Կապիտոլիումի անվտանգության և կարգուկանոնի համար պատասխանատու ոստիկանական բաժանմունքը ազգային գվարդիայի հրամանատարությանը խնդրել է շարունակել ԱՄՆ Կոնգրեսի պաշտպանությունը ևս երկու ամիս: Պենտագոնը պատասխանել է, որ կուսումնասիրի միջնորդագիրը՝ ներկայացնում է euronews-ը:
Դիմումի մասին հայտնի դարձավ հինգշաբթի, երբ ԱՄՆ մայրաքաղաքի իրավապահները տեղեկատվություն ստացան հնարավոր անկարգությունների մասին երկրի օրենսդիր մարմնի այն տարածքում: Այս պահին Վաշինգտոնում տեղակայված է Ազգային գվարդիայի 5000 հոգանոց զորախումբ, որը Վաշինգտոն է տեղափոխվել Կապիտոլիումի՝ հունվարի 6-ին տեղի ունեցած բախումների պատճառով և հունվարի 20-ին Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ կարգուկանոն պահպանելու համար: Հաջորդ շաբաթ զինծառայողները պետք է վերադառնային զորանոց:
Ուժային կառույցների ղեկավարությունը, որը պատասխանատու է կառավարական շենքերի անվտանգության համար, շեշտել է, որ Կապիտոլիումի շուրջ ստեղծված արգելապատնեշները չեն հեռացվի առաջիկա ամիսներին: