Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Facebook-ի և Instagram-ի օգտահաշիվները վերականգնվել են արգելափակումից հետո: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Ավելի վաղ Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Թրամփի օգտահաշիվները փակ կմնան մինչև նրա՝ պաշտոնից հեռանալը: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը նախանշված է հունվարի 20-ին:
Դոնալդ Թրամփի Twitter-ի միկրոբլոգն արգելափակված է մնում: Սպիտակ տան ղեկավարը Twitter-ից ավելի ակտիվ է օգտվում, քան մյուս սոցիալական հարթակներից: