Չինաստանի մայրաքաղաք Պեկինը ամենաշատ միլիարդատերեր ունեցող քաղաքն է աշխարհում՝ համաձայն Forbes հանդեսի՝ փոխանցում է BBC-ն:
Անցյալ տարի Պեկինում բնակվող միլիարդատերերի թիվն ավելացել է 33-ով՝ այն հասցնելով 100-ի՝ նշում է հանդեսը:
Այս ցուցանիշով Պեկինն առաջ է անցել Նյու Յորքից, որտեղ միլիարդատերերի թիվը 99 է: Ամերիկյան մեգապոլիսն աշխարհում առաջատար էր վերջին յոթ տարի շարունակ:
Պեկինի ամենահարուստ բնակիչը TikTok հավելվածի հիմնադիրն է, որի կարողությունը գնահատվում է 35.6 մլրդ: Սակայն Նյու Յորքի ամենահարուստ բնակչի՝ նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կարողությունը կազմում է 59 մլրդ դոլար: