Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին բացատրել է, թե ինչպես է նա հայտնվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ նույն լուսանկարում՝ հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ երկրի վարչապետ Դենիս Շմիգալը Ուրուսկիից բացատրություն էր պահանջել Կադիրովի հետ նկարվելու համար:
Փոխվարչապետն ասել է, որ ինքը Կադիրովի հետ ընդհանուր լուսանկարում է հայտնվել ԱՄԷ-ում IDEX-2021 զենքի ցուցահանդեսի կազմակերպիչների կազմած արձանագրության պատճառով:
Ըստ Ուրուսկիի, ԱՄԷ-ի իշխող ընտանիքի անձնական հյուրերին ցուցակագրել են այբբենական կարգով»,- գրել է Ուրուսկին Facebook-ում:
Փոխվարչապետը հավելել է, որ ինքը Կադիրովի հետ անձնական շփումներ չի ունեցել և չի ծրագրում ունենալ: Միաժամանակ, ուկրաինական պատվիրակությունը ցուցահանդեսի կազմակերպիչների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ հետագայում նման իրավիճակներ չլինեն: