 16:2708 Ապր, 2026
  • Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:2308 Ապր, 2026
  • Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան 16:1608 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն 16:0908 Ապր, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին 16:0208 Ապր, 2026
  • Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը 15:5408 Ապր, 2026
  • ԱՄՆ-Իրան հրադադարից հետո երկու կողմն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին. AFP 15:5008 Ապր, 2026
  • Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ 15:4308 Ապր, 2026
  • Խաղաղության համաձայնությունն առաջնագծում գտնվողների մասնակցության արդյունքն էր. Փեզեշքիան 15:3508 Ապր, 2026
  • Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է 15:2708 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի համաձայնություն են ձեռք բերել 15:2308 Ապր, 2026
  • Համաձայնագիր՝ միտված տվյալների արդյունավետ փոխանակմանը և տվյալների ճշգրտության բարձրացմանը 15:1408 Ապր, 2026
  • Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցության հայտերի ընդունումը 15:0708 Ապր, 2026
  • Լուրեր 15։00 | Ձերբակալվել են մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ 15:0008 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 14:5808 Ապր, 2026
  • Որոշ շրջաններում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 14:5108 Ապր, 2026
  • Քաղսի բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 14:4308 Ապր, 2026
  • Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3508 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Ֆանտան բնակավայրում հիմնված վարդի ջերմատուն 14:2508 Ապր, 2026
  • Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար 14:2108 Ապր, 2026
  • Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը 14:1308 Ապր, 2026
  • Սա միլիոններ պետք է բերի համայնքին, խնդրում եմ՝ մտածե՛ք, մի լուծում գտնենք. Փաշինյանը՝ «Բջնի ամրոցի» տարածքը գերակա շահ ճանաչելու մասին 14:0408 Ապր, 2026
  • Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու 13:5808 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Արագյուղում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4708 Ապր, 2026
  • Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը 13:4508 Ապր, 2026
  • Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան 13:4208 Ապր, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման Սահակյանը 13:3508 Ապր, 2026
  • ԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծ 13:2608 Ապր, 2026
  • Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան 13:1608 Ապր, 2026
  • «Բջնի ամրոց» պատմության և մշակույթի հուշարձան տանող հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհը հիմնանորոգվում է 13:1508 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Լիոնում «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումները 13:0708 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Այսօր մեծ օր է համաշխարհային խաղաղության համար. Թրամփ | 08.04.2026 13:0008 Ապր, 2026
  • Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանին 12:5908 Ապր, 2026
  • Խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը կգլխավորի Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA 12:5308 Ապր, 2026
  • Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք պետք է չվախենան․ Ժաննա Անդրեասյան 12:4408 Ապր, 2026
  • Նախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունել 12:3508 Ապր, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել 12:2408 Ապր, 2026
  • Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսին 12:1308 Ապր, 2026
  • Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգվել է. վարչապետ 12:0508 Ապր, 2026
  • Իրանական ուրանի հարցը լիովին կլուծվի. Թրամփ 11:5908 Ապր, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին 11:4908 Ապր, 2026
  • Թրամփը «ոսկե դար» է խոստանում Մերձավոր Արևելքի համար 11:3808 Ապր, 2026
  • Պետական աջակցություն 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար. նախագիծ 11:2908 Ապր, 2026
  • Բրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունը 11:2008 Ապր, 2026
  • Նոր Գեղի բնակավայրում Կառավարության աջակցությամբ հիմնվել է 5,2 հա պղպեղի ջերմատուն 11:0908 Ապր, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆ 11:0008 Ապր, 2026
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եգիպտոսը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները ողջունել են ԱՄՆ-Իրան հրադադարը 10:5008 Ապր, 2026
  • Այս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է 10:4608 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10:2408 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015