• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք Աննա Հակոբյանը ժամանել է... 20:35
Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում... 20:15
Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:35
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ատելության խոսքի դեմ պայքարող կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Facebook-ն արգելի և հեռացնի Հայոց ցեղասպանությունը ժխտող գրառումները
14:3002 Հնվ, 2021

Ատելության խոսքի դեմ պայքարող կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Facebook-ն արգելի և հեռացնի Հայոց ցեղասպանությունը ժխտող գրառումները

Անցած հոկտեմբերին Facebook սոցիալական ցանցն արգելեց Հոլոքոստը ժխտող գրառումների հրապարակումը։ Այսօր արդեն ատելության խոսքի դեմ պայքարող կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Մարկ Ցուկերբերգը նման որոշում կայացնի նաև Հայոց Ցեղասպանության և այլ ցեղասպանությունները կասկածի տակ դնող գրառումների հանդեպ։ Այդ մասին գրում է Business Insider-ը։  Կազմակերպությունները պնդում են, որ սոցիալական ցանցը թերանում է մարդկության դեմ գործած հանցագործություններին պատշաճ արձագանքելու հարցում։ 
 
Bloomberg-ը հիշեցրել է, որ հոկտեմբերին կայացած որոշումը պաշտոնապես չի վերաբերել այլ ցեղասպանություններին, օրինակ՝ Հայոց Ցեղասպանությանը, Ռուանդայի ցեղասպանությանը։ Հայ բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի անդամ Արդա Հարությունյանը հանդեսի հետ զրույցում պնդել է, որ աշխարհի խոշորագույն սոցցանցը պարտավոր է հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր ցեղասպանությունների հանդեպ։ «Ինչպե՞ս կարող եք չկիրառել միևնույն կարգավորումը մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների հանդեպ», հարցադրում է արել ՀԲԸՄ ներկայացուցիչը։ 
 
Նման վերաբերմունքին վերջ տալու համար Հայ փաստաբանների ասոցիացիան նոյեմբերին Facebook-ին և Twitter-ին դիմում է հղել՝ առաջարկելով արգելքը կիրառել նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող գրառումների հանդեպ։ Ասոցիացիայի անդամ Լանա Հակոբյանը Business Insider-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ կազմակերպությունները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը։ «Մենք այժմ լիահույս ենք, որովհետև Facebook-ը ցույց տվեց, որ քայլեր է ձեռնարկում՝ սոցցանցում ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ»,- ասել է Հակոբյանը։
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
Դիտումների քանակ3009
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանն Օմարի բարձունքներն անառիկ պահեց, բայց ընկավ Հադրութը պաշտպանելիս 13:0201 Հնվ, 2021 Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանն Օմարի բարձունքներն անառիկ պահեց, բայց ընկավ Հադրութը պաշտպանելիս Հասարակություն
  • Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 15:3723 Դեկ, 2020 Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Քաղաքականություն
  • Զատուլինը Էրդողանին խորհուրդ է տվել հիշել Հայոց ցեղասպանությունը իրագործած Էնվեր փաշայի ճակատագիրը 15:4811 Դեկ, 2020 Զատուլինը Էրդողանին խորհուրդ է տվել հիշել Հայոց ցեղասպանությունը իրագործած Էնվեր փաշայի ճակատագիրը Քաղաքականություն
  • Facebook-ը փակել է Իլհամ Ալիևի քարոզչությունն իրականացնող ցանցը 13:5809 Հոկ, 2020 Facebook-ը փակել է Իլհամ Ալիևի քարոզչությունն իրականացնող ցանցը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Քրեական գործեր՝ ՀՀ-ից գողացված արվեստի գործերի վերադարձման համար. ժամանակին 164 նմուշ է անհետացել 21:3926 Հնս, 2022
  • Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան տարաձայնություններ ունեն Ղարաբաղի կարգավիճակի քննարկման ժամկետների շուրջ 21:2226 Հնս, 2022
  • Մարզադպրոցների և դահլիճների կառուցման լայնամասշտաբ ծրագիր ՀՀ-ում. այս տարի հատկացվել է 6 մլրդ դրամ 21:1726 Հնս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.06.2022 21:0026 Հնս, 2022
  • Ինչ քայլեր են ձեռնարկվում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար 20:4926 Հնս, 2022
  • Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:4526 Հնս, 2022
  • Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք 20:3526 Հնս, 2022
  • Սյունիքում 2022-ին մոտ 170 կմ ճանապարհ է կառուցում պետությունը. լայնածավալ աշխատանքներ են ընթանում 20:2426 Հնս, 2022
  • Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան 20:1526 Հնս, 2022
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան 20:0326 Հնս, 2022
  • Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի առաջին Metaexpo-ն | Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 19:5726 Հնս, 2022
  • Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն 19:3726 Հնս, 2022
  • Երևանում անցկացվում է թենիսի` մինչև 14 տարեկան տղաների թիմային մրցաշարը 19:2226 Հնս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.06.2022 19:0226 Հնս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Էմմա Պալյանի տանը 18:2726 Հնս, 2022
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 18:1026 Հնս, 2022
  • Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:3526 Հնս, 2022
  • Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում 16:3226 Հնս, 2022
  • ՄԻՊ-ն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ 13:2326 Հնս, 2022
  • ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 10:2826 Հնս, 2022
  • Նիկոլ Փաշինյանը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին 10:1126 Հնս, 2022
  • Երևանի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 00:0726 Հնս, 2022
  • Երևանի Խուդյակով փողոցում այրվում է ավտոմեքենա 23:3925 Հնս, 2022
  • Հունիսի 26-ի եղանակային կանխատեսումները 23:1525 Հնս, 2022
  • ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. վարչապետը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը 22:5225 Հնս, 2022
  • Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյակին նվիրված յուրահատուկ ցուցադրություն 22:3225 Հնս, 2022
  • Հրդեհ` Պարույր Սևակ գյուղից դեպի Ուրծի լեռներն ընկած հատվածում 22:1425 Հնս, 2022
  • Անգնահատելի է ՌԱԿ ներդրումը հայապահպանության գործում. ՀՀ վարչապետ 21:5125 Հնս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015