• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սենատը սահմանափակել է Իրանի հարցում Թրամփի ռազմական լիազորությունները. «Հարևաններ» Սենատը սահմանափակել է Իրանի... 20:05
Մանդատներ չվերցնելն ամենահեշտ ուղին է Մանդատներ չվերցնելն ամենահեշտ ուղին է 19:55
Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում առաջարկություններ են ներկայացվել ՇՄ նախարարությանը
Քաղաքականություն
13:4905 Փտր, 2021

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում առաջարկություններ են ներկայացվել ՇՄ նախարարությանը

ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը: Այդ շրջանակում դատախազության կողմից ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերվել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ապօրինի անտառահատումների, ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման, բացահայտման, վերահսկողության կառուցակարգերի ուժեղացման ուղղություններով:

Նպատակ հետապնդելով ավելի բարձրացնելու ապօրինի անտառահատումների դեպքերի կապակցությամբ իրականացվող քննությունների արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է 2018-2019թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը: Արդյունքում՝ վեր են հանվել նշված հանցակազմի կիրառմանը, ապացուցմանը վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է իրավասու պետական մարմինների ներգրավմամբ համապատասխան իրավական ակտերի փոփոխության, անտառապահպանության գործընթացի կազմակերպման առանձին բաղադրիչների վերանայման անհրաժեշտություն։

Մասնավորապես, ծառահատման փաստի բացահայտման դեպքում անտառի տվյալ հատվածի համար պատասխանատու անձանց կողմից, որպես կանոն, ներկայացվում են փաստարկներ, որ իրենց վստահված անտառային տեղամասերը մեծ են և հնարավոր չէ ամբողջական հսկողություն իրականացնել: Մի շարք դեպքերում նշված հանգամանքների օբյեկտիվությունը հաշվի առնելով հանդերձ՝ տեղամասերի պահպանության համար պատասխանատու անձինք երբեմն այդ փաստարկն օգտագործում են իրենց հանցավոր անփութությունը կամ հնարավոր կատարած չարաշահումն արդարացնելու համար: Նշված խնդիրը կարող է կարգավորել անտառապահների և անտառապետերի հաստիքների ավելացումը, անտառտնտեսությունները համապատասխան տեխնիկական սարքերով վերազինելը։

Բացի այդ, շատ դեպքերում տեղամասի պահպանության համար պատասխանատու անձինք ցուցմունք են տալիս առ այն, որ շրջագայության ընթացքում հատված ծառեր չեն եղել։ Նման դեպքերում օբյեկտիվորեն դժվարություն է առաջացնում վերջիններիս ցուցմունքների արժանահավատությունն ստուգելը, քանի որ անտառապահների և անտառապետերի կողմից շրջագայություններ իրականացնելու փաստը չի արձանագրվում համապատասխան մատյաններում, նման պահանջը բացակայում է նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերում։ Ակնհայտ է կատարվող շրջայցերն ըստ օրվա, ժամի, տևողության, ուղղության, համապատասխան մատյանում գրանցելու անհրաժեշտությունը:

Անտառախախտման համար պատասխանատու պաշտոնատար անձին պարզելու տեսանկյունից խնդիր է նաև պահաբաժիններում կամ անտառպետություններում անտառապահների և անտառապետների պարբերաբար փոփոխությունը կամ մի պահաբաժնից մյուսը տեղափոխվելը: Նման դեպքերում հնարավոր չէ բացառել նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նման փոխատեղումների շուրջ մասնաճյուղի տնօրենի, անտառապետների և անտառապահների միջև ներքին պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Դրա հնարավորությունները կարող են նվազել կադրային նշանակումների, փոխադրումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման արդյունքում։

Խնդիր է նաև անտառի պահպանության համար պատասխանատու անձանց աշխատաժամանակի սահմանափակվածությունը շաբաթական 40 ժամով, այսինքն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար յուրաքանչյուր օր 8 ժամ՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ը։ Շատ դեպքերում անտառապահները և անտառապետները հայտնում են, որ աշխատանքային ժամերի ընթացքում պատշաճ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ հակառակն ապացուցելը դառնում է գրեթե անհնար։

Խնդիրը լուծելու հնարավոր միջոց կարող է լինել շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի սահմանումը։ Թեև նման դեպքում կարող է անտառապահների հաստիքների ավելացման անհրաժեշտություն առաջանալ, սակայն ելնելով անտառների պահպանության հարցում պետության որդեգրած քաղաքականությունից, ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը հսկայական վնասներ պատճառվելու հանգամանքից, նշված լուծումը կարող է էական դեր ունենալ անտառախախտումների դեպքերը կանխելու, հայտնաբերելու, թերացած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անտառների համապատասխան պահաբաժիններում պահպանություն իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց աշխատանքի ընդունելիս և վերջիններիս արձակուրդ տրամադրելիս համապատասխան պահաբաժնի հանձնում-ընդունում հիմնականում չի կատարվում։ Նման պայմաններում դատաբուսաբանական փորձաքննության եզրակացությունն անգամ հնարավորություն չի տալիս պարզելու՝ արդյոք ապօրինի ծառահատումը կատարվել է տվյա՞լ պաշտոնատար անձի փաստացի աշխատանքի մեջ գտնվելու ընթացքում, թե՞ ոչ։

Բացի այդ, անտառտնտեսությունների կողմից տրվող հարկային հաշիվներում ներառվող դուրս գրվող ապրանքի՝ տվյալ դեպքում ծառատեսակի անվանումը հաճախ չի նշվում: Վերջինս, հայտնաբերված և վաճառված ծառատեսակների համապատասխանությունը որոշելու առումով, հրատապ է դարձնում տրվող այդ հարկային հաշիվներում ներառվող դուրս գրվող բոլոր ծառատեսակները հստակ նշելու պարտադիր կարգ սահմանելու խնդիրը:

Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապահները, տվյալ պահին ծառի ենթադրյալ ապօրինի հատման փաստը հայտնաբերելիս, անտառախախտման վերաբերյալ արձանագրությունների կազմման սահմանված ձևաթղթեր չունենալու պատճառով անտառախախտման արձանագրությունը լրացրել են սովորական թղթի վրա: Այնուհետև մի քանի օր անց այն վերարտադրել և վերակազմել են արդեն սահմանված ձևաթղթով, սակայն անտառախախտում թույլ տված անձը հրաժարվել է դրանք ստորագրել։ Անտառախախտման փաստի արձանագրման՝ օրենքով սահմանված կարգի նման խախտումը կարող է հանգեցնել հանցանք կամ վարչական իրավախախտում կատարած անձի անհիմն կերպով պատասխանատվությունից ազատման։

Վերոգրյալ արձանագրված խնդիրները լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Գրությամբ բարձրացված խնդիրները և առաջարկվող լուծումները «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արդեն իսկ դարձել են քննարկումների առարկա, որոնցում ներգրավված է նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թ. ՀՀ դատախազության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա քրեական և բնապահպանության ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարվել են ապօրինի անտառահատումների համար պատժի խստացմանը և բնության վերականգնման տրամաբանությունից բխող վնասի հաշվարկման նոր մեթոդաբանության ներդրմանը միտված փոփոխություններ:

Դիտումների քանակ30
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեկնարկել է «SumMeet» ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը 01:0025 Հնս, 2026
  • «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ 00:3525 Հնս, 2026
  • ԱԷՄԳ ներկայացուցիչների հետ Իրան կմեկնեն նաև ամերիկացի տեսուչներ. Թրամփ 00:1525 Հնս, 2026
  • Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի․ մանրամասներ Վարդաշեն 6-րդ փողոցի հրդեհից 00:0225 Հնս, 2026
  • Կին դատապարտյալների զբոսանքի ժամանակը երկարացվել է, դատերն անվերջ չեն ձգվի. կարևոր փոփոխություններ 23:4024 Հնս, 2026
  • Այս տարի 9338 անձ ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել. դիմելու գործընթացը թվայնացվում է 23:3024 Հնս, 2026
  • Երևանի Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 12 քաղաքացի 23:2524 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 23:1524 Հնս, 2026
  • ՄՍՇՊՀ-ն տնտեսավարողներին ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումները 22:5724 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահն ու ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները 22:4324 Հնս, 2026
  • Ունենք բավարար ներուժ բավականին հաջող ընթացող բարեփոխումը հաջողությամբ շարունակելու համար. Փաշինյան 22:2924 Հնս, 2026
  • Հանդիպում ԿԶՆԱԿ-ում․ քննարկվել է ChatGPT Edu գործիքի արդյունավետ տեղայնացումը 22:1824 Հնս, 2026
  • Հարցազրույց Մարիամ Գալստյանի հետ 21:5924 Հնս, 2026
  • Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել 21:4824 Հնս, 2026
  • ՀՀ-Հնդկաստան գործակցությունը բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում է. դեսպան Նիլակշի Սահա Սինհա 21:3324 Հնս, 2026
  • Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը 21:1524 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Առողջության ապահովագրության հիմնադրամի կառավարումը պատվիրակվում է ընտրված թիմին 21:0024 Հնս, 2026
  • SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Երևանում և Գյումրիում 20:5124 Հնս, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ պատվիրակությունը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության ուղղությունների և դրանց ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ 20:4024 Հնս, 2026
  • Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է Մոլդովայի հետ միավորման առաջարկը 20:3924 Հնս, 2026
  • Պատերազմի ժամանակ Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները. Ադրբեջանը կանգնած էր մեր կողքին. Ղալիբաֆ 20:2924 Հնս, 2026
  • ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին 20:1624 Հնս, 2026
  • Զորքերը դուրս չենք բերի Լիբանանից, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի. Կաց 20:0524 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք 20:0324 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 19:4724 Հնս, 2026
  • Թեհրանը վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցով տարանցման համար նավերից վճարներ չի գանձում. Թրամփ 19:3524 Հնս, 2026
  • Վաճառքի լաբորատորիա ՀԱԱՀ-ում 19:3024 Հնս, 2026
  • Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50 տոկոսը կանայք են. ԱԳՆ 19:2724 Հնս, 2026
  • Կրեմլը կարող է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ. Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ 19:1824 Հնս, 2026
  • Ընտրվեցին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը. Փաշինյան 19:0924 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Հարավային Կովկասը կդառնա հանգստության և կայունության տարածաշրջան. թուրք պաշտոնյա 19:0024 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը մասնակցել է OAS Գլխավոր ասամբլեայի շրջանակում երկխոսությանը 18:5424 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 24. 2026 18:3924 Հնս, 2026
  • Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ 18:3524 Հնս, 2026
  • Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 18:2624 Հնս, 2026
  • Ժամանակավորապես կփակվի Արին Բերդ փողոցն Արցախի պողոտային կապող ճանապարհահատվածը 18:2424 Հնս, 2026
  • Բեռնատարները շարունակում են փոշի տարածելով վարել. 10 իրավախախտում՝ 2 օրվա շրջայցի արդյունքում 18:1524 Հնս, 2026
  • Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ 18:0824 Հնս, 2026
  • Հունգարիան կրկին խոչընդոտում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունները 18:0524 Հնս, 2026
  • ԱԱՏՄ ղեկավարի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ 18:0024 Հնս, 2026
  • Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ 17:5124 Հնս, 2026
  • Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա Եվրոպան, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը կապող հուսալի հանգույց․ Ղալեչյան 17:4224 Հնս, 2026
  • ԵՄ-ն եռամյա առաքելություն է առաջարկել՝ Լիբանանյան ուժերին խորհրդատվություն տրամադրելու և մարզելու համար. Reuters 17:3624 Հնս, 2026
  • Փաստաբանը սպանության վկային կաշառք է տվել ցուցմունքը փոխելու համար. գործը դատարանում է 17:3424 Հնս, 2026
  • «ArtԱրվեստ» մշակութային կրթության ծրագրում ընդգրկված է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի 150 դպրոց 17:2424 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից նոր օրենք՝ հօգուտ սպառողի 17:1324 Հնս, 2026
  • Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում 17:0824 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Կաշառք, ճնշում և ցուցմունքի փոփոխություն․ փաստաբանի և վկայի գործի մանրամասները 17:0024 Հնս, 2026
  • Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ 16:5124 Հնս, 2026
  • ՇՄ նախարարը Ռիկ Սմիթին է ներկայացրել կլիմայական քաղաքականության բարեփոխումները 16:4224 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր 16:3724 Հնս, 2026
  • Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել. ՍԴ 16:2524 Հնս, 2026
  • «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է 16:1224 Հնս, 2026
  • Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարները ուսումնավարժություններ են իրականացրել 16:0324 Հնս, 2026
  • Քննարկվել են COP17-ի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածության ապահովման հեռանկարները 15:5624 Հնս, 2026
  • Բազումում նոր ուսումնական տարին՝ նոր կրթահամալիրում. բյուջեն 1.8 մլրդ դրամ է 15:5124 Հնս, 2026
  • Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում 15:4324 Հնս, 2026
  • Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով 15:3624 Հնս, 2026
  • Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է 15:3024 Հնս, 2026
  • Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի 15:2324 Հնս, 2026
  • ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը 15:2024 Հնս, 2026
  • COP17-ի շրջանակում ՇՄ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի և միջազգային գործընկերների հետ 15:1324 Հնս, 2026
  • Ֆրանսիայում 40 մարդ է խեղդվել՝ փորձելով փրկվել շոգից 15:1124 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ընտրություններին միջամտելու փորձ․ ՔԿ բացահայտումը Չալաբյանի գործի առնչությամբ 15:0024 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 11 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 14:5424 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու բանաձևին 14:3924 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀՖԿՍՊԻ նոր ենթակառուցվածքներին 14:2424 Հնս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի 3 ամսում 1 մլրդ 499 մլն դրամի հարկ է վճարել 14:1524 Հնս, 2026
  • Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգը 14:0624 Հնս, 2026
  • Հնար լինի՝ երկրի հարցը կլուծես, թե քո անձնական. «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրություն 13:5724 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն անցկացրել է իր նոր հրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը 13:4824 Հնս, 2026
  • Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:3924 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում հորդառատ անձրևներ կլինեն 13:2724 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին 13:1524 Հնս, 2026
  • Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել 13:1124 Հնս, 2026
  • Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն 13:1024 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | «Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». հերթական գաղտնալասումը ընտրակաշառքի գործով 13:0024 Հնս, 2026
  • Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը. Նուման Քուրթուլմուշ 12:4524 Հնս, 2026
  • Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում 12:3924 Հնս, 2026
  • ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը 12:2924 Հնս, 2026
  • Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք 12:1824 Հնս, 2026
  • Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:0824 Հնս, 2026
  • Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը 12:0624 Հնս, 2026
  • «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան 12:0224 Հնս, 2026
  • 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից 11:5424 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ 11:4524 Հնս, 2026
  • Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին 11:3524 Հնս, 2026
  • Աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը 11:2424 Հնս, 2026
  • Եվրոպական հանձնաժողովը, ԵՆԲ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր 11:1424 Հնս, 2026
  • Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել 11:1024 Հնս, 2026
  • Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն 11:0024 Հնս, 2026
  • Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 10:4524 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ 10:3924 Հնս, 2026
  • «800 ա քո համար». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով 10:2324 Հնս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում 10:1524 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Եվրոպան կօգնի Հայաստանին սահմանադրական բարեփոխումների ճանապարհին 10:0024 Հնս, 2026
  • Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել 09:5424 Հնս, 2026
  • Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը 09:4224 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները 09:3424 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունել 09:1924 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015