ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների կիրառման մասին» որոշում: Ըստ այդմ նախատեսվում է էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերի թղթային տարբերակով կիրառման հնարավորություն՝ մինչև մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգում համապատասխան ծրագրի ներդրումը և գործարկումը։