Մարտի 23-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արտաշավան և Կանիաշիր գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։