• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Հայաստանն ու Օմանը զարգացնում են երկկողմ հարաբերությունները. Փոլադյան Բաց հարթակ. Հայաստանն ու... 20:43
Օրակարգում ԱՄՆ-Կուբա աճող լարվածությունն է Օրակարգում ԱՄՆ-Կուբա աճող լարվածությունն է 20:03
Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոխվել է, և կայացվել մեղադրական վերդիկտ Պետական դավաճանության մեջ մեղադրվող... 12:26
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարեկան է
Մշակույթ
13:5920 Հնվ, 2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարեկան է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 25-ին կդառնա 15 տարեկան։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հիմնադրած կոլեկտիվը շատ կարճ ժամանակում կարողացավ իր հատուկ տեղը գրավել հայ կատարողական արվեստում և հայտ ներկայացնել միջազգային երաժշտական ասպարեզում՝ աշխարհում գործող բազմաթիվ կայացած ու ավանդույթներ ունեցող նվագախմբերի կողքին հանդես գալով ինքնատիպ հնչողությամբ, հետաքրքիր երաժշտականությամբ ու հարուստ երկացանկով։

 

2006 թվականին նվագախումբը ստեղծվել է 18 տարեկան համախոհ երիտասարդների ջանքերով. երիտասարդներ, որոնք մաքսիմալիստ էին, համարձակ, հավատում էին իրենց հաջողությանը, ու չնայած դրան՝ երևի թե չէին էլ պատկերացնում, որ ընդամենը մի քանի տարի անց հանդես կգան աշխարհի լավագույն համերգասրահներում՝ արժանանալով ամենանրբաճաշակ հանդիսատեսի բուռն ծափողջույններին։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և երաժիշտների նվիրյալ աշխատանքի շնորհիվ նվագախումբը կարճ ժամանակում ձեռք է բերել միջազգային ճանաչում: Նվագախումբը գործունեության 15 տարիների ընթացքում ավելի քան 600 համերգով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Նիդերլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Չինաստանում, Լիբանանում, Արաբական Էմիրություններում, Իսրայելում, Մալթայում, Ռուսաստանում, աշխարհի լավագույն համերգասրահներում, այդ թվում՝ Փարիզի Opera Garnier-ում, Բեռլինի ֆիլհարմոնիայում և Konzerthaus-ում, Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Վիեննայի Musikverein-ում, Համբուրգի Elbphilharmonie-ում, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան համերգասրահում, Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում և բազմաթիվ այլ հեղինակավոր դահլիճներում։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր արտասահմանյան համերգային շրջագայությունների ընթացքում մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդպիսով հանրահռչակելով և՛ հայկական կոմպոզիտորական ժառանգությունը, և՛ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը։ Նվագախումբը 2020 թ․ հունվարին Մաքսիմ Վենգերովի հետ մեկնեց եվրոպական հյուրախաղերի՝ եվրոպացի ունկնդրին առաջին անգամ ներկայացնելով Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։

Նվագախմբի հարուստ երկացանկում ընդգրկված են դասական և ժամանակակից հայ (Ալեքսանդր Սպենդիարյան, Հարո Ստեփանյան, Արամ Խաչատրյան, Գրիգոր Եղիազարյան, Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Էդուարդ Բաղդասարյան, Ավետ Տերտերյան, Ջոն Տեր-Թադևոսյան, Տիգրան Մանսուրյան…) և այլազգի կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ: Երկացանկում ներառված է ավելի քան 1100 ստեղծագործություն, 15 տարվա ընթացքում ներկայացվել են համաշխարհային և հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ։ Հայ կոմպոզիտորների 100-ից ավելի ստեղծագործություններ առաջին անգամ հնչել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

Նվագախումբը համագործակցում է աշխարհում հայտնի մենակատարների, դիրիժորների և արտիստների հետ. Վալերի Գերգիև, Վլադիմիր Սպիվակով, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի, Սերգեյ Խաչատրյան, Ջոն Մալկովիչ և բազմաթիվ այլ աշխարհահռչակ արտիստներ պարբերաբար ելույթ են ունենում նվագախմբի հետ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս մի շարք փառատոներով, նորարարական ծրագրերով։ Մասնավորապես, արդեն երկար տարիների պատմություն ունեն Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, Խաչատրյանի անվան, «Արմենիա» միջազգային փառատոները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ աշխարհում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբն իրական ժամանակում հնչեցրեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի շրջանակներում նվագախումբը, 2020 թ․ հունիսին կիրառելով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքները, դիրիժորին, մենակատարին և նվագախմբին հեռավար ձևաչափով հանդիպելու հնարավորություն ստեղծեց։

Կոլեկտիվը, համերգային ելույթներից բացի, նաև երաժշտագիտական գործունեություն է ծավալում. անցած 15 տարիներին ձայնագրվել և թվայնացվել են հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ հարյուրավոր ստեղծագործություններ, ինչը հնարավորություն է տալիս մեր երաժշտական ժառանգությունը սերունդների համար պահպանել ժամանակակից ձևաչափով, ինչպես նաև հանրայնացնել աշխարհում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս նաև մի շարք կրթական ծրագրերով։ 2018 թ. նոյեմբերից Սիմֆոնիկն ավագ դպրոցներում իրականացնում է «ԴասA» կրթամշակութային նախագիծը, որի նպատակը ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով երիտասարդ սերնդի ուղղորդումն է դեպի դասական արվեստ: Կազմակերպվում են նաև առցանց վարպետաց դասեր աշխարհում հայտնի երաժիշտների և մանկավարժների մասնակցությամբ։

Գործունեության կարևորագույն ուղղություններից են սոցիալական պատասխանատվությունն ու բարեգործական նախագծերը. 15 տարում կյանքի են կոչվել սոցիալական, մարդասիրական, բարեգործական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր։  

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները վերջին տարիներին բազմիցս հեռարձակվել են մեծ լսարան ունեցող միջազգային հարթակներում՝ Medici.tv, Euronews, Classic.fm, Mezzo TV և այլն։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ ամփոփելով անցած 15 տարիները‚ ազդարարում է նոր փուլի մեկնարկը, փուլ, որը հագեցած է լինելու սիրելի ունկնդրին հաճելի պահեր պարգևելուն միտված ստեղծարար աշխատանքով, նոր գաղափարներով, աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ համընթաց քայլելու և հայկական երաժշտական արվեստն աշխարհում է՛լ ավելի հանրայնացնելու տեսլականով։

Դիտումների քանակ233
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մարդասիրական ակցիային 11:5323 Հոկ, 2020 Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մարդասիրական ակցիային Մշակույթ
  • Սերգեյ Սմբատյանը միացել է բարի կամքի հայ դեսպանների կոչին՝ ուղղված ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին 17:4517 Հոկ, 2020 Սերգեյ Սմբատյանը միացել է բարի կամքի հայ դեսպանների կոչին՝ ուղղված ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին Մշակույթ
  • Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում 10:4609 Հոկ, 2019 Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում Մշակույթ
Հիմա եթերում
Լրահոս
  • Հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուն. բացառիկ ցուցադրություն 00:4229 Մար, 2026
  • Թե՛ Բելառուսին, թե՛ ամռան մրցակիցներին ես եմ ընտրել․ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը 00:1829 Մար, 2026
  • Այգեձորցի դպրոցականների կտավները 23:5328 Մար, 2026
  • ՔՊ-ում քվեարկության արդյունքներ․ ովքե՞ր են առաջատար հնգյակում 23:3828 Մար, 2026
  • Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է 23:2228 Մար, 2026
  • ԵԽ-ում հայ ուսանողը 46 երկրի ՄԻՊ-ի առջև ներկայացրել է Հայաստանը 23:0328 Մար, 2026
  • Թատրոն և քաղաքականություն. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4028 Մար, 2026
  • Նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ․ ՔՊ-ի թեկնածուների ընտրությունը 22:2028 Մար, 2026
  • Որոշում կայացնողը ժողովուրդն է. Քաղաքացիական պայմանագրի հանդիպումները Երևանում 22:0928 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.03.2026 21:4528 Մար, 2026
  • Նախնական արդյունքները՝ 21:00-ի դրությամբ․ ՔՊ-ի թեկնածուների ընտրությունը 21:3628 Մար, 2026
  • Առատ ձյուն, ցածր տեսանելիություն և սաստիկ քամի․ ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 21:3028 Մար, 2026
  • Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 21:1828 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Թալանը հետ բերելու շնորհիվ բյուջեի հավելյալ եկամուտը կազմել է 6.6 մլրդ դոլար. վարչապետ 21:0028 Մար, 2026
  • ԲՏՃՄ ճամբար՝ միայն աղջիկների համար 20:5128 Մար, 2026
  • «Գտի՛ր քո Իկիգայը». ճապոնական փիլիսոփայությունը՝ հայկական միջավայրում 20:3728 Մար, 2026
  • Սովորել, սովորեցնել, հետո էլի աճել. «Իմ քայլի» շահառուներին Լիկան հրուշակագործություն է սովորեցրել 20:2328 Մար, 2026
  • Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը 20:1428 Մար, 2026
  • Թուրքիայի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում 20:0628 Մար, 2026
  • Սպիտակի ԲԿ-ում սկսվել է ինսուլինային գրիչների անվճար բաշխումը մինչև 40 տարեկաններին 19:5728 Մար, 2026
  • Արագածում ձյան ծածկույթի բարձրությունը հատել է 3 մետրը 19:4228 Մար, 2026
  • Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով. Վենս 19:2928 Մար, 2026
  • Փեզեշքիանը և Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել 19:1728 Մար, 2026
  • Զելենսկին ժամանել է Կատար. ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր 19:0228 Մար, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարը Կատարի վարչապետի հետ հեռախոսազրույցում կարևորել է տարածաշրջանային կայունության և խաղաղության ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը 18:4228 Մար, 2026
  • Էդուարդ Հակոբյանը աշխատանքային այցով եղել է Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունում 18:3628 Մար, 2026
  • Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին 18:2328 Մար, 2026
  • Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 18:1228 Մար, 2026
  • Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ստորագրվել է կանոնակարգը 18:0828 Մար, 2026
  • Հայտնաբերվել են ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումը 17:5328 Մար, 2026
  • Իրանում պատերազմը կարող է ազգամիջյան թշնամանք հրահրել թուրքերի, քրդերի, արաբների և պարսիկների միջև. Քալըն 17:3228 Մար, 2026
  • ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ 17:2628 Մար, 2026
  • Միրզոյանը և Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ 17:1828 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Չի բացառվում Ուկրաինայի համար նախատեսված զենքն օգտագործվի Իրանի դեմ. Մարկո Ռուբիո 17:0028 Մար, 2026
  • «Արարատցեմենտ» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 261 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5828 Մար, 2026
  • Փեզեշքիանն ու Շարիֆը քննարկել են տարածաշրջանում խաղաղությանն ուղղված դիվանագիտական ջանքերը 16:3728 Մար, 2026
  • Երջանիկ նորապսակների տեսնելով՝ երջանկացանք. Փաշինյան 16:2628 Մար, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ ԲՏԱ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը 16:0628 Մար, 2026
  • Իրանը ոչնչացվում է. Թրամփ 15:5328 Մար, 2026
  • Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը 15:4028 Մար, 2026
  • Գրիգոր Խանջյան. «Տեղի հանճարը» 15:1828 Մար, 2026
  • Ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկի փոփոխությունը. ինչպես է հաշվարկվում 15:0628 Մար, 2026
  • Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել 15:0228 Մար, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր 14:5328 Մար, 2026
  • Երեք ամսում ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարի համար 11336 առցանց դիմում է ներկայացվել 14:3828 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոն 14:2728 Մար, 2026
  • Դաղստանում հորդառատ անձրևներից հետո ջրհեղեղ է սկսվել. Մախաչկալայում արտակարգ դրություն է հայտարարվել 14:1628 Մար, 2026
  • «Բուշեր» ատոմակայանից տարհանվել է «Ռոսատոմի» ևս 164 աշխատակից 14:0628 Մար, 2026
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. երթևեկությունը վերականգնվել է 13:5228 Մար, 2026
  • Ու այսպես՝ բոլոր տեղերում. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 13:4528 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:4128 Մար, 2026
  • Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կմեկնեն Իսլամաբադ՝ քննարկելու պատերազմի դադարեցումը 13:2128 Մար, 2026
  • Ուկրաինայի համար նախատեսված զենքը կարող է օգտագործվել Իրանի դեմ ռազմական գործողություններում. Ռուբիո 13:0828 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Հաջորդ փուլը լինելու է թոշակառուների լավ ապրելը. վարչապետ-քաղաքացի զրույցը 13:0028 Մար, 2026
  • Փորձնական ծրագիր` ուղղված հասարակագիտության և պատմության ուսուցիչների կարողությունների զարգացմանը 12:5228 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, հետևել շինաշխատանքներին 12:3728 Մար, 2026
  • Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոխվել է, և կայացվել մեղադրական վերդիկտ 12:2628 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:1328 Մար, 2026
  • Վերազինված լաբորատորիաներ՝ հանրապետության դպրոցներում 12:0928 Մար, 2026
  • Հայաստանի կառավարության և Synopsys-ի միջև ձևավորված են վստահելի գործընկերային հարաբերություններ. ԲՏԱ նախարար 11:5828 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում շարունակվում են ռազմական գործողությունները 11:4628 Մար, 2026
  • «Դոմուս» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 407 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:3128 Մար, 2026
  • Հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են 11:2028 Մար, 2026
  • Ուկրաինայի վրա ճնշումը չի հանգեցնի պատերազմի արագ ավարտին. Զելենսկի 11:1428 Մար, 2026
  • Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցել է «Գրեյս և Փոլ Շահինյաններ. հայկական քրիստոնեական արվեստ և մշակույթ» դասախոսությանը 11:0028 Մար, 2026
  • Այսօր էլ ենք Երևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5128 Մար, 2026
  • Մինչ թեկնածուները «կոֆե կենտրոն» են անում, հանձնաժողովն աշխատում է. վարչապետ 10:2928 Մար, 2026
  • Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 10:0328 Մար, 2026
  • «Կոֆե կենտրոն»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:4828 Մար, 2026
  • 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին․ նրանք կասկածվում են «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ 09:3328 Մար, 2026
  • Փարիզում Սուրեն Պապիկյանին «Պատվո լեգեոն» շքանշանն է հանձնվել 09:0428 Մար, 2026
  • Ընթանում է ՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը 08:5628 Մար, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:4628 Մար, 2026
  • Վարչապետը 2 ժամ քաղաքացիների նամակներն է կարդացել, հետո մասնակցել թմբուկի դասի 08:1828 Մար, 2026
  • Օրենքն արգելում է այս խնդրանքը բավարարել, բայց ահա այսպիսի սիրուն նամակ եմ ստացել․ Փաշինյան 08:0628 Մար, 2026
  • Ակնկալվում է, որ շուրջ 4000 մարդ կժամանի. Հայաստանը կազմակերպում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 01:2028 Մար, 2026
  • Իսրայելը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ գործողությունները 01:1728 Մար, 2026
  • Մինչ նոր հանդիպում․ Ֆրանսիայի վարչապետին ու զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարին մաղթեցի հաջողություն․ Պապիկյան 01:0928 Մար, 2026
  • Գյումրու անկարգությունների գործով նոր մեղադրյալներ կան 00:5728 Մար, 2026
  • Տեղումնառատ վտանգավոր իրավիճակ Լոռիում և Տավուշում. պատասխանատուներն աշխատում են 24/7 ռեժիմով 00:2128 Մար, 2026
  • Երևան-Կապան չվերթը կվերականգնվի. տոմսեր կարելի է գնել առցանց 00:1128 Մար, 2026
  • Պատերազմ-խաղաղության երկընտրանքը մեր քաղաքականությունից է կախված. ՔՊ-ն վարչապետի թեկնածու է ընտրում 23:5727 Մար, 2026
  • «Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց 23:2827 Մար, 2026
  • ԱՄՆ օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ․ դեսպանություն 23:1627 Մար, 2026
  • ՀՀ դեսպանը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Դոմինիկյան Հանրապետությունում 23:0027 Մար, 2026
  • Սողանք Կապան քաղաքում 22:4227 Մար, 2026
  • Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյան 22:2727 Մար, 2026
  • Վանաձորի պատմությունը՝ բաց երկնքի տակ 22:1727 Մար, 2026
  • Հարցազրույց Վահագն Հովակիմյանի հետ 22:0727 Մար, 2026
  • Միքայել Մարգարյանը ձերբակալվել է․ ՔԿ 21:3327 Մար, 2026
  • Թվային գործիքների կիրառման հմտություններ՝ ուսուցիչներին 21:2727 Մար, 2026
  • Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Synopsys ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ 21:2627 Մար, 2026
  • Մարտ 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:0327 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | 14 նոր մեղադրյալ. Գյումրու անկարգությունների գործով նոր զարգացումներ 21:0027 Մար, 2026
  • Meta-ն և Google-ը պարտվել են դեռահասների համար հարթակների վնասակարության վերաբերյալ դատին 20:5827 Մար, 2026
  • Ռուբիոն վստահեցրել է G7-ի գործընկերներին, որ Իրանի դեմ գործողությունը կավարտվի մի քանի շաբաթվա ընթացքում 20:5227 Մար, 2026
  • Երաժշտական մրցույթ-փառատոների դափնեկիրները պարգևատրվել են 20:4827 Մար, 2026
  • ՆԳՆ ստորաբաժանումներն իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն․ տեղեկատվություն հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ 20:4227 Մար, 2026
  • Պակիստանը վերսկսում է ռազմական գործողություններն Աֆղանստանի դեմ. Reuters 20:3627 Մար, 2026
  • Աջարիայի մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 20:3027 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015