ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցի ժամանակ Ուկրաինային ակտիվ աջակցություն է խոստացել՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտնել է, որ Ուկրաինային ակտիվորեն օգնելու է տնտեսական ու ռազմական ոլորտներում:
Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն «առաջնահերթ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու եվրատլանտյան ձգտումներին»: ԱՄՆ պետքարտուղարը «կարևորում է Ուկրաինայի՝ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացն ու օրենքի գերակայության սկզբունքների իրականացումը»: