Ոստիկանության ՔՈԳՎ և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների համատեղ օպերատիվ խմբի կողմից հունվարի 20-ին Բեռլին-Մինսկ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 33-ամյա Արթուր Հ.-ն, որը 2019 թ. ապրիլի 25-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք՝ տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: