Հայիթիի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող կալանավայրից փախուստի է դիմել ավելի քան 400 բանտարկյալ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Իշխանությունների հավաստմամբ՝ զանգվածային փախուստի հետևանքով մահացել է 25 մարդ, այդ թվում՝ կալանավայրի ղեկավարը և պատահական անցորդներ, որոնք դժբախտաբար եղել են այդ տարածքում:
Փախուստի դիմած բանտարկյալների շարքում է եղել հանցավոր պարագլուխներից մեկը, որը բանտից դուրս գալուց ժամեր անց սպանվել է:
Զանգվածային փախուստի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ականատեսների պնդմամբ՝ կրակոցներ են հնչել: