Մեխիկոյում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ ակցիաներ են անցկացվել, որի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանների ու ակտիվիստների միջև: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձել են արցունքաբեր գազով ցուցարարներին հեռացնել Մեքսիկայի մայրաքաղաքի գլխավոր հրապարակից:
Ցուցարարները ցանկանում էին կառավարության ուշադրությունը հրավիրել երկրում կանանց շրջանում սպանությունների տխուր վիճակագրությանը, որի հիմքում գենդերային բռնություններն են:
Նշվում է, որ 2020-ին սպանվել է 939 կին: Բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր կանայք իրենց դուստրերի հետ: Բախումների ժամանակ տուժել են 62 ոստիկան և 19 քաղաքացիական անձ: