• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Արգենտինայում ևս պայքարում են ընտրակաշառքի դեմ. Թոքատլյան Բաց հարթակ․ Արգենտինայում ևս... 20:40
«Օրակարգում ռուս-ուկրաինական լճացած պատերազմը և Ղրիմի ճգնաժամն են» «Օրակարգում ռուս-ուկրաինական լճացած պատերազմը... 20:03
Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:2017 Փտր, 2021

Մեծ Բրիտանիան ողջունում է նոյեմբերին հաստատված հրադադարը. բացառիկ հարցազրույց Ուենդի Մորթընի հետ

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը: Ներկայացնում ենք «Լուրերի» բացառիկ հարցարզույցը նախարար Մորթընի հետ:

- Նախարար Մորթոն, ի՞նչ առաքելությամբ եք ժամանել Հայաստան:

- Իսկապես չափազանց ուրախ եմ՝ վերջապես հնարավորություն ունենալու այցելել Հայաստան: Առաջին հերթին, սա հնարավորություն է անձամբ հանդիպելու Արտաքին գործերի նախարար Այվազյանին և Ձեր նախագահին՝ նախագահ Սարգսյանին։ Երկրորդ, ինձ համար կարևոր էր անձամբ ծանոթանալ այն աշխատանքներին, որոնք բրիտանական դեսպանությունը և Միացյալ Թագավորության կառավարությունն իրականացնում են Հայաստանում՝ մասնավորապես ի աջակցություն Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների։ Եվ երրորդ, այստեղ եմ պաշտոնապես բացելու բրիտանական դեսպանատան նոր գրասենյակը Երևանում, ինչն իմ կարծիքով՝ մեր կառավարությունների միջև կապերն ամրապնդելու նշան է։ Նաև այցիս երկու օրերի ընթացքում կարողացա տեսնել Միացյալ Թագավորության կողմից իրականացվող աշխատանքների որոշ մասը և ծանոթացա մեր կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված իսկապես հրաշալի մարդկանց հետ․ ծրագրեր, որոնք աջակցում են երիտասարդ կանանց տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև խոցելի համայնքների տնտեսական և սոցիալական դիմակայունությանը։ Ես նաև հնարավորություն ունեցա ծանոթանալու Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող մշակութային ծրագրերին։

- Խոսեցիք նոր դեսպանատնից, տևական ժամանակ է՝ մեր երկրները դեսպաններ չունեն Երևանում և Լոնդոնում: Չի՞ ազդում արդյոք այս փաստը հայ-բրիտանական հարաբերությունների վրա:

- Ես տեղյակ եմ այդ մասին և շատ ուրախ եմ, որ Ջոն Գալագերը նշանակվել է Միացյալ Թագավորության դեսպան Հայաստանում և շատ շուտով՝ մյուս ամիս, կժամանի Երևան՝ սկսելու պաշտոնավարումը։ Պետք է նաև նշեմ, որ Երևանում բրիտանական դեսպանության թիմը հիանալի է աշխատել դեսպանների նշանակումների միջև ընկած այս ժամանակահատվածում և, կարծում եմ, շատ ճիշտ է, որ շուտով նոր դեսպան կունենանք՝ պաշտոնավարման լիարժեք ժամկետով, որն առաջիկա տարիներին է՛լ ավելի կզարգացնի մեր երկրների միջև արդեն իսկ սերտ կապերը։ Կան գործակցության մի շարք կարևոր ոլորտներ, որոնցում պետք է շարունակենք համատեղ աշխատանքը՝ ներառյալ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները, ինչպես նաև տնտեսական դիմակայունության ամրապնդումը և մեր ժողովուրդների միջև ՛էլ ավելի սերտ կապերի հաստատումը։ Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ մեր նոր դեսպանը գերազանց կաշխատի այս ոլորտներում՝ մեր երկու երկրների համագործակցությունը հաջորդ մակարդակին հասցնելու համար։

- Ձեր երկիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է, մի կառույցի, որը 27 տարի անց՝ 2020-ին, կրկին անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ դատապարտելով էսկալացիան: Ձեզ հայտնի է, որ պատերազմը սանձազերծած Ադրբեջանը մինչև այս պահը չի վերադարձրել գերեվարված հայերի մի մասին: Ի՞նչ կարծիք ունեք Բաքվի այս վարքագծի մասին:

- Անցյալ սեպտեմբերին, ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր, ես պարբերաբար կապի մեջ եմ եղել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հետ և շեշտել եմ կրակը դադարեցնելու, մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվելու և երկարատև խաղաղության հասնելու նպատակով բանակցային սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը, ինչը, կարծում եմ, խիստ կարևոր է։ Ռազմական գործողությունների ազդեցությունը խաղաղ բնակչության վրա պարզապես կործանարար էր, և պետք էր դրանց վերջ դնել։ Ուստի, ես ողջունում եմ նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագրով հաստատված հրադադարը։ Բայց նաև կարևոր է հետևողականորեն իրագործել այն, ինչ ամրագրված է համաձայնագրում։ Սա ներառում է գերիների փոխանակումը և հակամարտության արդյունքում ցավալիորեն կյանքը կորցրած անձանց մարմինների վերադարձը։ Հակամարտության պատճառով ազատությունից զրկված ցանկացած ոք պետք է կարողանա տուն վերադառնալ։

- Հայաստանի անվտանգությանը շարունակում են սպառնալ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և նրա հովանավորյալ Ադրբեջանը: Ինչպիսի՞ն են Մեծ Բրիտանիայի պատկերացումները տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ:

- Հակամարտության ընթացքում երկու երկրների արտգործնախարարների հետ իմ շփումներում ես հստակ նշել եմ բանակցությունների սեղանին վերադառնալու անհրաժեշտությունը, և հնարավորություն ընձեռելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աշխատել կողմերի հետ և փորձելու հասնել տևական խաղաղ կարգավորման։ Պետք է նաև հավելեմ, որ Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր է, առավել քան երբևէ։ Եվ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն հաղորդակցվել միմյանց հետ։ Գիտեմ, որ ներկայումս այդ հաղորդակցությունը տեղի է ունենում տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը քննարկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի միջոցով։ Այդուհանդերձ, տարածաշրջանում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով։ Այդ է պատճառը, որ մենք շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։

- Նախարար Մորթոն, հայաստանյան հասարակության մեջ ընկալում կա, որ Մեծ Բրիտանիան պատերազմի ընթացքում չէր պահպանում չեզոքություն: Այդ քննարկումներն է՛լ ավելի սրվեցին Բաքվում Ձեր երկրի դիվանագետի հայտարարությունից հետո, թե դա իր առաջին այցն է Ադրբեջանի ազատագրած տարածքներ: Նաև Դուք՝ Բաքու այցի ժամանակ խոսել եք Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում բրիտանական ընկերությունների ներգրավվածության հնարավորության մասին: Արդյո՞ք կողմնակալ չէ Միացյալ Թագավորության դիրքորոշումը:

- Կարող եմ վստահեցնել, որ Միացյալ Թագավորության դիրքորոշումն ընդհանրապես կողմնակալ չէ։ Մեր հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ հավասարապես կարևոր են։ Մենք համարում ենք, որ երկու երկրներն էլ իսկապես արժեքավոր գործընկերներ են։ Մենք աջակցում ենք երկու երկրներում գործարար հնարավորություններ փնտրող բրիտանական բիզնեսներին։ Վերջին շաբաթվա ընթացքում ես այցելել եմ ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջան և Վրաստան, և երեք երկրներում էլ քննարկել եմ տնտեսական հնարավորությունները։ Քննարկել ենք նաև «կանաչ վերականգնման» և կլիմայի փոփոխության հանձնառությունները կատարելու հնարավորությունները։

Ինչ վերաբերում է Ձեր նշածին, ես չեմ կարծում, որ պատշաճ և ճիշտ է իմ կողմից մեկնաբանել ոչ պաշտոնական թարգմանությունը, քանի որ հարկ է նշել, որ ոչ պաշտոնական թարգմանությունները չեն ներկայացնում Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները։ Մեր դիրքորոշումը միշտ շատ հստակ է եղել․ հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սատարել Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշմանը՝ իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ինչպես սահմանված է հիմնարար սկզբունքներում, որոնցով առաջնորդվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

- Տեղյա՞կ եք, որ Ադրբեջանը հայտարարում է, թե ԼՂ հակամարտությունը փակ է, մինչդեռ կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Ո՞րն է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը:

- Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ չի փոխվել։ Միացյալ Թագավորությունը ցանկանում է, որպեսզի կողմերը հնարավորինս շուտ հասնեն համապարփակ խաղաղ կարգավորման՝ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա։ Այդ սկզբունքները ներառում են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մենք լիովին սատարում ենք ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերը, և կողմերին քաջալերում ենք կառուցողական կերպով ներգրավվել բանակցային գործընթացում։ Նաև ընդունում ենք, որ այս հակամարտության լուծում գտնելը կպահանջի համարձակություն, բարդ որոշումներ և զիջումներ բոլոր կողմերից։ Մենք շարունակում ենք խրախուսել, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը գործեն բարեխղճորեն և հասնեն կարգավորման։

- Մոսկովյան եռակողմ պայմանավորվածության համաձայն՝ ապաշրջափակվելու են տարածաշրջանի տրանսպորտային ուղիները: Այս համատեքստում ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Երևան-Լոնդոն տնտեսական կապերի ակտիվացման համար:

- Այս այցի ընթացքում ինձ պարզ դարձավ, որ հայ բրիտանական կապերում աճի ներուժը շարունակ մեծանում է։ Վերջին տարիներին Հայաստանը տպավորիչ առաջընթաց է գրանցել տնտեսական բարեփոխումների առումով և կոռուպցիայի դեմ պայքարում։ Միացյալ Թագավորությունն ուրախ է, որ ֆինանսական աջակցությամբ և փորձի փոխանցմամբ աջակցել է կառավարության բարեփոխումներին և բիզնեսի աճին։ Երեկ առիթ ունեցա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարից լսելու, թե ինչպես են Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող ծրագրերն աջակցում տեղեկատվական տեխնոլոգիաների և Հայաստանի տնտեսության այլ ոլորտներում կին-ձեռներեցներին։ Պատիվ ունեցա նաև հանդիպել բիզնեսի և կառավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի «կանաչ» զարգացմանն աջակցության հնարավորությունները և կառավարության հավակնոտ հանձառությունները՝ նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները և իրացնելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի տարածաշրջանային առաջատարի իր ներուժը։ Իհարկե, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը ևս կարող է նպաստել Հայաստանի ապագա բարեկեցությանը, և այս ուղղությամբ Միացյալ Թագավորությունն արդեն իսկ սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում։

Դիտումների քանակ132
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին 11:3627 Հնս, 2026
  • Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները 11:2727 Հնս, 2026
  • Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին 11:1727 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 11:0827 Հնս, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:0427 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 10:4927 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան 10:3727 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 10:1927 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 10:1227 Հնս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում 10:0327 Հնս, 2026
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան 09:4227 Հնս, 2026
  • Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը 09:3327 Հնս, 2026
  • Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը 09:2227 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4927 Հնս, 2026
  • Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան 08:3527 Հնս, 2026
  • Սպիտակ քաղաքում գազանջատումներ կինեն 08:1127 Հնս, 2026
  • ՀՀ-Արևմուտք ներդրումային հնարավորությունները. գործարար համաժողով 01:0227 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել 00:4227 Հնս, 2026
  • Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը 00:1127 Հնս, 2026
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում 23:4926 Հնս, 2026
  • «Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի». ՍԴ-ն ավարտեց ընտրության արդյունքներից դժգոհ ուժերին լսելու փուլը 23:1226 Հնս, 2026
  • 8 ոսկե, 13 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ կիրառական կենսաբանության օլիմպիադայից 23:0026 Հնս, 2026
  • Սահմանել ընտրելու իրավունքի ցենզ, թե ոչ. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 22:5126 Հնս, 2026
  • Կներդրվի թվային կրթության որակի ապահովման միասնական գործիքակազմ 22:4326 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 22:3526 Հնս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն 22:3126 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները 22:2526 Հնս, 2026
  • Հարցազրույց Վահան Հովսեփյանի հետ 22:0526 Հնս, 2026
  • Յունիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:5126 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը 21:4626 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 21:2026 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան 21:1026 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրությունների գործով ՍԴ առաջին նիստը․ ինչ պահանջներ ներկայացրին ընդդիմադիր ուժերը 21:0026 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիին 20:5826 Հնս, 2026
  • ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ 20:5526 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղարը անդրադարձել են քաղաքացիների փոխայցելությունների համար մուտքի դյուրացմանը 20:4926 Հնս, 2026
  • Մնացական Սաֆարյանը և Ֆրանո Մատուշիչը բարձր են գնահատել Հայաստանի և Խորվաթիայի միջև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը 20:4426 Հնս, 2026
  • «Ռոսատոմը» Թուրքիայում սկսել է «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկումը 20:3826 Հնս, 2026
  • ՀՀ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ փոխնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին 20:3126 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով 20:2426 Հնս, 2026
  • Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին 20:1626 Հնս, 2026
  • Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է 20:0826 Հնս, 2026
  • Լատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի 20:0226 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015