Հանրապետության տարածքում մարտի 25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: