ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր վստահեցրել է, որ Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն շփվում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ:
«Անցած շաբաթ քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել փոխարտգործնախարարների մակարդակով: Քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ Ձեր բարձրացրած հարցը: Երկու կողմն էլ դրական են տրամադրված այս հարցի լուծմանը: Համավարակը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն ունի»,- ասաց Այվազյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության հետ կապված:
Ըստ Այվազյանի՝ թեպետ կան որոշ տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք ենթակա են արագ լուծման: