ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հանդես է եկել հրաժեշտի ելույթով, քանի որ պատրաստվում է հեռանալ Սպիտակ տնից՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Վեց րոպեանոց տեսաուղերձում Մելանյա Թրամփը մասնավորապես ասել է.
«Վերջին չորս տարիները պարզապես անմոռանալի են եղել: Իմ և Դոնալդի ժամանակն ավարտվում է Սպիտակ տանը: Ես մտածում եմ բոլոր մարդկանց մասին, իմ սրտում տանում եմ նրանց սիրո, հայրենասիրության ու վճռականության մասին անհավանական պատմությունները»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը:
Անդրադառնալով վաշինգտոնյան վերջին իրադարձություններին՝ Մելանյա Թրամփը հայրենակիցներին հորդորել է կրքով տրվել ցանկացած գործի, սակայն միշտ հիշել, որ բռնությունը երբեք չի կարող լուծում լինել և երբեք չի կարող արդարացվել: