• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ... 13:12
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ 12:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:1421 Հնվ, 2021

Հայկական ֆուտբոլի լեգենդը 32 տարեկան է. այսօր Մխիթարյանի ծննդյան օրն է

«Իմ գաղտնիքը շատ պարզ է։ Ողջ կյանքիս ընթացքում ինձ շրջապատել և շրջապատում են գերազանց մարդիկ, որոնք օգն​ում են, աջակցում են անհաջողությունների դեպքում, չեն թողնում գոռոզանամ հաջողությունների դեպքում։ Դրա համար կարող եմ շնորհակալ լինել Աստծուց»։

Այսօր հայ մեծագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Հայաստանի ազգային ընտրանու ավագ և լավագույն ռմբարկու, 10 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հատուկ տեսանյութ է պատրաստել, որում տարբեր բնագավառների ներկայացուցիչների շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են ասում Մխիթարյանին։

Շնորհավորողների թվում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ազգային ընտրանու ֆուտբոլիստներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ և պատանի խաղացողներ։
 
1lurer.am-ը լեգենդար ֆուտբոլիստի ծննդյան առիթով հավաքել է նրա ֆուտբոլային կարիերայի ամենակարևոր ու հետաքրքիր դրվագները:

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկանում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է շարունակել հոր գործը՝ ֆուտբոլիստի կարիերան։ 

«Չեք պատկերացնում ոնց կուզեի, որ նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ: Գիտակցված ոչինչ չեմ վերցրել նրանից, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել»,- մի առիթով նշել է Մխիթարյանը։

Ֆուտբոլիստի կարիերայի մեկնարկը, կամ՝  «Փյունիկում»

1995 թվականին Մխիթարյանը դարձել է «Փյունիկի» երիտասարդական թիմի անդամ և իր առաջին աշխատավարձը ստացել է տասնհինգ տարեկանում։ Ավելի ուշ տեղափոխվել է «Փյունիկի» մեծահասակների թիմ՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ առաջին անգամ հանդես գալով 2006 թվականին, 17 տարեկանում։ Վերջին անգամ թիմի կազմում խաղացել է 2009 թվականի խաղաշրջանում։ Այդ խաղաշրջանի 10 թիմային խաղերի ընթացքում նա դարպաս է ուղարկել 11 գնդակ։ «Փյունիկի» մեծահասակների թիմում 4 տարվա խաղաշրջանի ընթացքում չորս անգամ նվաճել է Հայաստանի Պրեմիեր լիգան (2006, 2007, 2008 և 2009 թվականներին)։ 2007 և 2009 թվականներին նրանց թիմը երկու անգամ նվաճել է Հայաստանի սուպերգավաթը, մեկ անգամ՝ 2009 թվականին, Հայաստանի գավաթը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը ժամանակին մարզում էր «Փյունիկը», Հենրիխի մասին մի անգամ ասել է․ «Նա միայնակ կարող է հաղթել խաղը։ Նա որսում է ճիշտ պահը և հաճույքով հարվածում»:

«Մետալուրգ»

«Փյունիկում» խաղալիս տաղանդավոր երիտասարդին նկատեցին ուկրաինական Դոնեցկի «Մետալուրգից», որը դարձավ Մխիթարյանի առաջին արտասահմանյան ակումբը: Եվրոպայի լիգայում 2009-ի հուլիսի 16-ի իր առաջնախաղին նա խփեց մեկ գոլ, և թիմը 3-0 հաշվով հաղթեց Բելառուսի Պրեմիեր լիգայի Մինսկի «Պարտիզանին»: Այդ խաղաշրջանը Մխիթարյանն ավարտեց 38 ելույթով՝ հեղինակելով 14 գոլ, ներառյալ 29 խաղ և 9 գոլ լիգայի խաղերում։

«Ես 7 տարեկան էի, երբ սկսեցի մարզվել «Փյունիկում»։ Շատ երջանիկ էի, երբ հետագայում միացա «Փյունիկի» հիմնական թիմին։ Դա իմ կարիերայի վաղ շրջանի ամենահուզիչ պահերից մեկն էր ինձ համար։ Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, և երբ երազանքդ կատարվում է, և դու սկսում ես քո ճանապարհը, դու անհավանական երջանկություն ես զգում։ Երբ ես տեղափոխվեցի իմ առաջին արտասահմանյան ակումբը՝ Դոնեցկի «Մետալուրգ», հասկացա, որ կարող եմ շարունակել առաջխաղացումս և ֆուտբոլային լավ կարիերա ունենալ»:

Հաջորդ խաղաշրջանին՝ 21 տարեկան հասակում, Մխիթարյանը դարձավ ակումբի ավագ՝ դառնալով Դոնեցկի «Մետալուրգի» պատմության մեջ ամենաերիտասարդ ավագը: Իր երկրորդ խաղաշրջանին նա խաղաց 9 խաղ և խփեց 3 գոլ, այդ բոլորը՝ լիգայում։ «Մետալուրգում» լինելու ընթացքում նա ունեցավ լիգայի 37 ելույթ՝ խփելով 12 գոլ: Մխիթարյանն ակումբում իր վերջին խաղը անցկացրեց «Դնիպրոյի» հետ օգոստոսի 30-ին՝ հաղթելով նրան 2-1 հաշվով: Ընդհանուր առմամբ՝ նա ակումբում խաղաց  46 հանդիպում՝ խփելով 17 գոլ։ Օգոստոսի 30-ին Մխիթարյանը կնքեց 7,5 մլն դոլար արժողությամբ գործարք՝ դառնալով կարգով ավելի բարձր Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ:

           «Հանքափորները», կամ մեծ կարիերայի սկիզբը

Նրա նորամուտը կայացավ սեպտեմբերի 10-ին Կիևի «Օբոլոնի» հետ արտագնա խաղում, 62֊րդ րոպեին նրան փոխարինեց Էդուարդոն։ Մխիթարյանի տնային նորամուտը շատ ավելի հաջող ստացվեց։ Սեպտեմբերի 19֊ին՝ խաղի սկզբում, նվազագույն հաշվով պարտվելով՝ «Շախտյորին» հաջողվեց 4։1 հաշվով հաղթել Սիմֆերոպոլի «Տավրիային»։ Մխիթարյանն իր առաջին գոլը «Շախտյորի» կազմում հենց այս խաղում տոնեց։ Երեք օր անց նա իր առաջին խաղն անցկացրեց Ուկրաինայի գավաթում՝ խաղալով «Կրիբվասի» դեմ, որն էլ ավարտվեց 6։0 հաշվով՝ հօգուտ «Շախտյորի»։ Այս խաղում Մխիթարյանը հեղինակեց իր երկրորդ գոլը։

Եվրոպայում նա իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 28-ին «Չեմպիոնների լիգայում» խաղալով «Սպորտինգ Բրագայի» դեմ՝ հաղթելով 3։0 հաշվով։ Նրա առաջին մրցաշրջանը չափազանց հաջող ընթացավ «Շախտյորի» կազմում, քանզի նրանք թրեբլ գրանցեցին՝ հաղթելով Պրեմիեր լիգան, Ուկրաինայի գավաթը, Ուկրաինայի սուպերգավաթը:

«Բորուսիա», կամ դեպի ֆուտբոլային Եվրոպա

2013-ի ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց գերմանական «Դորտմունդ»։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։

«Շախտյորում» իմ գլխավոր նպատակը գոլեր խփելն էր, քանի որ իմ բրազիլացի խաղընկերները ստեղծում էին գրոհներն ու կառավարում էին խաղը: «Բորուսիայում» ես կարող եմ կառավարել խաղը, գոլեր խփել ու արդյունավետ փոխանցումներ կատարել: Այստեղ ես ամեն ինչ էլ կարող եմ: Եվ, փառք Աստծո, կարող եմ լուծել այդ խնդիրները: Եվ ես մեծ հույս ունեմ, որ կշարունակեմ այսպես խաղալ:

 

«Բորուսիայում» Մխիթարյանի առաջին մրցաշրջանն այդքան էլ հարթ չընթացավ։ Նա հեղինակեց ընդամենը 9 գնդակ, և, whoscored կայքի արդյունքներով, Եվրոպայի հինգ առաջատար առաջնություններում հանդես եկող 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը՝ 7.58 միջին գնահատականով: Բացի դրանից՝ նա իր վրա մեծ ճնշում էր զգում, ինչպես նաև պատասխանատվության մեծ զգացում։ 2014 թվականին Հենրիխ Մխիթարյանը ներառվել է FourFourTwo ամսագրի լավագույն ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը։

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կայացած «Հերտա»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում Մխիթարյանը վնասվածք ստացավ և հետ մնաց 6 շաբաթով։ Այդ ամենից հետո Յուրգեն Կլոպը լքեց «Բորուսիան» և տեղափոխվեց «Լիվերպուլ»: Հենրիխը Մխիթարյանը Կլոպի և իր ակումբի հետ կարողացավ նվաճել Բունդեսլիգայի փոխչեմպիոնի տիտղոսը, դարձավ Գերմանիայի գավաթի ֆինալիստը, իսկ 2014 թվականին հռչակվեց Գերմանիայի սուպերգավաթակիր։ Այդ խաղում «Բորուսիան» հաղթեց Մխիթարյանի և Պիեռ Էմերիկ Օբամեյանգի գոլերի շնորհիվ։

«Չգիտեմ, թե այդ գաղափարն ակումբում ինչպես է ծագել։ Բայց ինձ շատ հաճելի է, որ 50 հազարանոց մարզադաշտում ամեն գոլիցս հետո հնչում է «Սուսերով պարը», որովհետև ցանկացած մարդ պետք է ծանոթ լինի հայկական մշակույթին, հայ ժողովրդին։ Ինձ համար դա մեծ պատիվ է»:  

2015 թվականի հուլիսի 1-ին Թոմաս Տուխելը 3 տարվա պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Նա սկսեց թիմին մարզել, և հենց այդ ժամանակ թիմը ծաղկում ապրեց։ Կարճ ժամանակում «Բորուսիան» ցույց տվեց իր իրական դեմքը։ Ակումբը վարկանիշային աղյուսակում բարձրացավ և ամրապնդվեց առաջին հորիզոնականներում՝ ցույց տալով իր լավագույն խաղը։

«Առաջին անգամ ես Տուխելի հետ հանդիպեցի անցած տարվա մարտին (2014 թվականին), և նա ինձ համոզեց մնալ «Բորուսիայում»: Ես մնացի, որովհետև մարդկանց պետք է ինչ-որ բան ապացուցեի: Անհրաժեշտ էր ցուցադրել, որ իզուր չեմ հայտնվել այստեղ: Նույն պատճառով ես ուզում եմ շարունակել ելույթներս դորտմունդյան թիմում: Արդյոք Տուխելը կարո՞ղ է համոզել ինձ՝ նաև հաջորդ մրցաշրջանում հանդես գալու «Բորուսիայի» կազմում: Հույս ունեմ: Առաջին քայլը նա կատարել է: Իսկ ինչո՞ւ չի կարող անել երկրորդը»:
 

«Բորուսիայի» 2015-2016 մրցաշրջանում 27-ամյա Մխիթարյանը Բունդեսլիգայի շրջանակում մասնակցեց թիմի 31 խաղի` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 140 հանդիպման և դարձել 41 գոլի հեղինակ։ 2016 թվականի հունիսի 15-ին Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարեց, որ իր ներկայացուցիչը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Դեպի «Կարմիր սատանաներ» և բարդ հարաբերություններ Մոուրինյոյի հետ

Հենրիխ Մխիթարյանը տոնում է իր խփած գոլը Զորյայի դեմ խաղում

 
Հուլիսի 6-ին Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: Նրա տրանսֆերն անգլիական ակումբին արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածաշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, որը 2006 թվականին իտալական «Միլանից» անգլիական «Չելսի» տեղափոխվեց 40 մլն եվրոյի դիմաց: Մխիթարյանը համարվում է նաև մանչեսթերցիների կազմում հանդես եկած 40-րդ ազգության, ինչպես նաև առաջին հայ ֆուտբոլիստը: 

Իր նորամուտը անգլիացիների կազմում Հենրիխը նշեց հուլիսի 16-ին՝ «Ուիգանի» հետ ընկերական խաղում՝ դաշտում անցկացնելով 45 րոպե: Հուլիսի 22-ին Շանհայում կայացավ International Champions Cup-ի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճը, որտեղ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը մանչեսթերցիների կազմում։ Խաղն ավարտվեց 4:1 հաշվով՝ «Բորուսիայի» հաղթանակով: Հենրիխ Մխիթարյանը առաջին մրցաշրջանում Պրեմիեր լիգայում խփեց 4 գոլ, իսկ մանկունյանցիներին օգնեց հաղթել Եվրոպա լիգան։ 2017 թվականի մայիսին՝ Եվրոպա լիգայի եզրափակչում, կիսաշրջադարձ հարվածով գրավեց Ամստերդամի «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևեց մանկունյանցիներին։ Հենրիխ Մխիթարյանն այդ տարի դարձավ ԵԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը՝ 6 գոլ։ Հիշվող է այդ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» գոլը, որը եղավ «Սանդերլենդի» հետ խաղում։

2017-2018 մրցաշրջանը լավ սկսվեց Մխիթարյանի համար, նա Պրիմիեր լիգայի սկզբի խաղերում դարձավ 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանը նաև ՉԼ-ում գրավեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասը։ Սակայն Հայաստանի ազգային հավաքականի խաղերից հետո Մխիթարյանը խաղային հետընթաց գրանցեց։ Միաժամանակ, լարվեցին Մխիթարյանի և Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունները, որոնք լարված էին նաև Մխիթարյանի «Մանչեսթեր» տեղափոխության սկզբի ամիսների ընթացքում։
 

Երբեմն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում լինում են դժվար ժամանակներ, բայց երբեք պետք չէ հանձնվել։ Երբեմն կարող ես ունենալ մտքեր, որ պետք է կանգ առնել։ Դա մարդկային բնական զգացողություն է, բայց դա չի կարող քեզ ստիպել դադարեցնել այն, ինչ դու սկսել ես։ Դու պետք է ուժ գտնես վատ մտքերը վանելու համար։

 
Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կարիք ունեցավ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից։ Նրա ծառայություններով հետաքրքրվում էին Միլանի «Ինտերը» և «Արսենալը»։ «Ինտերը» չկարողացավ գնել Մխիթարյանին, որովհետև վտանգ կար խախտելու ֆեյր-փլեյի կանոնները, իսկ «Արսենալը» եղավ միակ տարբերակը։
 

Սանչես-Մխիթարյան փոխանակում, կամ  Պրիեմեր լիգայում՝  արդեն որպես «զինագործ»

 
2018 թվականի հունվարի 22-ին՝ իր ծննդյան հաջորդ օրը, Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կնքեց «զինագործների» հետ: Նրա աշխատավարձը կազմում է շաբաթական մոտ 142 հազար եվրո: Մխիթարյանի փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդը» գնեց «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը։
 
 
Մխիթարյանը իր նորամուտը «Արսենալում» նշեց հունվարի 20-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում: Իսկ «Էմիրեյթս» ստադիոնում իր առաջին խաղը եղավ փետրվարի 3-ին՝ Լոնդոնի «Էվերտոնի» դեմ: Այդ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։
 
«Արսենիալի» կազմում առաջին գոլը խփել է մարտի 8-ին՝ «Սան Սիրո» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչում կայանալիք «Միլանի» հետ խաղում։ Հանդիպման 15-րդ րոպեին Մեզութ Օզիլի կատարած փոխանցումից հետո Մխիթարյանը հարված կատարեց դարպասին, և Լեոնարդո Բոնուչիից անդրադարձով գնդակը հայտնվեց Ջանլուիջի Դոննարումմայի պաշտպանած դարպասը։ «Արսենալը» այդ խաղում հաղթեց 2։0 հաշվով։
 

Եվրոպական վերջին կանգառը, կամ ՝ «Ռոմա»

 
2019 թվականի սեպտեմբերի 2-ին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա» մինչև հաջորդ տարվա հուլիսի 30-ը։ Վճարման արժեքը 3 մլն Եվրո էր։ Հենրիխը իր առաջին խաղը` նոր թիմի կազմում, անցկացրեց սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» դեմ մրցավեճում, որտեղ դարձավ գոլի հեղինակ։ Չնայած որ Մխիթարյանը վնասվածքների պատճառով բաց թողեց մրցաշրջանի զգալի մասը` նա հարմարվեց «Ռոմային» ու դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ։
 
 
2020 թ. օգոստոսի 30-ին «Ռոման» գնեց Մխիթարյանի տրանսֆերը։ Նոյեմբերի 5-ին Եվրոպայի լիգայի խմբային փուլի ռումինական «Կլուժի» դեմ մրցավեճում Մխիթարյանը 57-րդ վայրկյանին գրավեց հակառակորդի դարպասը ու այդպիսով դարձավ այդ մրցաշարում իր ակումբի ամենաարագ գոլ խփած ֆուտբոլիստը։ Նոյեմբերի 8-ին Հենրիխը «Ջենոայի» հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց (3:1), իսկ նոյեմբերի 22-ին «Պարմայի» դեմ հանդիպմանը նա դուբլ արեց։ Հենրիխ Մխիթարյանը նաև ճանաչվեց «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը։
 
2020-21 մրցաշրջանը Հենրիխը փայլուն է մեկնարկել՝ դառնալով գոլերի ու ասիսթների հեղինակ և ստիպելով սպորտային մամուլին անդրադառնալ իրեն: 
 

Ինտելեկտուալը

Նա տիրապետում է 6 լեզվի (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն), իսկ այժմ սովորում է իտալերեն։ Հենրիխն ավարտել է  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։

Դիտումների քանակ594
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել 17:5909 Օգս, 2026
  • Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 16:4209 Օգս, 2026
  • ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:0609 Օգս, 2026
  • Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան 15:2709 Օգս, 2026
  • Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը 15:0409 Օգս, 2026
  • ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ 14:4509 Օգս, 2026
  • Երևանի Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:5609 Օգս, 2026
  • ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով 13:3409 Օգս, 2026
  • Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը 13:1209 Օգս, 2026
  • Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ 12:5009 Օգս, 2026
  • Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը 11:4209 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3509 Օգս, 2026
  • Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ․ օգնության են հասել փրկարարները 11:3209 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10:5409 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1009 Օգս, 2026
  • Արարատ գյուղի ամբուլատորիան հիմնանորոգվել և վերազինվել է 01:1009 Օգս, 2026
  • Շնող գետի ավազանի հնագիտական հետազոտություն 00:3909 Օգս, 2026
  • Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ 23:5808 Օգս, 2026
  • Հայտնի են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող 4-րդ բանակային խաղերի հաղթողները 23:2108 Օգս, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ-նախարար Ժասլան Մադիևին 22:5408 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հուլիսին ռեկորդային է եղել․ Լևոն Ազիզյան 22:2008 Օգս, 2026
  • 1-ին փուլում 500 մլն դոլար, 2-րդում՝ ավելի քան 4 մլրդ դոլարի ներդրում. Firebird AI գործարանի բացումը 21:5108 Օգս, 2026
  • ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում 21:2008 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱՄՆ և ՀՀ ղեկավարները վերահաստատել են TRIPP-ի կառուցումը սկսելու հաստատակամությունը 21:0008 Օգս, 2026
  • Դպրոց-մանկապարտեզի կառուցումից մինչև հուշարձանների վերականգնում. նշվում է Շինարարի օրը 20:5808 Օգս, 2026
  • Կերպարվեստի և նորաձևության յուրօրինակ հանդիպում 20:4908 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.08.2026 20:4308 Օգս, 2026
  • Զելենսկին Բելգրադում հանդիպել է Վուչիչի հետ 20:2908 Օգս, 2026
  • Սայաթ-Նովայի փողոցում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ ՓԾ 20:1808 Օգս, 2026
  • ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության և հաշտեցման ճանապարհին. Գրոնո 20:0508 Օգս, 2026
  • Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. վարչապետը ներկա է եղել խաղերի փակման հանդիսավոր արարողությանը 19:5408 Օգս, 2026
  • Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն. Ուիթքոֆ 19:4508 Օգս, 2026
  • Սերբիան կաջակցի Ուկրաինային Եվրամիության ճանապարհին. Վուչիչ 19:3808 Օգս, 2026
  • Հրդեհի ահազանգ Սայաթ-Նովայի փողոցում. հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի 19:2708 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո 19:2208 Օգս, 2026
  • Հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևները հանձնվեցին ուժային կառույցների մասնակցությամբ բանակային խաղերի մրցանակակիրներին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:1608 Օգս, 2026
  • Երիտասարդների բնապահպանական պահանջները 18:4308 Օգս, 2026
  • Գելենջիկի լողափերը կփակվեն օդային տագնապի ժամանակ. Բոգոդիստով 18:0608 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը 17:5508 Օգս, 2026
  • Ուկրաինան ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է ակնկալում. Զելենսկի 17:2608 Օգս, 2026
  • Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում 17:0308 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում. վարչապետի ուղերձը | 08.08.2026 17:0008 Օգս, 2026
  • Մենք կենտրոնանալու ենք TRIPP նախագծի վրա, որը ևս մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում. վարչապետ 16:4708 Օգս, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 193 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:3208 Օգս, 2026
  • Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ 16:0908 Օգս, 2026
  • 256 միլիոն դրամ՝ Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգմանը 15:5708 Օգս, 2026
  • Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Փաշինյան 15:4108 Օգս, 2026
  • Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ 15:3508 Օգս, 2026
  • Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2708 Օգս, 2026
  • Վաշինգտոնյան համաձայնությանը հաջորդած մեկ տարվա ձեռքբերումները՝ փաստերով 14:4808 Օգս, 2026
  • Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 14:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը 14:2908 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ 14:1608 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 14:0308 Օգս, 2026
  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» 13:4108 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 13:3408 Օգս, 2026
  • Փեզեշքիանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իրանը ոչնչացնելու ցանկության համար 13:2708 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 13:1108 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Որն է եղել սպանություն պատվիրելու Արգամ Աբրահամյանի շարժառիթը. ՔԿ բացահայտումը 13:0008 Օգս, 2026
  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում 12:5308 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015