• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 25.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.02.2026 20:08
Պուտինը` «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների հնարավոր պայթեցման մասին. «Հարևաններ» Պուտինը` «Թուրքական հոսք» և... 19:38
Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանի դիմակի տակ Քոչարյանն է, Սոլովյովը և Դուգինը. Ստեփանյան Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանի... 20:45
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արա Այվազյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում
Քաղաքականություն
20:4322 Փտր, 2021

Արա Այվազյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը:

«Թույլ տվեք միանալով նախորդ բանախոսներին` շնորհավորել դեսպան Նազաթ Շամիմ Խանին՝ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այս կարևոր առաքելությունում։

Այն փաստը, որ աննախադեպ հումանիտար ճգնաժամերի պայմաններում այս մարմինը շարունակում է իր աշխատանքը և իրականացնում իր մանդատը, վկայում է բազմակողմանիության առանցքային ձեռքբերումներից մեկը հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնական դերակատարության մասին:

Մարդու իրավունքների խորհրդին լիիրավ անդամակցության առաջին տարվա ընթացքում Հայաստանն ապահովել է նպատակաուղղված և կառուցողական ներգրավվածություն`արտահայտելով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ մեր սկզբունքայնությունը և այս զազրելի հանցագործության անպատժելիության դեմ պայքարի հարցում անշեղ դիրքորոշումը, աշխատանքներ է իրականացրել հարկադրաբար տեղահանված բնակչության, կրոնական ու էթնիկ խմբերի և նրանց մշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի և ատելության հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ:

Հատկապես ոգեշնչող է այն փաստը, որ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի երկամյա բանաձևը, որն իմ երկիրը պատիվ է ունեցել նախաձեռնել, ստացել է միջտարածաշրջանային լայն աջակցություն և ընդունվել է կոնսենսուսով: Այս բանաձևի էվոլյուցիոն զարգացումը բխում է մի շարք այնպիսի մարտահրավերները հասցեագրելու հրատապ անհրաժեշտությունից, ինչպիսիք են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի լուրջ և կոպտագույն խախտումները, խտրականության կաղապարված դրսևորումները, էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական ծագմամբ պայմանավորված խմբերի պաշտպանության անտեսումը, ատելության խոսքը և բռնության հրահրումը և դրանց արդարացումը, կողմնակալ վերաբերմունքը և անցյալի հանցագործությունների ժխտումը։

COVID-19 համավարակը ծանր մարտահրավերներ ի հայտ բերեց: Այն խարխլեց առողջապահական, տնտեսական և սոցիալական պաշտպանության համակարգերի հիմքերը: Լիովին գիտակցելով հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց ծայրահեղ խոցելիությունը՝ Հայաստանն առաջին պետություններից էր, որն անվերապահորեն աջակցեց COVID-19 համավարակին արձագանքման ընթացքում գլոբալ հրադադարի մասին Գլխավոր քարտուղարի կոչին։

Տիկին նախագահ,

Ցավոք, Ադրբեջանը ոչ միայն անտեսեց Գլխավոր քարտուղարի կոչը և, հետևաբար Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը, այլ նաև օգտվելով համաճարակային իրավիճակից՝ Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց: Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ նպատակ է հետապնդել Արցախից վերացնել հայկական հետքը, և Թուրքիայի ու վերջինիս հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ զանգվածային վայրագություններ է իրականացրել հայերի նկատմամբ: Այսպիսով, անցյալ դարասկզբին հայերի դեմ իրականացված և անպատիժ մնացած Ցեղասպանության սարսափները կրկնվեցին մեր տարածաշրջանում զանգվածային վայրագությունների այլ դրսևորումների տեսքով՝ նույն ոճրագործի հրահրմամբ և մեղսակցությամբ։

Ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է, որում հստակ նշվում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

Առավել դատապարտելի է այն, որ վարձկանների և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների լայն օգտագործմամբ դաժանորեն փորձ էր արվում ճնշել Արցախի հայերի մարդու իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը, ինչը ճանաչվել է միջազգային դերակատարների, այդ թվում այս հեղինակավոր կառույցի հատուկ ընթացակարգերի կողմից:

Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցված 44֊օրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը իրականացրել է սարսափելի հանցագործություններ ու վայրագություններ՝ միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատներ, շուկաներ, ճանապարհներ, հաղորդակցության համակարգեր և այլ հաստատություններ, պղծել և ոչնչացրել է Արցախի տարածքում գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր և այլ հուշարձաններ:

Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված երկու օդային հարվածների հետևանքով լրջագույնս վնասվել է հայկական ինքնության կարևոր բաղադրիչը հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը Արցախի Շուշի քաղաքում։ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պատմական խորհրդանշի դեմ իրականացված այս կանխամտածված հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, և Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հիշողության ոչնչացման քաղաքականության շարունակություն, որի վերջնանպատակն է Արցախի հայաթափումը և այնտեղ հայկական մշակութային ներկայության ոչնչացումը։

Տիկին նախագահ, 

Ադրբեջանական զինուժի կողմից  Արցախի Հադրութի շրջանում գերեվարված հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ամենասարսափելի դեպքերից մեկն է, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից արդեն իսկ  որակվել է որպես հնարավոր պատերազմական հանցագործություն:  

Ցավոք, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը դրանց հետագա բարելավման ուղղությամբ, ներառյալ Մարդու իրավունքների խորհրդի վերանայման գործընթացի շրջանակներում:

Արցախում ՄԱԿ-ի բացակայության փաստը եղել է միջազգային պաշտպանություն չապահովելու գործոններից մեկը: Հայաստանը լիովին համոզված է, որ հումանիտար օգնության հասանելիությունն Արցախ պետք է զերծ լինի քաղաքական ազդեցությունից, և ընդգծում է մարդու իրավունքների համընդհանուր իրականացման ու պաշտպանության կարևորությունը բոլորի համար՝ անկախ բնակության վայրի կարգավիճակից:

Այս պատերազմի առանձնահատկություններից մեկն այն էր, որ Ադրբեջանը լայնորեն օգտագործել է սոցիալական մեդիայի հարթակները` հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով։ Բարձրաստիճան ղեկավարության ուղղորդմամբ Ադրբեջանի պաշտոնատար անձինք և զինված ուժերը սոցիալական մեդիայի հարթակներում տարածում են տեսանյութեր, որոնք հաստատում են հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային և դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման և ֆիզիկական բռնության, խեղումների, ինչպես նաև Իսլամական պետության գործելաոճին բնորոշ գլխատումների փաստերը: Պատերազմական հանցագործություններ իրականացնողները, ովքեր հրապարակավ պարծենում են հայերի գլխատումներով, արժանացան Ադրբեջանի բարձր պետական ​​պարգևների, ներառյալ ազգային հերոսի կոչումների։ 

Այս համատեքստում խիստ մտահոգիչ է այն փաստը, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը, և շարունակում է գերության մեջ նրանց մի մասին:

Ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց, անհապաղ վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է և պահանջում է անհապաղ լուծում:

Տիկին նախագահ, 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այն երկրներին և կազմակերպություններին, որոնք ջանք չեն խնայել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում և մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախին, ինչպես նաև ներդրել են  իրենց դիվանագիտական ​​և քաղաքական լիարժեք ներուժը խնդրի կարգավորման համար:

Արցախի ժողովրդի արդարության և խաղաղության պահանջը պետք է անհապաղ հասցեագրվի, քանի որ մարդիկ, ովքեր պայքարել են իրենց ապրելու իրավունքի, իրենց ապագան առանց հարկադրանքների և բռնազավթման որոշելու իրավունքի համար, այսօր էլ իրենց նախնիների հողում առերեսվում են գոյութենական սպառնալիքի:

Շնորհակալություն»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Դիտումների քանակ96
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն ավարտում է պաշտոնավարումը. նրան ընդունել է ԱԳ նախարարը 13:3922 Փտր, 2021 ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն ավարտում է պաշտոնավարումը. նրան ընդունել է ԱԳ նախարարը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ջրանջատումներ լինելու են, բայց չեն լինելու այն ռեժիմներով, որոնք հայտարարեց «Վեոլիա Ջուրը». Արամազդ Ղալամքարյան 13:5126 Փտր, 2026
  • ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր 13:3826 Փտր, 2026
  • Զելենսկին հույս է հայտնել, որ Ժնևում բանակցություններից հետո հնարավոր կլինի ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը 13:1926 Փտր, 2026
  • Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր խաղաղություն հաստատելու ձգտմամբ. Բոճորիշվիլի 13:0226 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ գտնվում են վերափոխման փուլում. վարչապետ | 26.02.2026 13:0026 Փտր, 2026
  • Արամազդ Ղալամքարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:5526 Փտր, 2026
  • Գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ՝ ավելի շատ. Արսեն Թորոսյան 12:4826 Փտր, 2026
  • Կառավարության որոշմամբ կսահմանվի տրանսպորատյին միջոցների գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջ 12:4426 Փտր, 2026
  • Իրանը փորձում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել. Ռուբիո 12:3726 Փտր, 2026
  • Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ 12:2926 Փտր, 2026
  • ԱՄՆ-ը շարունակում է աջակցել ՀՀ իրավապահ ոլորտին. Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին 12:2426 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2226 Փտր, 2026
  • ՀՀ-ում այսօր կան 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, 700 հազար և ավելի դրամ ստացող զինվորներ. Փաշինյան 12:2126 Փտր, 2026
  • «Ակադեմիական քաղաքի» բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. ԿԳՄՍ նախարար 12:1226 Փտր, 2026
  • Հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր են սահմանվել 11:5326 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին 11:4726 Փտր, 2026
  • Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին. Բայրամով 11:3626 Փտր, 2026
  • Կառավարությունն ընդունեց «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը. այս շաբաթ այն կուղարկվի ԱԺ 11:1826 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում զենք-զինամթերք են հայտնաբերել 11:1326 Փտր, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0026 Փտր, 2026
  • Քննարկվել են միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման թվային լուծումները․ Արմեն Ղազարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը 10:5826 Փտր, 2026
  • Պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան 10:5326 Փտր, 2026
  • Անուշ Գրիգորյանը Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում պարտության է մատնել իտալացի Նիկոլ Միշել Վեսկովինին 10:4326 Փտր, 2026
  • Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածում փորված 2-րդ թունելը պատրաստ է. Խուդաթյան 10:1426 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել. վարչապետ 10:0026 Փտր, 2026
  • Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում 09:3726 Փտր, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԿԽՄԿ փոխնախագահի հետ 09:3126 Փտր, 2026
  • Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ 09:1926 Փտր, 2026
  • ԱՄՆ ֆինանսների քարտուղարության ներկայացուցչի հետ դեսպան Մկրտչյանը համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել 09:0526 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:4626 Փտր, 2026
  • Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 34-րդ տարեդարձին 08:3526 Փտր, 2026
  • Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է․ որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց 08:1126 Փտր, 2026
  • Ռանչպար բնակավայրում մոտ 4000 հակ անասնակեր է այրվել 08:0026 Փտր, 2026
  • Վարչապետը Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները 01:3326 Փտր, 2026
  • Տրամադրությունը մեր տարածաշրջանում փոխվում է, հույս ունենք տեսնել իրական փոփոխություններ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում․ վարչապետ 01:2426 Փտր, 2026
  • Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը 01:0226 Փտր, 2026
  • Այժմ համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ․ վարչապետ 00:4326 Փտր, 2026
  • Պատրաստ ենք արձագանքել ուսանողների պահանջներին. Փեզեշքիան 00:2726 Փտր, 2026
  • Ընտրության անխափան ընթացքը երաշխավորված է. ԿԸՀ-ն տեխնիկապես զինվում է 00:0226 Փտր, 2026
  • Նոր հայտնաբերված ջրաղբյուրները հիմք են տալիս վստահ լինելու, որ 2026-ին խմելու ջրի մատակարարման ժամանակացույցն ավելի լավն է լինելու․ Ղալամքարյան 23:4325 Փտր, 2026
  • 2025-ն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում․ վարչապետ 23:1625 Փտր, 2026
  • Էկոպարեկները նոր լիազորություն կստանան 23:0025 Փտր, 2026
  • Արա Եղոյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ 22:4425 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 25 Փետրուար․ 2026 22:3025 Փտր, 2026
  • Փոխվարչապետ Խաչատրյանը ֆրանսիացի գործարարների հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումը 22:1525 Փտր, 2026
  • Հարցազրույց Գևորգ Պապոյանի հետ 21:5925 Փտր, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը գումար է հափշտակել Հայաստանի բանկերից նույնականացման կեղծ քարտերով 21:5625 Փտր, 2026
  • Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած 21:4325 Փտր, 2026
  • Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի 21:2925 Փտր, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը Ժնևում ՄԱԿ ՄԻԽ նախագահին է ներկայացրել ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասները 21:1525 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 |Բանկային խարդախության գործ․ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ մեղադրյալների թվում| 25.02.2026 21:0025 Փտր, 2026
  • Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ․ Փաշինյան 20:5725 Փտր, 2026
  • Փետրուար 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5525 Փտր, 2026
  • Ռուսաստանը և Իրանը Չինաստանի համար նավթի գնային պատերազմ են մղում. Bloomberg 20:3725 Փտր, 2026
  • Կայուն և պատասխանատու զբոսաշրջության հեռանկարը Հայաստանում 20:3125 Փտր, 2026
  • Իրանի նախագահը հայտարարել է ուսանող ցուցարարների հետ երկխոսության պատրաստակամության մասին 20:2625 Փտր, 2026
  • Վարդաշենի ենթակայանում հրդեհի նախնական պատճառը պարզ է. Պետրոսյանը ծանոթացել է իրականացվող աշխատանքին 20:2125 Փտր, 2026
  • Իրանն ու ԱՄՆ-ն աննախադեպ համաձայնագիր կնքելու պատմական հնարավորություն ունեն. Արաղչի 20:1525 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.02.2026 20:0825 Փտր, 2026
  • Ճապոնական օրիգամի՝ հայկական կատարմամբ 20:0125 Փտր, 2026
  • ԱԺ-ում Բաքոյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալը եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են ազգային փոքրամասնությանն առնչվող կրթական խնդիրները 19:5225 Փտր, 2026
  • «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները հնարավոր պայթեցման վտանգի տակ են. Պուտին 19:4525 Փտր, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում 19:3925 Փտր, 2026
  • ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական էստրադայի նվիրյալ Ռաիսա Մկրտչյանը նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը 19:2825 Փտր, 2026
  • Կրթական նոր միջավայր. հիբրիդային ուսուցման լսարան՝ ՀՊՄՀ-ում 19:2125 Փտր, 2026
  • Օրբանը 16 տարվա ընթացքում առաջին անգամ իշխանությունը կորցնելու իրական սպառնալիքի առաջ է կանգնած 19:1425 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը փորձի փոխանակման շրջանակում այցելել է Բրյուսել 19:0925 Փտր, 2026
  • Որոշվել է չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը 19:0325 Փտր, 2026
  • Լուրեր 19։00 | 15 կրիտիկական ենթակայան և խոշոր հրդեհ․ ՀԷՑ-ը խոստանում է համակարգային վերափոխում 19:0025 Փտր, 2026
  • Եռակողմ նոր բանակցությունները նախատեսված են մարտի սկզբին. Զելենսկի 18:5625 Փտր, 2026
  • Պարզաբանում․ որևէ հաշվառում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կա՛մ հաշվառվողի, կա՛մ սեփականատիրոջ կողմից 18:5125 Փտր, 2026
  • Մեկնարկում է «Դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը. հանդիպում Տավուշի մարզում 18:4825 Փտր, 2026
  • Թուրքիայում վթարի է ենթարկվել F-16 կործանիչը, օդաչուն զոհվել է 18:4525 Փտր, 2026
  • Ոստիկանություն զանգահարած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Աշտարակի հարակից ձորակում 18:3725 Փտր, 2026
  • Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի վրա 18:3225 Փտր, 2026
  • Արարատ Միրզոյանը մեկնել է Վարշավա 18:2625 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով. ՀՎԿԱԿ-ի հորդորը 18:2325 Փտր, 2026
  • Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ 18:1625 Փտր, 2026
  • ԱՍՀ նախարարը և ՄԹ դեսպանն անդրադարձել են ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակին, զբաղվածության և աշխատուժի մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերին 18:1225 Փտր, 2026
  • ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Օլգա Գաբայանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով 18:0525 Փտր, 2026
  • Էկոպարեկային ծառայողի կողմից կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը կամրագրվի օրենքով 17:5725 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանն Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ-ում ավտոմոբիլային սպորտի զարգացմանն ուղղված ծրագիրը 17:4925 Փտր, 2026
  • Արմեն Աշոտյանի եղբոր ապօրինի կառույցն ապամոնտաժվել է 17:3825 Փտր, 2026
  • ՀՀ նախագահը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև գործընկերության հետագա զարգացման ուղիները 17:2925 Փտր, 2026
  • Վրաստանի իշխանությունները կպաշտպանեն Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ հայտնված երկու հեռուստաալիքների իրավունքները. Կալաձե 17:1925 Փտր, 2026
  • ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է 17:1225 Փտր, 2026
  • Կա'Ֆոսկարի համալսարանում կանցկացվի «Հայկական հետքը Վենետիկում» հայագիտական կրթական ծրագիրը 17:0525 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | «Մարտի 1»-ի գործով ևս մեկ նախկին պաշտոնյայի է մեղադրանք առաջադրվել 17:0025 Փտր, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալը չնախատեսված այցի շրջանակում ծանոթացել է Տավուշի մարզի ուսհաստատությունների խնդիրներին 16:5925 Փտր, 2026
  • Գերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքը 16:5125 Փտր, 2026
  • ՀԾԿՀ-ն «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ների նկատմամբ կիրառել է վարչական պատասխանատվության միջոցներ 16:4425 Փտր, 2026
  • Ադրբեջանական բենզինը շատ արագ սպառվում է. Պապոյանը` գնի տատանումների մասին 16:3725 Փտր, 2026
  • Պապիկյանը և Ալի Լարիջանին անդրադարձել են Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին 16:2825 Փտր, 2026
  • Տարեկան լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու. Պապոյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին 16:1825 Փտր, 2026
  • Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան. վարչապետ 16:0925 Փտր, 2026
  • Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008-ի մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ. ՔԿ 16:0025 Փտր, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ բանաձև 15:4925 Փտր, 2026
  • Ցանկանում եմ լուծել Թեհրանի հետ տարաձայնությունները. Թրամփ 15:2925 Փտր, 2026
  • Բուժիչ քսուքներ՝ Հայաստանում աճող բույսերի հումքից 15:1325 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն աշխատում է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ. Դոնալդ Թրամփ 15:0425 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015