Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել է Միջերկրական ծովում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներն ու Քովիդ-19 համավարակով պայմանավորված ճգնաժամը: Այս մասին տեղեկացնում է հունական Greek City Times պարբերականը:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույցով ելույթ կունենա մարտին 25-26-ը նախանշված ԵՄ գագաթնաժողովին:
Ֆրանսիայի և Հունաստանի ղեկավարները քննարկել են նաև ԵՄ-Թուրքիա հարաբերություններին առնչվող թեման: