Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո ՀԱՊԿ-ի հավաքական պաշտպանության ուժերի մարտունակության փոփոխություն չի նկատվում: Այս մասին հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի վերջին տարիների բոլոր միջոցառումներին, նախևառաջ՝ զորավարժություններին, ՀՀ զինված ուժերը «ցուցադրել են բավականին բարձր ռազմական պատրաստվածություն»:
«Պետք է հասկանալ՝ Հայաստանի զինված ուժերը մեր հավաքական պաշտպանության ուժերի միայն մի մասն են: Եվ, իհարկե, նույնիսկ չնայած հակամարտությանը՝ մեր հավաքական պաշտպանության ուժերի մարտունակության փոփոխություն չենք տեսնում: Հակառակը՝ ամեն տարի մեր ուժերն ամրապնդվում են»,-ընդգծել է Ստանիսլավ Զասը: