Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը զրկվել է պետական ֆինանսավորումից` Ազգային հակակոռուպցիոն գործակալության հայտնաբերած խախտումների պատճառով՝ հայտնում է ТАСС-ը:
Գործակալության տվյալով՝ քրեական հանցագործությունների նշաններ են հայտնաբերվել «Ուկրաինացի ազգայնականների համագումար», «Ուկրաինական հեռանկար» և «Ժողովրդի ծառա» քաղաքական կուսակցությունների հաշվետվություններում: Համապատասխան նյութերն ուղարկվել են ազգային ոստիկանություն:
2020-ի նոյեմբերին, հաշվետվությունների մեջ խախտումների պատճառով, Ազգային հակակոռուպցիոն գործակալությունը պետական ֆինանսավորումից զրկեց Յուլիա Տիմոշենկոյի խորհրդարանական «Բատկիվշչինա», իսկ 2021-ի հունվարին՝ «Գոլոս» կուսակցություններին: