• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը լուռ էր, երբ Քոչարյանն ու Սարգսյանը ՀՀ-ն մատուցում էին ՌԴ-ին. Բլեյան Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը... 20:41
Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 20:27
Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական գործընկերություն են հաստատել. «Հարևաններ» Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը ամենօրյա կարիքների համար բավարար քանակությամբ ջուր չունի. ՅՈՒՆԻՍԵՖ
Աշխարհ
15:5631 Մար, 2021

Աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը ամենօրյա կարիքների համար բավարար քանակությամբ ջուր չունի. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության, աշխարհում ավելի քան 1.42 մլրդ մարդ, այդ թվում՝ 450 մլն երեխա, ապրում է բարձր կամ առավել բարձր ջրային ռեսուրսների խոցելիություն ունեցող երկրներում: Սա նշանակում է, որ աշխարհում 5 երեխայից 1-ն ամենօրյա կարիքների համար բավարար քանակությամբ ջուր չունի:
 
Ջուր՝ բոլորի համար նախաձեռնության այս վերլուծությունը վերհանում է այն ոլորտները, որտեղ ջրի սակավության հետ կապված ռիսկերը համընկնում են ջրամատակարարման վատ պայմանների հետ: Այս վայրերում ապրող համայնքները օգտվում են ջրի մակերեսային կամ չբարելավված աղբյուրներից (ոչ արագահոս և ոչ անվտանգ աղբյուրներից):
 
«Ջրի ճգնաժամը միայն մտահոգություն չէ, այն արդեն իսկ գոյություն ունի և կլիմայի փոփոխություններն էլ ավելի են խորացնելու այն»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: Հիմնական տուժողը երեխաներն են: Երբ ջրամբարները չորանում են, երեխանե՛րն են բացակայում դպրոցից, որպեսզի ջրի գնան: Երբ երաշտների հետևանքով սննդի պաշարը կրճատվում է, երեխանե՛րն են տառապում թերսնուցման պատճառով: Երբ ջրհեղեղ է լինում, երեխանե՛րն են հիվանդանում ջրի միջոցով փոխանցվող հիվանդություններով: Եվ երբ բավարար ջուր չի լինում, երեխանե՛րն են, որ չեն կարողանում լվանալ ձեռքերը՝ հիվանդություններից խուսափելու համար:
 
Տվյալները փաստում են, որ ավելի քան 80 երկրներում երեխաներն ապրում են բարձր կամ ծայրահեղ բարձր ջրային խոցելիություն ունեցող պայմաններում: Նման կերպ ապրող երեխաների ամենամեծ թիվը բաժին է ընկնում Արևելյան և Հարավային Աֆրիկայի երկրներին, որտեղ երեխաների կեսից ավելին՝ 58 տոկոսը, զրկված է ջրի օրական չափաբաժնի բավարար քանակից: 31 տոկոսով երկրորդ տեղում են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան, ապա՝ Հարավային Ասիան՝ 25 տոկոսով և Միջին Արևելքը՝ 23 տոկոսով: Հարավային Ասիայի ամենաբարձր խոցելիություն ունեցող տարածքներում ապրում է ավելի քան 155 միլիոն երեխա:
 
Ամենածանր տվյալներն արձանագրվել են 37 «թեժ կետերում», որտեղ երեխաներն առավել ծանր պայմաններում են ապրում և ամենաշատն են տուժում: Հենց այստեղ է, որ պետք է ուղղվեն գլոբալ ռեսուրսներն ու աջակցությունը և հրատապ քայլեր ձեռնարկվեն: Երկրների այս ցանկում են Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Եթովպիան, Հաիթին, Քենյան, Նիգերը, Նիգերիան, Պակիստանը, Պապուա Նոր Գվինեան, Սուդանը, Տանզանիան և Եմենը:
 
Ռեսուրսների պակասին զուգահեռ, ջրի պահանջարկը շարունակում է կտրուկ աճել: Ի լրումն բնակչության թվի աճի, ուրբանիզացիայի, ջրի չարաշահմանն ու սխալ կառավարմանը, կլիմայական փոփոխություններն ու ծայրահեղ եղանակային պայմանները նվացեցնում են անվտանգ ջրի հասանելի քանակն ու խորացնում են ջրի պակասի հետևանքով առաջացած ճգնաժամը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2017 թվականի զեկույցի կանխատեսմամբ, 2040 թվականին աշխարհում ամեն չորրորդ երեխան ապրելու է ջրային ծայրահեղ սակավություն ունեցող վայրերում:
 
Թեև ջրի պակասը ազդելու է բոլորի վրա, սակայն, ամենախոցելին շարունակում են մնալ երեխաները: Սակավաջուր համայնքներում ապրող երեխաներն ու ընտանիքները առերեսվում են «երկսայր սրի» հետ. ջրի սղությանն ու ցածրորակ ջրային ծառայություններին զուգահեռ, իրավիճակն էլ ավելի է վատթարանում կլիմայական ցնցումների և ֆորս-մաժորային իրադարձությունների հետևանքով:
 
Ի պատասխան, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի կյանքի կոչվեն՝
 
1. Անվտանգ և մատչելի խմելու ջրի ծառայություններ, որոնք մշտական են, հասանելի են և ղեկավարվում են արհեստավարժ մասնագետների կողմից:
 
2. Կլիմայական հարվածներին դիմակայուն ջուր և սանիտացիա: Ջուրը, սանիտացիան պետք է լինեն այնպիսին, որպեսզի դիմակայեն կլիմայական հարվածներին, գործեն՝ օգտագործելով քիչ ածխածին պարունակող աղբյուրներ: Համայնքները պետք է հզորանան՝ դառնալով դիմակայուն և հարմարվողական կարողություններով:
 
3. Ջրի սակավությունը կանխարգելող վաղ գործողություններ: Պաշարների գնահատում, ջրի հեռացում, արդյունավետ օգտագործում և վաղ նախազգուշական գործողություններ, կանխարգելիչ միջոցառումներ:
 
4. Ջրին վերաբերող հարցերում համագործակցություն՝ հանուն խաղաղության և կայունության: Աջակցություն համայնքներին և հիմնական շահագրգիռ կողմերին, որպեսզի ջրի օգտագործման համահավասարությունը, սանիտացիան նպաստեն սոցիալական համախմբվածությանը, քաղաքական կայունությանը և խաղաղությանը, հակամարտության գոտիներում կանխարգելեն հարձակումները ջրային և սանիտացիան ապահովող կառույցների և անձնակազմի վրա:
 
«Պետք է գործենք հիմա, որպեսզի կանխենք իրավիճակի վատթարացումն ու կարողանանք արձագանքել ջրի ճգնաժամին», նշել է Ֆորը: «Յուրաքանչյուր երեխայի համար ջրային ապահովության կարող ենք հասնել միայն նորարարության, ներդրումների և համագործակցության միջոցով՝ հավաստիանալով, որ ծառայությունները կայուն են և պատրաստ կլիմայական ցնցումներին: Մենք պետք է գործենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր երկրագնդի»:
 
Իրավիճակը Հայաստանում՝
 
Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի հերթական զեկույցի համաձայն, ՀՀ-ում դիտարկված 121 դպրոցում և 80 նախակրթարանում, ջրի և սանիտացիայի հասանելիությունը շատ վատն է: Դիտարկված դպրոցների գրեթե 77 տոկոսը չունեն բավարար սանիտարահիգիենիկ պայմաններ. գյուղական դպրոցների 52 տոկոսում չկան տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ, իսկ 35 տոկոսի սանհանգույցները գտնվում են դպրոցի շենքից դուրս:
 
Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի յուրաքանչյուր 4-րդ դպրոց և Արարատի յուրաքանչյուր 4 դպրոցից 3-ում չկա հոսող ջուր: Արագածոտնի մարզի 11, Արարատի 5.6, Արմավիրի 28, Շիրակի 22.2, Սյունիքի 19, Վայոց Ձորի 22.2 և Տավուշի 65.2 դպրոցների սանհանգույցները դպրոցների շենքերից դուրս են, ինչը լուրջ հասանելիության և տարրական հիգիենայի խնդիրների պատճառ է հանդիսանում թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար, և հատկապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաների:
 
Այս խնդիրները անհապաղ լուծման կարիք ունեն՝ հաշվի առնելով, հատկապես, երեխաների դպրոց վերադառնալու հանգամանքը՝ կորոնավիրուսային համավարակի օրերին և դրանից հետո:
Դիտումների քանակ108
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վանաձորը՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ խոշորացված համայնք 20:3921 Հլս, 2026
  • Թուրքիան ստացել է ASEAN-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ 20:3221 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 20:2721 Հլս, 2026
  • Բաքվում կայացել է Գերմանիայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում. Ալիև 20:2221 Հլս, 2026
  • Դատվածություն ունեցող միգրանտներին կարգելվի բնակվել Ռուսաստանում 20:1321 Հլս, 2026
  • Մոսկվան Քիշնևին մեղադրել է դիվանագիտական նորմերը խախտելու համար 20:0721 Հլս, 2026
  • «Վանաձոր 200». քաղաքի ինքնությունը՝ արվեստի լեզվով 19:5721 Հլս, 2026
  • Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական գործընկերություն են հաստատել 19:4621 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը ընդլայնում է անվտանգային աջակցությունը ՀՀ-ին. Ներկայացուցիչների պալատը նախագիծ է ընդունել 19:3221 Հլս, 2026
  • Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ 19:2121 Հլս, 2026
  • 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում 19:1221 Հլս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ 19:0121 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | 1.4 մլն դրամ ընտրակաշառք Դավիթ Ղազինյանից. քրվարույթի նյութերը դատարանում են 19:0021 Հլս, 2026
  • «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿ 18:5321 Հլս, 2026
  • Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ամփոփվել է փրկարարական ծառայողների վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը. ՆԳՆ ՓԾ 18:4221 Հլս, 2026
  • Ռուսաստանը շարունակում է պատերազմը՝ թույլ չտալու, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայվեն. Պեսկով 18:2921 Հլս, 2026
  • Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ աղջիկների մասնակցությամբ միջադեպի մասին 18:1721 Հլս, 2026
  • Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով 18:0921 Հլս, 2026
  • ՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներին 17:5921 Հլս, 2026
  • Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն 17:4221 Հլս, 2026
  • Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն․ Արթուր Մարտիրոսյան 17:2921 Հլս, 2026
  • Մեղադրյալի աթոռին են Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներ՝ կաշառքի ու խաբեության համար 17:2121 Հլս, 2026
  • Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին 17:1321 Հլս, 2026
  • Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը 17:0621 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Գումարը վերցնում է, ժպիտ է հայտնվում դեմքին. կաշառքի դեպք՝ Վանաձորի համայնքապետարանում 17:0021 Հլս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 16:5421 Հլս, 2026
  • Քննչական կոմիտեն համալրվել է 35 քննիչով 16:4221 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն հրապարակեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների անունները 16:3221 Հլս, 2026
  • Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄ 16:2921 Հլս, 2026
  • Նյու Դելիում հազարավոր ցուցարարներ պահանջում են Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 16:1921 Հլս, 2026
  • Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփեց մանդատների բաշխումը 16:1021 Հլս, 2026
  • ՀՀ ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային հանդիպմանը 16:0221 Հլս, 2026
  • Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի անընդհատ ապակուն բախվելու տրամաբանությունից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:5321 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:4421 Հլս, 2026
  • Վանաձորի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար. համայնքին պատճառվել է 24,8 մլն դրամի գույքային վնաս 15:3321 Հլս, 2026
  • Վենետիկի ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել են Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները 15:2421 Հլս, 2026
  • Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Երևանի նախկին փոխքաղաքապետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 15:1121 Հլս, 2026
  • Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ 15:0221 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ընթանում է ԿԸՀ նիստը. ովքեր են հրաժարվել, ովքեր կստանան պատգամավորի մանդատ 15:0021 Հլս, 2026
  • Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում 14:4421 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել 14:2721 Հլս, 2026
  • Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար 14:0321 Հլս, 2026
  • Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 13:4621 Հլս, 2026
  • Հուլիսի 21-26-ը հանրապետությունում կդիտվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Հիդրոմետ 13:3221 Հլս, 2026
  • Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը 13:2221 Հլս, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել 13:1621 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան. Իսպանիա, Պորտուգալիա արտահանում չունենք. Պապոյան 13:0021 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը սկսել է ձևավորել իր կաբինետը 12:5921 Հլս, 2026
  • ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս Պետրոսյան 12:4921 Հլս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին 12:4421 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները 12:2921 Հլս, 2026
  • 6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 12:1421 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները 12:0321 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը 11:5321 Հլս, 2026
  • Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում 11:3721 Հլս, 2026
  • Նիկարագուայում այլևս ընտրություններ չեն անցկացվի, որ ընդդիմությունը չգա իշխանության. Օրտեգա 11:2321 Հլս, 2026
  • Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները 11:0821 Հլս, 2026
  • Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը. Փաշինյան 10:5321 Հլս, 2026
  • Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C 10:4421 Հլս, 2026
  • Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս 10:1321 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության. Պապոյան 10:0021 Հլս, 2026
  • Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք 09:3821 Հլս, 2026
  • «Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ 09:2621 Հլս, 2026
  • Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին 09:1921 Հլս, 2026
  • Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը 08:5821 Հլս, 2026
  • Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան 08:3121 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2721 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0321 Հլս, 2026
  • ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը 00:2921 Հլս, 2026
  • 62 մլն դրամ արժողությամբ ճանապարհաշինական ծրագիրը մոտենում է ավարտին Արաքսում 00:0921 Հլս, 2026
  • Վարդենիսում քննարկվել են համայնքի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները 23:5120 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.07.2026 23:3620 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ 23:2020 Հլս, 2026
  • «Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերին 23:0920 Հլս, 2026
  • Ծորակի ջրով դեղ է խմել, է՛լ ավելի վատացել. աղիքային վարակի 2-րդ դեպքը Բյուրեղավանում վերջին 3 ամսում 22:5320 Հլս, 2026
  • Հանդիպել են դեսպան Բալայանն ու Նամյուղի քաղաքապետը․ անդրադարձ է կատարվել Վալոնիայի հետ երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին 22:3620 Հլս, 2026
  • Յուլիս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:2620 Հլս, 2026
  • Մտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ 22:1420 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը խոստանում է մեծ փոփոխություններ 21:4720 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 20. 2026 21:2520 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | ԵՄ-ից ստացվել են բոլոր թույլտվությունները. նախարարը՝ ձկնամթերքի արտահանման մասին 21:0020 Հլս, 2026
  • «ԻՆԼԻՄԱ»` անասնապահության կայուն զարգացման նոր հնարավորություններ 20:5520 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներում՝ հուլիսի 21-ին 20:4520 Հլս, 2026
  • Վերահրատարակվել է Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը 20:3920 Հլս, 2026
  • Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ «Դարխովին» ատոմակայանի վրա հարձակման համար 20:3220 Հլս, 2026
  • Ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի հստակ սկզբունքների, ռազմավարական գերակայությունների և չափելի թիրախային ցուցանիշների վրա․ ՆԳ նախարարի տեղակալ 20:2520 Հլս, 2026
  • Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել, վարչապետն այդ պաշտոնը կառաջարկի շախմատիստուհի Յուդիթ Պոլգարին 20:1820 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի 20:1220 Հլս, 2026
  • Կառուցվում է նոր դպրոց, ունեն գազ, ասֆալտապատ ճանապարհներ. Գառնահովիտում դեռ խնդիր է ոռոգման ջուրը 20:0520 Հլս, 2026
  • Փոքր ու միջին ձեռնարկություններին տրված վարկերն ավելանում են, տոկոսադրույքները՝ նվազում 19:5820 Հլս, 2026
  • Կոմիտասի վերադարձը. իրականից՝ տիեզերական 19:5120 Հլս, 2026
  • Քրեական ոստիկանները 43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել 19:4220 Հլս, 2026
  • Ապօրինի վաճառել է Գյումրու Սև բերդ ամրոցը. Սերժ Սարգսյանը՝ մեղադրյալի աթոռին 19:3520 Հլս, 2026
  • Միջնորդներն առաջարկում են Իրան-ԱՄՆ հակամարտության 10-օրյա հրադադար. Reuters 19:2820 Հլս, 2026
  • «Տեղ կհասնե՞նք, թե մեր գլուխը կուտեք». մի կնոջ պատմություն 19:2120 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 21-ին 19:1520 Հլս, 2026
  • 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում 19:0720 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Ռուսաստանը սկսել է օգտագործել բալիստիկ հրթիռների իր պահուստները. զեկույց | 20.07.2026 19:0020 Հլս, 2026
  • Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին. Reuters 18:5920 Հլս, 2026
  • Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 18:5220 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015