Հնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում ողբերգական վթար է տեղի ունեցել: Ուղևորատար ավտոբուսն ընկել է ջրանցքը, որի հետևանքով մահացել է մոտ 40 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Euronews-ից:
Դժբախտ պատահարի ժամանակ հաջողվել է փրկել միայն վեցին: Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնելու համար ջրանցքի ջրի մատակարարումը կանգնեցվել է:
Ավտոբուսում եղել է 46 մարդ, սակայն այն նախատեսված է եղել 34 ուղևորի համար:
Հնդկաստանի վարչապետն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին: