• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տարվա մեծ մասն աշխատում եմ Եվրոպայում, բայց իմ բոլոր ծրագրերը կապված են ՀՀ-ի հետ. Գալստյան Տարվա մեծ մասն աշխատում... 20:42
Օրակարգում ԱՄՆ-Եվրոպա խնդիրներն են Օրակարգում ԱՄՆ-Եվրոպա խնդիրներն են 19:47
Օրը՝ 60 վայրկյանում | 21.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 21.02.2026 20:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նոր գլոբալ չափորոշիչ համակարգ՝ համավարակի ազդեցությունը կրթության վրա չափելու համար
Հասարակություն
15:2106 Ապր, 2021

Նոր գլոբալ չափորոշիչ համակարգ՝ համավարակի ազդեցությունը կրթության վրա չափելու համար

Վերջին մեկ տարվա ընթացքում ՔՈՎԻԴ-19 համավարակը խաթարել է 1.6 միլիարդ երեխաների կրթությունը: Կրթական համակարգի վրա նման գլոբալ ազդեցության հետևանքը չափելու համար Ջոն Հոփքինսի համալսարանի, Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակությամբ ստեղծվել է COVID-19 - Global Education Recovery Tracker-ը (ՔՈՎԻԴ-19. աշխարհում կրթության վերականգնման չափորոշիչ-համակարգ):

Չափորոշիչ-համակարգը, որը գործարկվել է նախորդ շաբաթվա վերջին, պետություններին հնարավորություն կտա որոշումներ կայացնելիս հաշվի առնել ավելի քան 200 պետությունում իրականացված վերաբացման և վերականգնման ծրագրի աշխատանքները:

 Համակարգը գրանցում և հասանելի է դարձնում տեղեկատվությունը չորս հիմնական ոլորտներում.

  • Դպրոցական կրթության կարգավիճակը
  • Ուսուցման եղանակներ (հեռավար, առկա կամ հիբրիդային)
  • Կրթության վերականգնման համար աջակցության առկայությունը
  • Ուսուցիչների համար բավարար պատվաստանյութերի առկայություն

Չափման համակարգը հիմնվելու է Ջոն Հոփքինսի համալսարանի՝ ՔՈՎԻԴ-19 դեպքերի, թեսթավորման, պատվաստումների, որակյալ տվյալներ հավաքագրելու վերաբերյալ արված աշխատանքի, ինչպես նաև Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ համավարակի ընթացքում պետություններին գործնական և ծրագրային աջակցության հարցում ունեցած դերի և դրա նշանակության վրա:
 
2021 թ. մարտի սկզբի տվյալներով՝ 51 երկիր ամբողջությամբ վերադարձել է առկա կրթությանը: Ավելի քան 90 երկրում ուսուցումն իրականացվում է այլընտրանքային տարբերակներով: Հեռավար ուսուցումը շարունակում է գերակշռել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ դպրոցները փակվել են, հիմնականում, վերջին շաբաթների ընթացքում: Այնուամենայնիվ, ենթասահարյան Աֆրիկայում աշակերտների մեծ մասը հաճախում է դպրոց: Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում առկա կրթությունը հիմնականում վերսկսվել է՝ հեռավորության պահպանման խիստ միջոցառումների ներդրմամբ: Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանները հիմնականում ապավինում են հիբրիդային կրթությանն այնտեղ, որտեղ ենթակառուցվածքները դա թույլ են տալիս: Լատինական Ամերիկայի ամբողջ տարածաշրջանում պետությունները կիրառում են խառը ձևաչափեր, որոնք ներառում են հեռավար, հիբրիդային և առկա կրթություն: Այնուամենայնիվ, դպրոցների մեծ մասը մասամբ կամ ամբողջովին փակ է առկա կրթության համար, և հեռավար տարբերակն առավել հաճախ օգտագործվող ձևաչափն է:
 
«Աշխարհը, նախքան ՔՈՎԻԴ-19-ը ևս բախվում էր կրթական ճգնաժամի հետ»,- նշել է Համաշխարհային բանկի գլոբալ կրթության բաժնի ղեկավար Խայմե Սաավեդրան (Jaime Saavedra): «Մինչև ՔՈՎԻԴ-19 համավարակը 10 տարեկան երեխաների թիվը, որոնք չէին կարողանում կարդալ տարիքին համապատասխան փոքր տեքստեր, 5 տոկոս էր կազմում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում և միայն 9 տոկոս՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում: Մեկ տարի համավարակի պայմաններում լինելուց հետո, կրթության շարունակական ընդհատումները, ուսման ձևաչափերի փոփոխությունները և աշակերտների բարեկեցության հետ կապված մտահոգություններն ավելի շատ են, քան երբևէ, և կրթական այս ճգնաժամը խորանում է: ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված դպրոցների փակումը, ամենայն հավանականությամբ, կրթական աղքատության ցուցանիշը կբարձրացնի մինչև 63 տոկոս»:
 
Դպրոցների գործառնական կարգավիճակին հետևելուց զատ՝ համակարգը նաև դիտարկելու է, թե ինչ աջակցություն են ստանում աշակերտները, այդ թվում՝ ուսումնական տարվա ժամանակացույցի հետ կապված փոփոխություններ, կրկնուսուցում, ուսումնական ծրագրի կրկնություն՝ հատկապես տարրական դասարանների համար: Այս միջամտությունները կրթության վերականգնման գործընթացի կարևոր բաղադրիչը կդառնան՝ հաշվի առնելով, որ արդեն մեկ տարի է՝ ամբողջ աշխարհում խաթարված է դպրոցականների 95 տոկոսի ուսումն ու բարեկեցությունը:
 
«Նույնիսկ այն դեպքում, երբ պատվաստանյութերը հասանելի են դառնում ամբողջ աշխարհում, աշխարհի հարյուր միլիոնավոր դպրոցականների համար այս համավարակի հետևանքները դեռևս շարունակվում են»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենքինսը: «Մենք պետք է առաջնահերթություն համարենք դպրոցների վերաբացումը, այդ թվում՝ ուսուցիչների պատվաստումը, երբ առաջնագծի աշխատակիցներն ու ռիսկային խմբում գտնվողները պատվաստվեն: Թեև նման որոշումները պետություններն իրենք են կայացնում՝ առերեսվելով բարդ ընտրության հետ, մենք պետք է առավելագույնն անենք հաջորդ սերնդի ապագան պաշտպանելու համար: Իսկ դա արվում է պաշտպանելով նրանց, ովքեր պատասխանատու են նրանց ապագայի համար»,- ասել է նա:
 
Այն երկրներում, որտեղ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը հասանելի է, համակարգը դիտարկում է ուսուցիչների՝ առաջնահերթություն լինելու ցուցանիշը: Մարտի սկզբի դրությամբ, ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում ուսուցիչները հիմնականում չեն պատվաստվում որպես առաջնահերթ խումբ: Ըստ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվության, 130 երկրների ավելի քան երկու երրորդը ներկայումս չի պատվաստում ուսուցիչներին՝ որպես առաջնահերթ խմբի:
 
Իրավիճակը Հայաստանում

ՔՈՎԻԴ-19 համավարակի բռնկման օրերին Հայաստանում դպրոցները փակվեցին 12 շաբաթ՝ 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին: Կրթական համակարգը կարողացավ հավաքագրել ներքին և արտաքին ռեսուրսները՝ անցնելով առցանց ուսուցման: ՀՀ կառավարությունը կիրառեց թվային և ոչ թվային հարթակներ` ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու համար: Դրանց թվին էին պատկանում սոցիալական հարթակները, առցանց հարթակ և հեռուստատեսային կրթական ծրագրերը, այդ թվում՝ Հանրային հեռուստաալիքը, YouTube-յան և երկու կաբելային հեռուստաալիքներ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկեց heravar.armedu.am և e-school.am հեռավար ուսուցման հարթակները:
 
Հայաստանում նոր ուսումնական տարին մեկնարկեց 2020 թ. սեպտեմբերի 14-ին՝ համաձայն ՀՀ ԿԳՍՄ և ԱՆ միջգերատեսչական համագործակցության արդյունքում մշակված ընթացակարգերի պահանջների և ուղեցույցերի: ՔՈՎԻԴ-19. աշխարհում կրթության վերականգնման չափորոշիչ համակարգի կայքէջում, այս հղմամբ կարելի է տեղեկատվություն գտնել այն մասին, թե ինչպես է կրթությունը մատուցվում յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Տվյալների համաձայն, մեր երկիրը կիրառում է հիբրիդային մոդելը (դպրոցները գործում են՝ համատեղելով հեռավար և առկա ուսուցումը և [կամ աշակերտները բացառապես հեռավար են կրթվում]) և առկա (դպրոցները բաց են, և աշակերտները վերադարձել են առկա կրթության): Ընդհանուր առմամբ, Հայաստանում բոլոր դպրոցները բաց են: Ըստ ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, ներկայումս իրականացվում է իրավիճակային մոտեցում. այն է, եթե դպրոցի անձնակազմի և աշակերտների շրջանում կորոնավիրուսի դեպքերը գերազանցում են 10 տոկոսը, ապա դպրոցն անցնում է հեռավար ուսուցման: Եթե սովորողը ռիսկային խմբի հիվանդություններից մեկն ունի կամ ընտանիքի անդամը գտնվում է կորոնավիրուսի ռիսկի խմբում, ապա տվյալ սովորողի համար կազմակերպվում է հեռավար ուսուցում:

Դիտումների քանակ61
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը ամենօրյա կարիքների համար բավարար քանակությամբ ջուր չունի. ՅՈՒՆԻՍԵՖ 15:5631 Մար, 2021 Աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը ամենօրյա կարիքների համար բավարար քանակությամբ ջուր չունի. ՅՈՒՆԻՍԵՖ Աշխարհ
  • Հինգ հնարավորություն երեխաների համար, որոնցից պետք է օգտվել հիմա. ՅՈՒՆԻՍԵՖ 10:5619 Փտր, 2021 Հինգ հնարավորություն երեխաների համար, որոնցից պետք է օգտվել հիմա. ՅՈՒՆԻՍԵՖ Հասարակություն
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը կնքել է ՔՈՎԻԴ-19 Pfizer-BioNTech պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը 10:3716 Փտր, 2021 ՅՈՒՆԻՍԵՖ-ը կնքել է ՔՈՎԻԴ-19 Pfizer-BioNTech պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը Աշխարհ
Հիմա եթերում
Լրահոս
  • Հոբելյանական տարի․ Հովհաննես Շարամբեյան 00:3322 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարարին 23:5721 Փտր, 2026
  • Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ 23:4321 Փտր, 2026
  • Խնդիրները հիմնականում տեխնիկական են. ապահովագրական առողջապահությունը՝ կամավորների գնահատմամբ 23:3321 Փտր, 2026
  • Միսաք և Մելինե Մանուշյանների ոգեկոչումը մեզ հիշեցնում է, որ ազատությունը երբեք վերջնականապես ձեռք բերված չէ․ դեսպան 23:2421 Փտր, 2026
  • Ագարակավանի վթարային դպրոցի փոխարեն նորն է կառուցվում. մարզպետը լավատես է՝ ժամանակին կավարտեն 23:1121 Փտր, 2026
  • Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Կոտբուսում ընթացող աշխարհի գավաթի ժամանակ 22:5921 Փտր, 2026
  • Գերմանիայում անցկացվող աշխարհի գավաթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն առաջին տեղն է զբաղեցրել 22:4621 Փտր, 2026
  • Իրան-ԱՄՆ լարվածության նոր փուլ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4021 Փտր, 2026
  • Սլովակիան սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի արտակարգ էներգամատակարարումը 22:1821 Փտր, 2026
  • Հայատառ թուրքերեն տպագիր ժառանգությունը՝ թվային հարթակում 21:5121 Փտր, 2026
  • Բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու հիմք կդառնան թվային տիրույթի տվյալները 21:3921 Փտր, 2026
  • Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի հետ 21:2421 Փտր, 2026
  • Գոգավան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է հրդեհի տարածումը 21:0921 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Հայաստանի վարկանիշի հեռանկարը կայունից՝ դրական. S&P Global Ratings-ի կանխատեսումը 21:0021 Փտր, 2026
  • Թվային նկարչություն․ համադրելով ավանդականն ու նորը 20:5721 Փտր, 2026
  • Ռուսաստանում բջջային կապը կանջատեն ԱԴԾ-ի պահանջով. Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը 20:4621 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.02.2026 20:3721 Փտր, 2026
  • Հունգարիան և Սլովակիան սպառնացել են դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումը 20:2421 Փտր, 2026
  • Քննարկվել է Վրաստանով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցումը 20:1421 Փտր, 2026
  • Իրանը դատապարտել է Իսրայելի հարվածները Լիբանանին 20:0221 Փտր, 2026
  • Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորում՝ նաև Հայաստանում 19:5121 Փտր, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2025-ին 13 մլրդ 955 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3421 Փտր, 2026
  • Հասմիկ Քարափուլյանի երևանյան պատմությունները 19:2221 Փտր, 2026
  • Զելենսկին և Ռյուտեն քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հաջորդ եռակողմ հանդիպման նախապատրաստումը 19:0421 Փտր, 2026
  • «Հայկազյան» համալսարանը՝ հայապահպանության կարևոր օջախ Սփյուռքում 18:4921 Փտր, 2026
  • Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում. քննարկում Գյումրիում 18:3121 Փտր, 2026
  • Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում․ հրդեհը մեկուսացվել է 18:1221 Փտր, 2026
  • Հարավային ճակատում հակահարձակման ենք անցել. Զելենսկի 17:5921 Փտր, 2026
  • Թրամփի վարչակազմը նախատեսում է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը 17:4121 Փտր, 2026
  • Plug and Play Armenia-ն Երևանում անցկացրեց իր երկրորդ միջազգային ցուցահանդեսը՝ ներկայացնելով բարձր աճ ունեցող 19 ստարտափ 17:2421 Փտր, 2026
  • Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:0921 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | 9 մլն դրամը հայտնաբերվել է մեքենայում. ՊԵԿ երկու աշխատակցի կաշառքի գործը | 21.02.2026 17:0021 Փտր, 2026
  • Կաշառք ստանալիս ձերբակալված ՊԵԿ օպերլիազորները կալանավորվել են 16:5621 Փտր, 2026
  • Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ. ՌԴ փոխվարչապետ 16:4121 Փտր, 2026
  • Սյունիքի մարզում դադարեցվել է ֆիզիկական երկու անձանց հատկացված՝ 190 քմ և 475 քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը․ դատախազություն 16:2421 Փտր, 2026
  • Միլիոն դրամ՝ Կառավարությունից, պատվոգիր՝ համայնքապետարանից. մեծարել են 100 տարեկան կենսաթոշակառուին 16:1821 Փտր, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիտարկում է Չարլզ 3-րդ թագավորի եղբորը գահաժառանգների շարքից հանելու հարցը 16:0621 Փտր, 2026
  • Մեղվաբուծության դասընթաց տեղահանվածների համար 15:4921 Փտր, 2026
  • Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները 15:3421 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին 15:2221 Փտր, 2026
  • Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար 15:0721 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանը հանդիպել է օնլայն տաքսիների վարորդների հետ 15:0121 Փտր, 2026
  • Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային՝ դադարեցնելով նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով. Սիյարտո 14:4821 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 14:3321 Փտր, 2026
  • Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 թ. կկազմի 5.3, իսկ 2027-ին՝ 4.8 տոկոս. S&P Global Ratings-ի կանխատեսումը 14:2421 Փտր, 2026
  • Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին 14:1421 Փտր, 2026
  • Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը 14:0421 Փտր, 2026
  • Լոս Անջելեսում և Ֆրեզնոյում ՀՀ հյուպատոսները քննարկել են համագործակցության հնարավորությունները 13:4621 Փտր, 2026
  • Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա 13:3221 Փտր, 2026
  • Իրանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ը ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում 13:0721 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Չի նախանձում, չի չարանում. 100-ամյա Արեգնազ Թովմասյանի երկարակեցության գաղտնիքը 13:0021 Փտր, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց 12:5721 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պահանջում են, որ Ուկրաինան դուրս բերի ուժերը Դոնբասի ամբողջ տարածքից. Զելենսկի 12:5321 Փտր, 2026
  • Բուժառու, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան 12:3621 Փտր, 2026
  • Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել 12:2921 Փտր, 2026
  • Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը 12:1321 Փտր, 2026
  • Գարունդ հայերեն է գալիս. Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը 12:0721 Փտր, 2026
  • Թրամփը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ 11:3821 Փտր, 2026
  • Ազգային լեզուներն ու մշակույթներն իրենց մեջ յուրաքանչյուր ազգի պատմական փորձն ու հիշողությունն են կրում. ԿԳՄՍ նախարար 11:1621 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի և Սյունիքի մարզերում 11:1221 Փտր, 2026
  • «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել 10:4921 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:3521 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 10:1521 Փտր, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում 09:5721 Փտր, 2026
  • ԵՊՀ-ում պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները 09:2921 Փտր, 2026
  • Քաղաքների օդի որակը փետրվարի 7–13-ին․ փոշու գերազանցումներ մի քանի բնակավայրում 08:4221 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար 08:1221 Փտր, 2026
  • Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը 00:3021 Փտր, 2026
  • Խաչատրյան-Շոստակովիչ երկարամյա բարեկամության արգասիքը 00:1521 Փտր, 2026
  • Փոփոխություններ խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրում. ծրագիրը բարելավվում է 23:3820 Փտր, 2026
  • 9-րդ դասարանցիներն այս տարի 1-ին անգամ քննություն կհանձնեն էսսեով. նախ ուսուցիչներն են պատրաստվում 23:1320 Փտր, 2026
  • Առողջ երկարակեցություն. կյանքը՝ 60 տարեկանից հետո 23:0020 Փտր, 2026
  • Սասունիկի «Իմ քայլը» հիմնադրամի «Կանանց ակումբ»-ում նշել են Թումանյանի ծննդյան օրը 22:4220 Փտր, 2026
  • Աննան հազարավոր կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած բուդդայական վանականներին հարգանքի տուրք մատուցելու․ Փաշինյան 22:3320 Փտր, 2026
  • Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ 22:2920 Փտր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև 22:2120 Փտր, 2026
  • Տեխնիկական վերազինում և համագործակցության նոր ծրագրեր ՆԳՆ հանրային հաղորդակցության ոլորտում 22:1220 Փտր, 2026
  • Հարցազրույց Տիգրան Հակոբյանի հետ 22:0020 Փտր, 2026
  • Հանդիպել ենք Արարատի մարզի մի խումբ բնակիչների հետ․ Գևորգ Պապոյան 21:5120 Փտր, 2026
  • Հայաստանը կարող է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նախագծերի. Բայրաքթար 21:4320 Փտր, 2026
  • «Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան 21:2820 Փտր, 2026
  • Պետբյուջե վերադարձվող գումարը որպես «յուրացում» ձևակերպելը առնվազն չիմացության արդյունք է․ ՏԿԵՆ-ը հերքում է 21:1520 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղությունից կարևոր ոչինչ չկա, Թրամփի աշխատակազմը հրապարակել է Փաշինյան-Ալիև ձեռքսեղմման նկարը | 20.02.2026 21:0020 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.02.2026 20:5920 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների հետ այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ 20:5520 Փտր, 2026
  • «Մաքս օիլ» ընկերությունը 2025-ին 14 մլրդ 84 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5020 Փտր, 2026
  • ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Թրամփի սահմանած որոշ գլոբալ մաքսատուրքեր անօրինական են. BBC 20:4520 Փտր, 2026
  • Տնտեսական աճը կանխատեսվածից բարձր է. Վիճակագրական կոմիտեն 2025-ի ՀՆԱ-ն է հրապարակել 20:4020 Փտր, 2026
  • Թափոնների մասին հաշվետվությունը՝ էլեկտրոնային 20:3520 Փտր, 2026
  • 14 անշարժ գույք և միլիարդ դրամից ավելի. մաքսատան պետի նախկին տեղակալի ենթադրելի ապօրինի ունեցվածքը 20:3120 Փտր, 2026
  • Անկարան աջակցում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Բայրաքթար 20:2620 Փտր, 2026
  • Աջափնյակում կրակոցների գործի շրջանակներում Երևանում լայնածավալ խուզարկություններ են իրականացվում 20:2220 Փտր, 2026
  • Մակրոնը ստորագրել է խորհրդարանը շրջանցած բյուջեի մասին օրենքը 20:1820 Փտր, 2026
  • Հոգևոր երաժշտության փառատոնի մասնակից երգչախմբերի սաները պարգևատրվել են շնորհակալագրերով 20:1420 Փտր, 2026
  • Թրամփը փեսային՝ Ջարեդ Քուշներին, նշանակում է խաղաղության հատուկ բանագնաց. Politico 20:1020 Փտր, 2026
  • ՀՆԱ-ն 2025-ին կազմել է ավելի քան 29,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7,2%-ով. Պապոյան 20:0620 Փտր, 2026
  • Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին 20:0120 Փտր, 2026
  • Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 19:5620 Փտր, 2026
  • Դավիթ Կարապետյանը և Նիկոլաս Կիրիակիդեսը քննարկել են «Երևանյան երկխոսություն» և «Կիպրոսի ֆորում» համաժողովների միջև համագործակցության զարգացման հեռանկարները 19:5120 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015